Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է հանդիպել երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Գյուլը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է երկրի հյուսիսում թուրք զինվորականների դեմ քրդերի կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններով, որի արդյունքում 7 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել: Գյուլը` լրագրողներին տված հարցազրույցում վստահաբար ասել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության նպատակն է` կանխել Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական […]
Քաղաքականություն
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ArmAr.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը նշեց, որ այնտեղ ակնհայտ էին պաշտոնական Երևանի հիասթափությունն ու նախազգուշացումները, սակայն դրանով հանդերձ քաղաքական գործիչն այն կարծիքին է, որ . «Դրանք այլևս ուշացած են, որովհետև շատ ավելի վաղ չպետք է թույլ տրվեր, որ իրավիճակն այս աստիճանի հասներ, և ընդամենը մնար այն սպառնալիքը, […]
ՀՀ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ գնահատելով ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունը նշեց, որ ինքը հատկապես դրական է գնահատում ելույթում հնչած այն միտքը, որ մենք կարող ենք հակադարձ վերաբերմունք ձևավորել Էրդողանի կողմից հաճախակի հնչող հայտնի հայտարարությունների նկատմամբ։ Մասնավորապես, երբ Թուրքիայի վարչապետը սկսում է հաճոյանալ Ադրբեջանին ու հայատարարել, թե` քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնախնդիրը` Հայաստան-Թուրքիա սահմանը […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ արդեն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման և սահմանային միջադեպերի մասին: Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս և չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. […]
18 տարի առաջ, 1991թ. դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը, օգտագործելով ազատ կամարտահայտման իր իրավունքը,«Այո» ասաց իր անկախությանը: Հիշարժան այդ իրադարձություններն արդեն պատմության սեփականությունն են դարձել: Դրանց արդյունքում ամրապնդված արժեքներն ու պատմության դասերը, սակայն, արդիական են նաեւ այսօր: Շրջադարձային իրադարձությունները սկսվեցին 1988թ.: Օգտվելով Գորբաչովյան վերակառուցման ընձեռված հնարավորությունից և ՄԱԿ-ի հռչակած ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին համահունչ, արցախահայությունը առաջ քաշեց […]
«Գարնանը ՀԱՊԿ անդամ երկրները արտագնա նիստ կգումարեն Երևանում»,- խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է ՀԱՊԿ վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Դավթյանը: Հայկական պատվիարկության անդամները տեղեկացրել են նաեւ, որ դեկտեմբերի 1-3 Ռուսաստանի Դաշնությունում կայացած վեհաժողովն այդպիսի որոշում է կայացրել, ելնելով, Ադրբեջանի` վերջին շրջանում կատարած ռազմատենչ հայտարարություններից: Ադրբեջանն անընդմեջ ռազմատենչ հայտարարությունները լռեցնելու առումով ի՞նչ կտա ՀԱՊԿ անդամ երկրների գարնանը […]
Թուրքիան այս անգամ ևս կարողացավ իր տեսակետներն ընդունելի դարձնել Ամերիկայի նախագահին, և դա է հուշում այն, որ Օբաման գովաբանեց Թուրքիայի պահվածքը, Օբաման Էրդողանի ներկայությամբ չկրկնեց Ցեղասպանության մասին իր տեսակետը, որ օրերս նամակով հայտնել էր ամերիկահայ համայնքին. «Փաստարկ» ակումբում այս կարծիքն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա համոզմամբ` […]
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսն այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայ ժողովրդին ու երկիր նախագահին իր գոհունակությունն է հայտնել Հայաստան կատարած այցի կապակցությամբ, ապա նկատել է, թե շատ հաճելի է լինել Հայաստան երկրում, այս հողի վրա: Բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական […]
Այսօր Լատվիայի հանրապետության և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր լատվիացի գործընկերոջ հետ քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված խնդիրներ և եկել միասնական եզրակացության, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություննեի միջոցով՝ միջագային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է […]
Լատվիայի հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ճանապարհին, առաջին հերթին պետք է բարի կամք դրսևորվի։ «Բարի կամք է դրված բոլոր այն ծրագրերի հիմքում, որոնց շնորհիվ առաջընթաց ու հաջողություն է լինում հարաբերությունների զարգացումներում»,- ասաց Վալդիս Զատլերսը ։ Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը շատ մեծ քայլ է դեպի առաջ՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ […]




