ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում հունվարի 25-ին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունենալիք եռակողմ հանդիպման առնչությամբ, այսօր ասել է, թե Հայաստանը շնորհակալ է այն ջանքերի ու աջակցության համար, որ ցուցաբերում է Ռուսատանի Դաշնության նախագահը` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված գործընթացում: Նախարարը` գնահատելով անցած տարին, նկատել է, թե. «2009թ. բավական ինտենսիվ բանակցությունների տարի էր. եռանախագահների կողմից կազմակերպվեց` […]
Քաղաքականություն
Երևանի և Անկարայի միջև շարունակվող բանակցային գործընթացներին սկսել են շատ արագ արձագանքել օտարալեզու հայտնի լրատվամիջոցները: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, թե նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլլաh Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում մեծ դժվարությամբ ստորագրվեցին հայտնի Արձանագրությունները, որոնք իրենցից ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մանրամասն ծրագիր: Սակայն այսօր ստեղծվել է «ծայրահեղ բարդ բանակցային իրավիճակ», որի արդյունքում այս […]
«Մենք պետք է ձգտենք, որ ՍԴ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը 3 հիմնական հարցերի կապակցությամբ, ՀՀ կողմից ներկայացվեն որպես վերապահումներ: Եթե հայկական կողմը իսկապես բանակցել է առանց նախապայմանների, և միջնորդներն էլ պնդում են, որ առանց նախապայմանների է, ապա առնվազն տաարօրինակ է որ ԱԺ-ն այդ վերապահումները չանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ կուսակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ պատգամավոր […]
Անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 12-ին Լեռնային […]
« Այն ինչ արձանագրել է Հայաստանի Սահմանադրական դատարանը, չի հակասում արձանագրությունների ոգուն և տառին: Այլ բան է, որ թուրքական կողմն իր իսկ կողմից անհարկի ձգձգումներն ու նախապայմանների առաջադրումը քողարկելու համար, փորձում է մեղադրել հայկական կողմին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարի գնահատմամբ, սակայն այսօր միջազգային հանրության ճնշումն ուղղված է Թուրքիայի դեմ: «Թուրքական […]
Իսրայելական «Ջերուզալեմ փոստ» (The Jerusalem Post) թերթը` հունվարի 16-ի համարում, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջ եկած լարվածությանը, ներկայացնում է Անկարայի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական սկանդալի վաշինգտոնյան արձագանքները: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-կայքը: «ԱՄՆ-ի հրեա առաջնորդներին բարկացնում է Թուրքիայի թշնամանքն Իսրայելի հանդեպ» վերտառությամբ հրապարակման մեջ թերթի Վաշինգտոնի թղթակից Հիլարի Լեյլա Կրիգերը տեղեկացնում է, որ Իսրայելի ու […]
Թուրքիայի կառավարությունում նախօրեին գումարված նախարարների խորհրդի նիստն ընթացել է վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ և տևել շուրջ երեք ժամ: Կառավարության խոսնակ, պետնախարար և վարչապետի օգնական Ջեմիլ Չիչեքը նիստի ավարտից հետո հանդիպել է լրագրողների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը: Չիչեքը հայտնել է, որ նախարարական ժողովի քննարկման օրակարգում եղել են երկրի ներքին կյանքի […]
[Հապավումներով] Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) չի ներկայացնում համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ-ն բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ-ն սահմանադրությունը, ըստ որի նրա իրավասությունները տարածվում են մոտ եռեսուն հազար քկ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա: Այս […]
Ադրբեջանական կեղծարարության մասշտաբներն ու նպատակները հասկանալու համար` հարկ է նաև ծանոթանալ նրանց իրականացրած միջոցառումներին ու ծրագրերին: Բաքվի հայկական ջարդերը սկսվեցին 1990թ.-ի հունվարի 13-ին: Նախքան այդ երբեմն որոշ տեղեր հայերի ահաբեկություններ, սպանություններ տեղի էին ունենում, սակայն 13-ից սկսած դա ընդունեց զանգվածային բնույթ: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ` Բաքվում, զորքերը մտցվում են հունվարի 19-ին, այն ժամանակ, երբ արդեն […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկնաբանելով այսօր տարածված այն լուրը, թե հայ-թուրքական արձանագրությունները քննարկվում են Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում` նկատեց. «Նախ հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրանք դեռ հանձնաժողովում չեն քննարկվել: Այսօր շրջանառվող լուրը վերաբերում է նրան, որ նախարարների խորհրդը ոչ թե […]




