ՍԴ-ի կողմից հայ-թուրքական արձանագրությունների քննարկման օրը` հունվարի 12-ին և դրան նախորդող օրերին, ՀՅԴ Գերագույն մարմինն այս խնդրում համակիր բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների, բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են Արձանագրությունների` այս բովանդակությամբ, վավերացմանը, նախատեսում է բողոքի միջոցառումների կազմակերպում։ Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ այս խնդրում ՀՅԴ դիրքորոշումը հստակ հայտնի է. այն է՝ արձանագրությունների վավերացման տապալում։ Իսկ այդ […]
Քաղաքականություն
Եվրոպական ինտեգրացիա Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր «Դե Ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով 2009թվականը, նշեց, որ տարին ընթացավ հայ- թուրքական գործընթացների ներքո: Հետևապես.« Հայ-թուրքական հարաբերություններն ամփոփելու և վերլուծելու ճիշտ ժամանակն է» : Նա նկատեց, թե այժմ կարելի է ուշադրություն սևեռել Էրդողանի` Միացյալ նահանգներ կատարած այցելության, ինչպես նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական կուսակցության […]
Բազմիցս նշվում է այն հանգամանքը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց է արձանագրվել, միևնույն ժամանակ շեշտվում է նաև այն փաստը, որ դրանց հիմքում դրված են «Մադրիդյան սկզբունքները»: Սակայն, արդյո՞ք, հնարավոր է, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա` ինչ-որ առաջընթաց ակնկալել. ArmAr.am-ի լրագրողի հարցին ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասաց. «Նայած, թե ո՞վ, ի՞նչ է հասկանում […]
Մոդուս վիվենդիե կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հոդվածը ի պատասխան Վաշինգթոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի առնվազն անբարոյական հայտարարության` «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել»: Մեզանից շատերի մոտ բնական հարց է ծագում. «Այդ դեպքում ո՞վ է անխնա սպանել ու կոտորել մեր նախնիներին… և ինչո՞ւ է Թուրքիան արդեն 90 տարի զավթած պահում Հայաստանի Հանրապետության առնվազն 75%-ը…»: Մի […]
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով 2009թ. քաղաքական առանձնահատկությունները, կորուստներն ու ձեռքբերումները նշեց, որ անցնող տարում կորուստներն ակնհայտորեն ավելի շատ էին։ Նրա խոսքով՝ տնտեսական դաշտում, չնայած կառավարության ճիգերին, հաջորդ տարվա բյուջեն զարգացման ու կայունության բյուջե չի կարելի անվանել, այն ավելի շատ գոյատևման բյուջե է։ Այդ հանգամանքը […]
Վրաստանը, հոգևոր-մշակութային, տնտեսական լիակատար շրջափակման ենթարկելով Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ՝ Ջավախք) տարածաշրջանը, գնալով արագացնում է վերջինիս յուրացման գործընթացը։ Յուրացման մեկ և ամենակարևոր ուղղություններից մեկն էլ տեղանվանագրությունների վրացականացումն է, որը վերջին շրջանում պաշտոնական հրովարտակներից ու օրենսդրական փուլից անցել է գործադրման փուլ։ Այն կատարվում է հիմնականում երկու տարբերակով։ Առաջինը տեղանվանագրության արմատական փոփոխումն է, երբ նախորդ անվանման փոխարեն տվյալ վայրը […]
Թուրքիայում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հետ կապված երկրի տարբեր շրջաններում արդեն երրորդ օրն է քրդերը բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք ավարտվում են ցուցարարների և ոստիկանների լուրջ բախումներով: Անկարայում երեկ միաժամանակ հանրահավաք է անցկացրել նաև Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցությունը: Վերջինիս ղեկավար Դեվլեթ Բահչերին իր ելույթում դեմ արտահայտվելով քրդական կուսակցության փակմանը, ասել է, թե այդ քայլն […]
Թուրքիայում փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները չեն մասնակցելու այսօր խորհրդարանական աշատանքներին: Այդ մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքը: Հիշեցնեք, որ կուսակցության փակելուց բացի 21 պատգամավորներից երկուսի` Ահմեդ Թյուրքի և Այսել Թյուղլուքի քաղաքական գործունեության վրա արգելք է դրվել: Արդյունքում, ըստ Թուրքիայի սահմանանդրության, մյուս 19-ը պատագամավորները կամ պետք է հրաժարական տան, կամ էլ խորհրդարանում հանդես […]
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը վերջերս դժգոհել է, թե ադրբեջանական հասարակության մեջ Ադրբեջանի պատմության վերաբերյալ միասնական տեսակետ գոյություն չունի, որ ադրբեջանցիները դժվարանում են տրամաբանորեն բացատրել, թե ինչո՞ւ ներկայիս Ադրբեջանի տարածքում` տարբեր դարաշրջաններում, գոյություն են ունեցել տարբեր անուններով պետական կազմավորումներ: Մեհտիևին մի հարց ենք ուզում տալ, ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները տրամաբանորեն բացատրել մի բան ինչն […]
Թուրքիայի իշխանությունները` մի քանի օր շարունակվող քննարկումներից հետո, փակեցին երկրի Խորհրդարանում գործող միակ քրդական կուսակցությունը: Դեկտեմբերի 11-ին 8 ժամյա քննարկումից հետո Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փակել քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակացությունը: Որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քլըչը: Նա հայտարարեց, որ «Ժողովրդավարական հասարակության» փակման որոշումը պայմանավորված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ ունեցած կապերով, որի նպատակն […]




