Ցեղասպանություն

Նոյեմբեր 10, 2009թ. 15:59

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, ԱՄՆ նախագահի անցած ընտրությունների հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ ինքը հավատում է Հայոց Ցեղասպանության իրողությանը։ Հիշեցնենք, որ նա ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Հայոց Ցեղասպանության պնդումները հիմնավորված են հստակ փաստերով։ «Ես հավատում եմ, որ հայերի […]


Նոյեմբեր 10, 2009թ. 09:00

Ստամբուլահայ լրագրող Սևակ Նշանյանը, ստիպված է եղել դիմել դատախազություն` մահվան սպառնալիքների ենթարկվելու բողոքով: Հոկտեմբերի 29-ից Սևակ Նշանյանը համացանցի միջոցով ավելի քան 400 նամակ է ստացել, որոնցում գրված է եղել, թե նա մահվան է դատապարտված: Դատախազություն դիմած հայազգի լրագրողը չի թաքցրել, որ այդ հեռահար սպառնալիքներն իրեն շատ անհանգստացրել են: Նա ասել է.«Այն, ինչ կատարվեց Հրանտ Դինքի […]


Նոյեմբեր 9, 2009թ. 11:47

Շվեդիայի  ընդդիմադիր Սոցիալ- դեմոկրատական կուսակցության ջանքերով, Շվեդիայի Կոնգրեսը` ստորին պալատը, ընդունել է որոշում, որով հաստատել է, որ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից   հայերի նկատմամբ իրականացվել է  Ցեղասպանություն: Այս որոշումը բավականին նպաստավոր պայմաններ  է ստեղծում  Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Այժմ սպասվում է, որ Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթը խորհրդարան կմտնի 2010 թվականին: Մինչդեռ […]


Նոյեմբեր 7, 2009թ. 16:57

Այսօր Ստամբուլում մեկնարկել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը հրավիրվել են ինչպես կազմակերպության, այնպես էլ 62 դիտորդ երկրների ղեկավարներ և տնտեսության գծով պատասխանատուներ: Բացման խոսքով հանդես է եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նա կոչ է արել բոլոր իսլամական երկրներին` միավորվել և ստեղծել ընդհանուր տնտեսական  դաշտ: Սպասվում է, որ նիստին […]


Նոյեմբեր 7, 2009թ. 13:17

Ֆրանսիայի Լիոն քաղաքում 2008 թ. տեղական ինքնավարության մարմինների ընտրությունների ընթացքում սոցիալիստների և կանաչների կողմից թեկնածու առաջադրված ազգությամբ թուրք Բասքն Օրանի դուստրը` Սըրմա Օրան Մարթսը, ասել է, որ սոցալիստների նախագահ Ժան Պոլ Բրետը իր հորից պահանջել է` կամ ընդունել Հայոց Ցեղասպանությունը, կամ էլ հանել թեկնածությունը: «Եվ հայրս ստիպված էր հրաժարվել ընտրապայքարից»,- ասել է Բասքն Օրանի դուստրը:

Ի դեպ, այդ մասին նա հայտարարել է Լիոնում սկսված դատավարության ընթացքում. տեղեկացնենք, որ Բասքն Օրանը Ժան Պոլ Բրետի դեմ հայց է ներկայացրել դատարան` վերջինիս մեղադրելով իր վրա ճնշում գործադրելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Հյուրիեթ» թերթը, դատական որոշումը հրապարակվելու է 2010թ. հունվարի 5-ին:

Դեպքի շուրջ այսօր արդեն բուռն քննարկումներ են ընթանում:


Նոյեմբեր 6, 2009թ. 11:32

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ Իրավական հարցերով նշանավոր փորձագետ Ջեֆրի Ռոբերտսոնը այս շաբաթ բացահայտեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից արված մի շարք կեղծ և անստույգ հայտարարություններ: Միջազգային իրավաբանը ցույց տվեց, որ արտաքին գործերի նախարարությունը տարիներ շարունակ Հայոց Ցեղասպանության փաստերի առնչությամբ մոլորության մեջ է գցել բրիտանական պառլամենտին՝ թուրքական կառավարության բարեհաճությանը արժանանալու նպատակով: Հանգամանորեն ուսումնասիրված քառասուն […]


Նոյեմբեր 6, 2009թ. 10:00

Այսօր` նոյեմբերի 6-ին, Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Սաբանջի համալսարանում կմեկնարկի երկօրյա գիտաժողով` նվիրված 1909թվականի Ադանայի կոտորածներին: Գիտաժողովը կանցկացվի այսպիսի խորագրով`«Ադանա 1909. պատմություն, հիշատակ և ինքնություն. հայացք մեկդարյա հեռավորությունից»: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի, Սաբանջի համալսարանի, Ստամբուլի Բիլգի համալսարանի պատմության ֆակուլտետի, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի և Բողազիջի համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչ Կոմիտաս […]


Նոյեմբեր 4, 2009թ. 13:30

Հոկտեմբերի 27-30-ը  Լիբանանի Անթիլիաս քաղաքում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Ադանայի կոտորածների 100-ամյակին:  Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Անթիլիասի մայրավանքում բացվեց Ադանայի կոտորածների 100-ամյակին նվիրված նորակերտ խաչքարը: Հիշատակի այսպիսի միջոցառումները կոչված են ևս մեկ անգամ հիշեցնելու մարդկությանն ու աշխարհին, որ ոճիրը չի մոռացվում, որ դրանց մասին հիշողություններն ապահովագրում են մարդկությանը նորանոր չարիքներից, և ինչպես մեր վեհափառ […]


Հոկտեմբեր 23, 2009թ. 15:30

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նաև անդրադարձել է հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզի եւ հանրապետական Ջոն Էնսայնի կողմից ներկայացված Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի նոր նախագծին: Նշենք, որ այն համարյա նույնությամբ կրկնում է տարվա սկզբում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված 252-րդ բանաձևը: Կիրո Մանոյանը […]


Հոկտեմբեր 22, 2009թ. 16:32

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը եւ հանրապետական սենատոր Ջոն Էնսայնը հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ, տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Բանաձեւն իր բովանդակությամբ նման է այս տարվա սկզբում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված 252-րդ բանաձեւին: Հոկտեմբերի 21-ին ներկայացված բանաձեւի նախագիծը կոչ է անում ԱՄՆ նախագահին` երաշխավորել, որ […]