Ցեղասպանություն

Հունվար 13, 2010թ. 18:58

Տարեսկզբին թուրք այլախոհ մտավորական, Մինեսոտայի համալսարանի դասախոս Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություններ է կարդացել Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է «Երկիր» շաբաթաթերթը: Լիբանանահայության հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանում: Ներկա է եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: «Ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար որպես ազգային անվտանգության խնդիր» դասախոսության ընթացքում թուրք […]


Հունվար 13, 2010թ. 17:20

Բաքվի զանգվածային ջարդերից մազապուրծ ողջ մնացածների հիշողության մեջ միշտ թարմ կմնա այն զարհուրելի կոտորածը, որ խուժանի միջոցով իրականացրեց Ադրբեջանը Բաքվի հայության նկատմամբ:  Այդ օրերին իրենց տեսածն ու ապրածն են ներկայացնում Էդիտա Արուտյունովան և Էլյանորա Ավանեսովան: «Մեր ընտանիքի գլխին այդ փորձանքը եկավ 1989-ի դեկտմբերի 25-26-ին, – պատմում է Էդիտա Արուտյունովան: Քանի որ մենք հնարավորություն չունեինք փախչելու, […]


Հունվար 13, 2010թ. 14:25

Բաքվի ջարդերից ացել է 20 տարի: Ողբերգությունն ապրած ականատեսները պատմում են իրողությունն ու փաստում` կատարվածը ցեղասպանություն էր: «Բաքվի համերկրացիների միություն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը համոզված է, որ աշխարհին կարող ենք ապացուցել Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության փաստը, եթե պետական մոտեցում ցուցաբերվի. «Հասարակական կազմակերպությունները չեն կարող միայնակ գործը գլուխ բերել: Մենք կարող ենք փաստեր, տվյալներ, ապացույցներ հավաքել, […]


Հունվար 13, 2010թ. 13:48

Մեր զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը -Միայն 20-րդ դարում Բաքվում երեք անգամ հայկական ջարդեր են կազմակերպվել. 1905թ.,1918թ. և վերջինը՝ 20 տարի առաջ։ Ինչո՞ւ մինչ այժմ այդ ջարդերին, մասնավորապես վերջին ջարդերին, որևէ գնահատական չի տրվել։ -Առաջին խնդիրը, որը ծագում է տվյալ հարցի կապակցությամբ, այն է, թե ո՞վ պետք է հետամուտ լինի, որպեսզի Բաքվում […]


Հունվար 13, 2010թ. 12:11

1990 թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները։ Ջարդերը շարունակվեցին մեկ շաբաթ` մինչև հունվարի 20-ին Խորհրդային զորքերը անկարգությունները ճնշելու համար մտան Բաքու։ Ջարդերի արդյունքում ավելի քան 200.հազ հայ բռնագաղթեց Հայաստան: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, տալով կատարվածի գնահատականն ասաց. ««20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցածն այլ բան […]


Հունվար 13, 2010թ. 11:44

1990թ. հունվարի 13-20-ը Բաքվի հայերի համար ճակատագրական եղավ: Ադրբեջանցի ազգայնամոլները բարբարոսաբար կոտորեցին, ողջակիզեցին հայության մի ստվար զանգվածի: 6 օրվա ընթացքում` 1990թ. հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաքը վերածվեց սպանդանոցի: Տարբեր գնահատականներով` ադրբեջանցիները 120-300 հայ սպանեցին, տասնյակ հազարավորներ բռնության ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց պատմական բնակության վայրից (մինչև 1988 թ. Ադրբեջանում ապրում էր մոտ 480 հազար հայ, այդ թվում` […]


Հունվար 12, 2010թ. 20:00

Շուրջ  երկու տասնամյակ առաջ, այս օրերին, Բաքվում ադրբեջանցիները  անգթորեն կոտորեցին հարյուրավոր հայերի: Նրանց հիշատակը վառ պահողները`մտերիմներն են ու հարազատներն են: Իսկ Հայաստանի Հանրապետությունը  տվել՞ է,  արդյոք, կատարվածի քաղաքական և իրավական գնահատականը: ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանն ասաց, որ ցավոք, մինչ օրս քաղաքական գնահատական չի տրվել` Ադրբեջանի կողմից 1988-94թ. հայ բնակչության դեմ […]


Հունվար 12, 2010թ. 18:09

Բաքվի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների եւ քրեական տարրերի կողմից իրագործված ցեղասպան գործողությունների 20-ամյա տարելիցի նախօրեին հարկ ենք համարում արձանագրել, որ 1988թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նենգափոխվել է ադրբեջանական կողմի ջանքերով, Մինսկի խմբի համանախագահ միջնորդների թողտվությամբ ու ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների քաղաքական անսկզբունքայնության արդյունքում: Այս նենգափոխության հետեւանքով բանակցային գործընթացը որպես ցանկալի վերջնարդյունք դիտարկում է […]


Հունվար 11, 2010թ. 16:35

Ֆրանսիայում ստեղծվելու է ցեղասպանությունների հարցով հատուկ դատական մարմին. «Լը Մոնդ» թերթում տպագրված իրենց համատեղ հոդվածում տեղեկացրել են Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ արդարադատության նախարար Միշել Ալիոթ-Մարին, հաղորդում է «Նոյյան տապանը»: Դատական մարմնի ստեղծման հարցը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ է մտնելու 2010 թվականի առաջին եռամսյակում: Նախարարները շեշտել են, որ ցեղասպանություն իրականացնողները, մարդկության դեմ այլ հանցագործություններ կատարողները անպայման […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 18:00

Երեկ ամերիկյան հեղինակավոր «The Washington Times» կայքն իր ընթերցողներին է ներկայացրել Արամ Բախշյանի «Գրքեր. Հայաստանի երեխաները» խորագրով  հոդվածը, որը պատմում է Մայքլ Բոբելյանի` «Հայաստանի երեխաները. մոռացված ցեղասպանություն և հարյուր տարվա պայքար՝ արդարության համար» նորընծա գրքի մասին: Գիրքը տպագրվել է Նյու Յորքի «Սիմոն և Շուստեր» հրատարակչության կողմից, 2009 թվականին: Մինչ գրքին անդրադառնալը, Արամ Բախշյանն իր ընթերցողներին […]