Համոզված եմ, որ ռուս վերլուծաբանը դա չի կարող երաշխավորել նույնիսկ փորձագիտական մակարդակով, որովհետեւ կստանա կոշտ պատասխան ռուսական իշխանական վերնախավից, ովքեր նրան այսօր թելադրում են ասել այն, ինչ այս պահին իրենց է պետք:
TOP
Եթե արդարամիտ եք ու անաչառ, ուրեմն, ինչո?ւ են ուշանում ՄԱԿ-ի փախստականների, Կարմիր խաչի երևանյան գրասենյակների առաջ ձեր բողոքի ցույցերն ու հավաքները, ինչո?ւ չեք պատրաստվում ադրբեջանական զինվորականի մի համազգեստ էլ կարմիր խաչին նվիրել ու արդարացիորեն հիշեցնել, որ …
Նախագահական ընտրությունների նախաշեմին գտնվող Ադրբեջանի համար հայ զինվոր գերեվարելը ընծայի պես բան էր: Պարտված ու վարկաբեկված զինուժ ունեցող ալիևյան կլանի համար սա մի հարմար առիթ էր հարևան երկրի հաղթանակած բանակի դեմ իր կեղտոտ քարոզչությանը զոռ տալու համար:
Եթե Թուրքիայի նախագահը ցանկություն ունի նման միջոցառում անցկացնել Արցախում, կնշանակի Թուրքիան պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ըստ այդմ էլ պետք է կոնկրետ քայլեր կատարի` ճանաչի մեր երկրի անկախությունն ու դիմի պաշտոնական Ստեփանակերտին
Բայց քանի որ երեւանցի ենք ու այս քաղաքի վիճակով հետաքրքրված, ուզում ենք Երեւանի ղեկավարներին, ներողություն, երեւանցիների ծառաներին ասել, որ քաղաքի կառուցապատումը չի նշանակում տարածքի այլանդակում: Ընդ որում, Թամանյանի «նախագծով»:
Եվ այսպես. որքանո՞վ պետք է զինված ուժերը լինեն թափանցիկ, եւ ի՞նչ չափով պետք է հասարակությունն իրազեկված լինի պաշտպանական համակարգի խոհանոցին:
Որտե՞ղ է ավարտվում թափանցիկության ու որտեղի՞ց սկսվում անվտանգության սահմանը. նկատենք, որ այս հարցում ակնհայտորեն տարբեր են զինված ուժերի ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների ընկալումները:
Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք է ապրի է 1 մլն-ից պակաս հայ, որոնք պետք է սպասարկեն տարածաշրջանի երկրների շահերը:
Ո՞ր ուղղությունը պիտի ի վերջո ընտրի Հայաստանը. Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան։ Վերջին ժամանակներս այս հարցը դարձել է առավել քննարկելիներից մեկը մեր քաղաքական օրակարգում։
Ադրբեջանում վաղուց արդեն պետական պատվերով պատմություն են շինում ու փողով տարածում: Այս կամ այն կազմակերպությանն էլ վարձում, որ կնիքը ձեռքին վազի: Միշտ են այսպես վարվել, դեռեւս խորհրդային տարիներից: Փող եւ պատմություն, փող եւ մշակույթ, վերջապես, փող եւ քաղաքականություն: Ընդ որում, այս ամենն արվում է չտեսնված մի ցինիզմով:
Շատերն են իրավացիորեն համարում, թե արտագաղթն այսօր Հայաստանի համար թիվ մեկ հիմնախնդիրն է, որն ամեն գնով պետք է կարգավորել, քանի որ ուղղակիորեն կապվում է ազգային անվտանգության հետ:




