Քաղաքականություն

Մարտ 16, 2010թ. 10:00

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Երևանում կստորագրեն Համաձայնագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև 2009 – 2010թթ. ֆինանսական համագործակցության մասին։ Համաձայնագրի ստորագրմանը նախորդել են 2009թ. ամռանը տեղի ունեցած միջկառավարական ակտիվ բանակցությունները, որոնք, ինչպես և Համաձայնագիրը, արտահայտությունն են երկու երկրների միջև ծավալված երկար տարիների սերտ և […]


Մարտ 16, 2010թ. 09:00

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 15-ին հրամանագրով  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն ազատվել է պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Արմեն Երիցյանը, ով նախկինում զբաղեցրել է առաջին փոխոստիկանապետի պատշոնը: ՀՀ Նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։ Մեկ այլ հրամանագրով ՀՀ  տրանսպորտի […]


Մարտ 13, 2010թ. 13:50

Ապրիլի 24-ից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիբ Էրդողանի հետ ամերիկյան ծուղակ է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրավիրել է Հայաստանի նախագահին ապրիլի կեսերին հանդիպելու Թուրքիայի վարչապետի հետ: «Սա հերթական ծուղակ է. ապրիլի 24-ից առաջ […]


Մարտ 13, 2010թ. 13:31

«Միացյալ Նահանգներից հետո Շվեդիայում Ցեղասպանության բանաձևի ընդունումը պատճառ դարձավ մեծ բողոքի: Ուշադրություն դարձվեց բանաձևին կողմ քվեարկած Շվեդիայի Ռիկսդագի այն անդամների վրա, որոնք ծնունդով Թուրքիայից են»,- գրում է թուրքական «Սաբահ» (Sabah) թերթը: Բանից պարզվում է` շվեդական խորհրդարանում կան ծնունդով Թուրքիայից 4 պատգամավորներ, որոնցից երեքը կողմ են քվեարկել Ցեղասպանության օրինագծին, իսկ մյուսը` Կանաչների կուսակցությունը ներկայացնող ազգությամբ թուրք […]


Մարտ 13, 2010թ. 13:18

Հայ Ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Վաշինգտոն այցելելու հրավերը հայտարարեց, որ դա միջոց է Օբամայի համար իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում ևս մեկ անգամ չարտասանել «ցեղասպանություն» եզրույթը: Կարապետյանը զուգահեռներ է անցկացնում նախորդ տարվա ապրիլի 22-ին Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի […]


Մարտ 13, 2010թ. 12:02

Նախագահ Սարգսյանին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին, վառ ապացույցն է այն բանի, որ բարձր է գնահատվում Սերժ Սարգսյանի նախաձեռնողական, բաց և կառուցողական քաղաքականությունը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով նախօրեին տարածված պաշտոնական տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահը Վաշինգտոն է հրավիրել Սերժ Սարգսյանին մասնակցելու վերոնշյալ գագաթաժողովին,  հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության […]


Մարտ 10, 2010թ. 16:54

Ադրբեջանցի կոմունիստները պաշտոնական Բաքվին հորդորում են պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության դադարեցում: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է ամերիկացի օրենսդիրների ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, Միացյալ Նահանգների հասցեին հնչել է սուր քննադատություն: «Միացյալ Նահանգները երբեք չի ունեցել հիմնական ընկերներ կամ ռազմավարաիկան բարեկամներ: Այս երկիրը միշտ հետապնդում է […]


Մարտ 10, 2010թ. 16:29

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Փարիզում: Փարիզում՝ Ելիսեյան պալատում սկսվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերությունները, նաեւ տարածաշրջանային հարցեր: Հանդիպումից հետո Նիկոլա Սարկոզիի անունից, ի […]


Մարտ 10, 2010թ. 15:36

Բավարար չէր, որ Միացյալ  Նահանգների նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը դրժել էին Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու իրենց  նախընտրական խոստումը, անցյալ շաբաթ նրանք էլ ավելի նվաստացան, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նա և Նախագահը դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե […]


Մարտ 10, 2010թ. 14:18

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է: «Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին […]