Վերջերս թուրք պատմաբաններից մեկը` Դիարբեքիրում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքի թուրք ընտանիքներից մեկն իր հսկայական նյութական կարողությունը կուտակել է Հայոց Ցեղասպանության տարիներին` հայ հարուստների թողած հարստությունը յուրացնելու ճանապարհով: Սակայն սա ոչ թե մեկ` բացառիկ օրինակ է, այլ պարզվել է, որ այն համատարած բնույթ է կրում: Թուրք պատմաբանը բացահայտել է, որ այդ տարածքի […]
Ցեղասպանություն
Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհորդը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունն ու Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի թեմերը սեպտեմբերի 9-ին Օբամային նամակ էին հղել, որում նշել էին, թե Վաշինգտոնը պետք է Անկարային ստիպի հրաժարվել այդ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորելու փորձերից: Հայ համայնքի ներկայացուցիչները Օբամային նաեւ կոչ էին արել հարգել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս […]
Հասկանալի է, որ հայերը շատ են վշտանում, երբ բախվում են Հայոց Ցեղասպանության իրողությունը խեղաթյուրող կամ ժխտող հայտարարությունների, իսկ սփոփված են զգում այն ժամանակ, երբ այն պատշաճորեն ճանաչված է: Սակայն, եթե նրանք ժխտողներին արագորեն դատապարտում են, ապա հաճախ ժամանակ չեն գտնում ճշմարտությունն ասողներին ըստ արժանվույն գնահատելու համար: Այս մտքերը ծագեցին գլխումսª Հայոց Ցեղասպանության մասին երկու արդարացի […]
Թուրքիայի կառավարությունն առաջիկայում պատրաստվում է հաստատել մի որոշում, ըստ որի, նախատեսվում է ստեղծել արտասահմանում ապրող թուրքերի կամ թուրքական սփյուռքի գործակալություն և նրանց հարազատների ասոցիացիա։ Նպատակն այն է, որ սրանց «ջանքերի» շնորհիվ արտասահմանում հակադարձ գործողություններ կատարվեն՝ հայկական սփյուռքի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջի դեմ։ Որոշման նախագծի համաձայն, սա ոչ ստանդարտ մի կառույց է լինելու, որի «մասնագետներն» […]
Ինչպես հայտնի է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կովկասյան ինստիտուտի (տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան)՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն տարածելու համար։ Գրքի նախաբանում, իհարկե, Ա. Իսկանադարյանը նշում է, որ հատորի հեղինակներն արտահայտում են իրենց անձնական տեսակետները, սակայն հարց է ծագում, ի՞նչն է դրդել վերջինիս թարգմանել, հրապարակել և տարածել […]
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարևոր նշանակություն ունի»։ Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության […]
Գուրգեն (Գրեգ) ՍԱՐԳՍՅԱՆ Կանադայում գործող «Զորյան» ինստիտուտի նախագահ Ներկա պայմաններում, հաշվի առնելով, որ սահմանների որոշումը որեւէ ինքնիշխան պետության իրավունքն է, որ Հայաստանի առաջնորդները երբեք չեն ակնարկել Թուրքիայից տարածքային պահանջներ ունենալու մասին, և որ Ղարաբաղյան հակամարտությունն ուղղակիորեն մաս չի կազմում արձանագրությունների, վերջերս ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վերանայելիս մեզ որպես քննության թեմա է մնում միայն «պատմական հարթությամբ զբաղվող […]
Նոյեմբերի 19-ին հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվեցին Սահմանադրական դատարան: Համաձայն Հայաստանի օրենսդրության, բոլոր միջազգային պայմանագրերը պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան, մինչև Ազգային ժողովում վավերացման համար դրանց քննարկումը: Արձանագրությունները հոկտեմբերի 10-ին ստորագրվել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից, իսկ մինչ այդ, օգոստոսի 31-ին, երկու կողմերը հրապարակավ պարտավորվել էին «իրենց բոլոր հնարավոր ջանքերը գործադրել»` արձանագրությունները «խելամիտ» ժամկետում վավերացնելու համար: […]
ՀՀ գլխավոր դատախազությունը բացում է արխիվները «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազակերպությունը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ծանոթանալու Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին առնչվող արխիվային նյութերին։ Նրանց կարծիքով, այդ քրեական գործի նյութերը վերաբերում են մեր ժողովրդին, ուստի մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու արխիվային այդ փաստաթղթերին և իմանա, թե իրականում […]
Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Այդ մասին հաղորդում է Financial Mirror պարբերականը: «Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հավատը հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարություն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարության վերականգնում, այլ ոչ թե կեղծարարություն: Թուրքիայի փորձերը՝ հարաբերությունները կարգավորել […]




