Ի հիշատակ 2007 թ. սպանված «Ակոսի» նախկին խմբագիր, հայտնի լրագրող Հրանտ Դինքի, հրատարակվել է 1915թ. վերաբերող պատամական նկարների ժողովածու, որում օգտագործվել են նկարներ` Հրանտի անձնական հավաքածուից: Դեռ 2000 թվականին այդ նկարները Դինքի կողմից անձամբ հանձնվել են «Hurhaber» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր` Մուրադ Էրդինին և համարվում են վերջինիս սեփականությունը: Նկատենք, որ Հայոց Ցեղասպանության մասին պատմող նկարներ` […]
Ցեղասպանություն
Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը նախանշում է` իրականացնել պատմական հարթության երկխոսություն, այդ թվում պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն, դրանց միջոցով գոյություն ունեցող խնդիրները հստակեցնելու և առաջարկներ ձևակերպելու համար: Ի՞նչ արխիվների ու փաստաթղթերի ուսումնասիրման մասին է խոսքը, ի՞նչ պետք է հստակեցվի. պատմական անհերքելի իրողությո՞ւնը, որի անունն է Հայոց Ցեղասպանություն, […]
Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ Հրեաների կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու երեւույթը մշտապես հարցեր է առաջացրել: Մի պետություն, որը ստեղծվեց ցեղասպանություն ապրած ժողովրդի կողմից, թվում էր, թե չպետք է որեւէ երկընտրանք ունենար XX դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում: Մինչդեռ հակառակը. Իսրայելը ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, այլեւ որոշակիորեն խոչընդոտում է դրա ճանաչման գործընթացին, իսկ երբեմն հանդես […]
Եվրոմիության «Արդարադատության և ներքին գործերի խորհուրդը» 2008 թ. նոյեմբերի 28-ին ընդունել է «Պայքար ռասսիզմի որոշ ձևերի և այլատիացության դեմ» շրջանակային որոշում: Որոշման մեջ, ի թիվս այլ դրույթների, ներառված է նաև ցեղասպանության հերքումը որպես քրեորեն պատժելի արարք դիտարկելու հոդվածը: Եվրամիության անդամ 27 երկրները պարտավորվել են մինչև 2010 թ. իրենց երկրների ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել այդ որոշման պահանջներին:
«Ջի-փարթներս» ընկերության իրավաբան Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված` «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան միակ իրավական միջազգային փաստաթուղթն է, որը վավերացվել է Թուրքիայի կողմից` 1950 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 1993 թ.: Ս.Գրիգորյանի տեղեկացմամբ, կոնվենցիայի հեղինակ պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը նշել է, որ ցեղասպանություն հասկացությունը մշակվել է` […]
(Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին) «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») 2008 թվականին քաղաք Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» [անգլերեն բնագիրը` “Caucasus Neighborhood: Turkey and The South Caucasus” (Yerevan), ISBN 978-99941-2-220-2, ռուսերեն տարբերակը` “Кавказское соседство: Турция и Южный Кавказ” (Ереван), […]
Սեպտեմբերի 17-ին «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը հայցով դիմել է Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի: Հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթները, միջազգային իրավունքի պահանջները, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 82-րդ և 87-րդ հոդվածներով, Արմեն Այվազյանը դատարանից պահանջում է` պարտավորեցնել Ա. Իսկանդարյանին հերքել 2008 թվականին ինստիտուտի կողմից […]
Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին oգոստոսի 31-ին հրապարակված արձանագրությունով նախատեսվում է ստեղծել «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով (երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար) հայ, թուրք, ինչպես […]
Մինչ համայն հայությունը պայքարում է Ցեղասպանության փաստն աշխարհում որպես իրողություն ամրագրելու համար, մասնավորապես, կարևորելով ոճրագործություն իրականացրած երկրի` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը, թերևս քչերս ենք հիշում, որ 20-րդ դարի առաջին ոճրագործությունը դատապարտել են հենց իրենք` իրականացնողները: Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Թուրքիայի երիտթուրք պարագլուխներ Բլեթը, Էնվերը, Ջեմալը, Շաքիր-բեյը, Նազր-բեյը և մյուս ոճրագործներ 1918թ. նոյեմբերի […]
Այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրության մեջ Ցեղասպանություն բառն ընդհանրապես բացակայում է, առնվազն կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: «Հայաստանը և Թուրքիան համաձայնեցին իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված քայլեր և ցեղասպանության մասին երկխոսությունը տեղափոխել պատմական հարթություն, պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների […]




