Հայ-թուրքական արձանագրությունները ներառում են նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդում։ Ի՞նչ է սա նշանակում, մշակութային ինչպիսի՞ համագործակցության մասին է խոսքը։ Լևոն Անանյան (ՀՀ գրողների միության նախագահ) «Մշակույթն ամենազորեղ զենքն է, միջոցն է, գործիքն է, որը կարող է ազդել ու ներգործել երկու երկրների հասարակական կարծիքի վրա։ Մենք պետք է կարողանանք գրականությամբ, թատրոնով, երաժշտությամբ, մշակույթի տարբեր […]
Մշակույթ
Դեռևս այս տարվա հունվարին վրացիները փորձեցին հերքել Սամվել Կարապետյանի այն մտահոգությունները, թե իրենք հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական եկեղեցիների հանդեմ: Սակայն հերքեցին ոչ թե իրենց հավակնության փաստը, այլ փորձեցին համոզել, թե դրանք վրացական են: Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման աշխատանքների արդյունքում մի շարք հայկական հուշարձաններ, աշխատանքի անփութության հետևանքով, հայտնվում են Վրաստանի կազմում: […]
«Ադրբեջանական ստահոդ հայտարարություններին պետք է հակազդենք քրիստոնեական հուշաձանների ավերման փաստով,- այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:- Հուշարձանները վերացվում են անգամ Նախիջևանում, որը պատերազմական թատերաբեմից դուրս է մնացել: Ջուղայում 218 եկեղեցիներից ոչ մեկը չի մնացել: Պետական ծրագրով բոլորը ոչնչացվել են: Այսպիսի փաստերով պետք […]
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 13-ին նամակով դիմել է իսլամական երկրների մշակույթի նախարարների 6-րդ կոնֆերանսի մասնակիցներին: «Ադրբեջանական հասարակությունը շատ տոլերանտ է: Մենք այսօր պատրաստ ենք կոնստրուկտիվ երկխոսության, ինչն արդեն մեզ համար ավանդույթ է դարձել»[1]-ասված է Ադրբեջանի նախագահի նամակում: Իլհամ Ալիևը բնականաբար անդրադարձել է Հայաստանի «օկուպացրած» տարածքներին և նշել, թե «օկուպացված» տարածքներում ոչնչացվում են մզկիթներ և […]
Սբ. Թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ անվամբ են հայտնի Սբ. Մեսրոպ Մաշտոցը, Սբ. Սահակ Պարթևը և նրանց աշակերտած` շուրջ հարյուր սաները: Նրանց գործն այնքան անգնահատելի և այնքան կարևոր , որ նրանք եկեղեցու կողմից սրբացվեցին: Սակայն պատմությունը չմոռացավ նաև «կրտսեր թարգմանիչներին», որոնք արդեն երկու երանելիների աշակերտների աշակերտներն էին: «Թարգմանիչ» […]
Այսօր հայկական ժողովրդական պարերը պահպանման, ճիշտ մեկնաբանման և անդադար կիրառման կարիք են զգում: Ստեղծվելով հազարամյակների ընթացքում և ներկայացնելով հայի ոգին ու կենցաղը, ուժն ու նազանքը` այսօր այդ պարերը շատերի կողմից մոռացության են մատնվել: «Մշակութային հեղափոխություն» ասվածը, որը Հայաստանի Հանրապետություն ներթափանցեց հետխորհրդային շրջանում, իրականում ազգային ամեն ինչի հիմքերը սասանելու և ամեն մի ապազգային և հաճախ բարոյականությունից […]
Գորգը` ժողովրդի պատմության վավերագիր Իսկ Հայաստանում գորգի գիտական ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել… Մեր կենցաղն այսօր դժվարանում ենք պատկերացնել առանց բնակարանի կահավորանքի բաղկացուցիչ մասի` գորգերի: Մշտապես գործածելով հարմարավետության, երբեմն նաև պերճանքի այդ առարկան` չենք էլ մտածում, որ գորգագործության մշակույթը մեզանում գոյություն է ունեցել վաղնջական ժամանակներից: Ավելի ճիշտ, մենք բոլորս կարծես միշտ իմացել […]
Սեպտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվեց արվեստի քննադատների` «Անցյալի և ներկայի միջև» խորագիրը կրող համաժողով: Հայաստանի արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, որը արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի մասնաճյուղ է, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի աջակցությամբ հրավիրված համաժողովի քննարկման թեմաները արվեստի քննադատության այսօրվա խնդիրներն էին: Դրանց շուրջ զրուցեցինք Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանի հետ: -Արվեստի […]
«Կարին» ավանդական երգ ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը վերջերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից, որտեղ շրջագայության ժամանակ հանդիպել է քրիստոնյա հայերի մուսուլման ժառանգներին: Նրան էլ ուղղեցինք մեր հարցերը. – Հայերն այնտեղ մե՞ծ թիվ են կազմում: – Թերևս երկու միլիոն կլինեն. թե սահմանի բացումն ի՞նչ օգուտ կտա, որքանո՞վ նրանց հոգում կխլրտա հայի գենը, դժվար է ասել: […]
Լուսանկարչության ոլորտում մրցանակ, որը համազոր է «Օսկարին», ստանալու է ստամբուլահայ համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչ Արա Գյուլերը: «Lucie» հիմնադրամը հայտարարել է, որ 2009 թ. «Lucie» մրցանակը հանձնվելու է Արա Գյուլերին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում: Այս մրցանակին մինչ օրս արժանացել են ընդամենը 7 լուսանկարիչ: Դեռևս 1961թ. բրիտանական «Լուսանկարչական տարեկան տեղեկագիր» ամսագիրը, թվարկելով աշխարհի […]




