ArmAr-ն արդեն անդրադարձել է պետության կողմից ազգային նվագարանների` անվճար ուսուցման կազմակերպման մասին: Նաև տեղեկացանք, որ կարևորելով նաև ազգային պարի նշանակությունը` Մշակույթի նախարարությունն աջակցելու է դպրոցներում պարի` որպես արտադասարանական առարկայի ուսուցմանը, իսկ նախաձեռնությունը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանինն է
Մշակույթ
Մեկի հարամը հաջողի, մյուսի հալալը կորուսի Հայաթափելով Ադրբեջանի ողջ տարածքը` այս հանրապետության` ազգային մոլուցքով տառապող պետական այրերը անմիջապես ձեռնամուխ եղան նաև հայկական պատմա-ճարտարապետական հինավուրց քրիստոնեական հուշարձանների դավանափոխության գործընթացին: Ադրբեջանցիները, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում անգամ դժվարանում են կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում` մերթ իրենց անվանելով Ալբանիայի 26 ցեղերի հետնորդները, մերթ գտնելով, որ որպես ժողովուրդ ձևավորվել են […]
Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններում չէին հնչում ազգային մի շարք նվագարանների հնչյունները: Ժամանակի թելադրանքով, իսկ ավելի ճիշտ` մեր բոլորիս անտարբերության պատճառով, դարերի շունչը կրող ազգային նվագարաններն աստիճանաբար վերածվել էին թանգարանային նմուշների` հայկական երաժշտարվեստը զրկելով միայն իրենց հատուկ ելևէջներից ու հմայքից: Ոչ երաժշտական դպրոցներում, ոչ քոլեջներում և ոչ էլ անգամ պետական կոնսերվատորիայում գրեթե չկային ազգային նվագարանների բաժիններ: Հայ պատանին անմասն էր մնում իր ժողովրդի հոգևոր հարստության մի շատ կարևոր նրբերանգից:
Հային իր պատմական հայրենիքից դուրս մղելու, նրա ստեղծած մշակույթը ոչնչացնելու քաղաքականությունը Վրաստանում սկիզբ է առել դեռ անցած դարի 50-ականներից, քաղաքականություն, որ այժմ իրականացվում է պետական մակարդակով` վրաց հոգևոր դասի և պետական այրերի գործուն մասնակցությամբ: Ազգային անբավարարվածությամբ տառապող վրացիներն այսօր հիմնահատակ քանդում ու ոչնչացնում են հայկական հուշարձանները , խաչքարերը, տապանաքարերից քերում-հանում հայատառ արձանագրությունները, վրացացնում հայկական եկեղեցիները, […]
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճուղի տնօրեն Սամվել Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է հայկական հուշարձանների նկատմամբ Վրաստանի նոր հավակնությունների մասին: «Հայ իրականության մեջ չենք ունեցել և այսօր էլ չունենք ազգային հասարակություն: Վրացիների մոտ միշտ հակառակն է եղել: Վերջին 20 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել, և այս տարիների ընթացքում Թբիլիսում լույս է տեսել Արտանունջի […]
Այն հարցին, թե որքան հավանական է համարում Սամվել Կարապետյանը հայ-թուրքական արձանագրությամբ ամրագրվող հանձնաժողովի ստեղծման արդյունքում հայկական հուշարձանների ուսումնասիրման հավանականությունը` վերջինս պատասխանել է. «Հայերը եթե իրենք իրենցից լուր ունենան, անշուշտ կարող են բարձրացնել նման հարցեր: Մենք ինքներս մեր հող ու ջրից խորթացած ենք, մեր հայրենիքից լուր չունենք: Հայ մշակույթը և հայ սերունդը կանգնած է անդունդի տարբեր […]
Ադրբեջանական մշակույթ այդ դարերում չէր կարող լինել, քանզի ադրբեջանցի ժողովուրդ` որպես այդպիսին, չկար: Ճարտարապետ Սամվել Կարապետյանն իր կազմակերպության աշխատակիցների հետ այս տարի ևս մեկ ամիս ացկացրել է Արցախում` ուսումնասիրելով հայկական հնագույն մշակութային արժեքները. այս անգամ նրա դիտակետում հայկական կամուրջներն էին: Եվ հոկտեմբերին հայ ընթերցողի սեղանին կդրվի «Արցախի կամուրջներ» գիրքը, որում կներկայացվեն շուրջ 95 կամուրջեր` համապատասխան […]
Վերջերս Մեծ Հայքի Տայք նահանգ (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգ) են ժամանել մի խումբ «ուխտագնաց վրացի արվեստի գործիչներ»: Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի տաոբա» թերթը` «արվեստի 80 գործիչներ» մեկնել են «Տաո-Կարջետիի (վրացիներն այդպես անվանում են պատմական Տայքը) շրջան «պատմական արմատների»` «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտների» հետ ծանոթանալու: Փաստորեն, վրացիները լուրջ հավակնություններ են ներկայացնում պատմական հայկական հուշարձանների, այդ […]
Կարմի բլուրը թաղված է շինարարական աղբի մեջ Կարմիր բլուրի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, նախ ձեռքը տարավ դեպի սիրտը, ապա գլուխն ու ասաց. «Ուրարտուի պատմության շուրջ հարկ է ոչ միայն սրտոք, այլև մտոք դատել»: Մի շարք երիտասարդական կազմակերպություններ «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ հանդիպում էին կազմակերպել Աշոտ Փիլիպոսյանի հետ, ով պատմեց նախ ամրոցի, ապա ներկա վիճակի մասին: […]
Հայերի ստեղծած մշակույթի հաշվին գումարներ են վաստակում թուրքերը Վանի նահանգն այսօր զբոսաշրջիկների պակաս չի զգում: 2840 տարի առաջ Սարդուր Ա թագավորի կողմից կառուցված Վան բերդը, որը 300 տարի Ուրարտուի մայրաքաղաքն է եղել և հայտնի է Տուշպա-Տոսպ անունով, այսօր Թուրքիայի պետական ապարատի անտարբերության հետևանքով ավերակների է վերածվել: Միայն պահպանվել է «Սարդուրի» աշտարակը, «Մայր ու աղջիկ» […]




