Քաղաքականություն

Դեկտեմբեր 10, 2009թ. 16:12

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Ողջունելով Լատվիայի իր գործընկերոջը Հայաստանում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Սա չնայած մեր […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 15:20

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Լատվիայի  հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի համատեղ մամլո ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձավ վերջերս տեղի ունեցած Օբամա-Էրդողան հանդիպմանը, Թուրքիայի վարչապետի կողմից հնչեցված հայտարարություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված` ԱՄՆ դիրքորոշմանը, նաև ներկայացրեց հայկական կողմի այն քայլերը, որոնք կարվեն, եթե Թուրքիան ձգձքի արձանագրությունների վավերացումն […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 12:04

Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետի ջերմ ընդունելությունը, մեղմ ասած, զարմանքով ընդունվեց ոչ միայն հայերիս շրջանում, այլև նույն ԱՄՆ-ի դաշնակից եվրոպական երկրներում: Բարակ Օբաման երկժամյա առանձնահատուկ ընդունելություն կազմակերպեց Էրդողանի պատվին, համատեղ ասուլիսի ժամանակ էլ վերջինիս անվանեց «լավագույն ընկեր», իսկ թուրքի ներկայացրած պետությունը` «մեծ երկիր»: Դեկտեմբերի 7-ի Ամերիկան ու նրա ղեկավարը և վերջինիս թուրք գործընկերը շատ նման էին […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 10:59

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է, և այն չի կարող կապակցվել որևէ այլ հարցի կամ խնդրի հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցային գործընթացով և իր ակտիվ մասնակցությունն է ունենում Մինսկի խմբի աշխատանքներում։ «Մեր դիրքորոշումն այն է, որ  ղարաբաղյան խնդիրը ոչ […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:12

Ժառանգություն կուսակցության հայտարարությունը Հայաստանի ներկայիս բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է, եւ որեւէ տարբերակով խնդրի կարգավորման արդյունքում այն չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության ներքո: Սակայն 1992-ից ի վեր Հայաստանի երեք նախագահները տարբեր պատճառներով հրաժարվել են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ կարգավիճակի խնդիրը սակարկման առարկայի […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 09:00

Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարլ Բիլդի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Արեւելյան գործընկերություն ծրագրում ընդգրկված պետությունների եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի  բարձրաստիճան […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 19:57

Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, այսօր Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկելու է Թուրքիայի խորհրդարանում 21 տեղ զբաղեցնող, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու`   գլխավոր դատախազության հայցադիմումը։ Հիշեցնեք, որ գլխավոր դատախազությունը «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ և պահանջում է փակել կուսակցությունը և 221 կուսակցակաների զրկել քաղաքական գործունեության իրավունքից։ Արևմտյան որոշ […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 18:12

2009 թվականը մոտենում է ավարտին եւ սովորության համաձայն, քաղաքական ուժերն ու կառավարման մարմիններն ամփոփում են անցնող տարին: Այսօր Մամուլի ազգային ակումբում ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական գեռքբերումներին ու բացթողումներին է անդրադարձել ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Նա անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած,  մի քանի ուշագրավ գործընթաց առանձնացրեց, որոնք կարեւոր են […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 14:42

Քաղաքագետ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Օբամա-Էրդողան  հանդիպմանը, նկատեց, թե  Էրդողանի խոսքում, այնուամենայնիվ, նախապայմաններ կան։ ArmAr.am-ի թղթակցի  հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները կանխատեսելի էին և դրանով մեկ անգամ ևս, կարելի է ասել, պարզաբանվում են մի շարք կարևորագույն գործընթացներ։ «Առաջինը, որ Թուրքիան պատրաստ չէ հայ-թուրքական հարբերությունների զարգացման գործընթացում` առանց նախապայմանների շարժվել առաջ։ Եվ երկրորդ, […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 12:39

Բնական է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները չէին կարող դուրս մնալ նաեւ  Արցախի հասարակական հատվածի ներկայացուցիչների ուշադրությունից: ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների և տեղի փորձագետների մասնակցությամբ օրերս անցկացված քննարկումների ընթացքում, այդ առթիվ հնչեցին լուրջ մտահոգություններ: ՀԿ-երի ներկայացուցիչներն առաջին հերթին հետաքրքրվեցին` օրերս` ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ի  ընդունած հայտարարության որոշ մանրամասներով: […]