Կիպրացի երեք հույն (Միհալիս Թումազու, Նիկոլաս Կաջիլարիս և Մարուլա Տոմբազի) Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում դատական հայց են ներկայացրել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ (ՀԿԹՀ)` պահանջելով 400մլն դոլարի փոխհատուցում Կիպրոսում իրենց կրած նյութական կորուստների համար: Դրան ավելացնելով նաև բարոյական վնասի փոխհատուցման ծավալը` մեղադրող կողմը Թուրքիայից և ՀԿԹՀ-ից պահանջում է գանձել 1 տրլն դոլար: […]
Քաղաքականություն
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենը (նստավայրը` Կիեւ): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: ՙՄենք ցանկանում ենք ակտիվացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունն, ինչն, անկասկած, իր հետեւից կբերի նաեւ որոշակի տնտեսական […]
«Հայաստանյան մամուլը բազմաթիվ հոդվածներ է զետեղում տարբեր թեմաներով, շատ հաճախ նաև անբարո հոդվածներ, սակայն չի անդրադառնում ժողովրդի վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական մամուլից դժգոհել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: 2009-ը թվականը գնահատել է որպես մամուլի մշակույթի անկման տարի էր: «Մամուլն այսօր մարդիկ կարդում են ոչ թե ինչ-որ բան ստանալու համար, այլ […]
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ամփոփելով 2009 թվականն ու անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին նկատել է, թե այս տարի քաղաքական դաշտում դրսևորվեցին երկու ծայրահեղ հակադիր տեսակետներ: «Առաջին ընդդիմադիր տեսակետն է, ըստ որի Հայաստանը կործանվում է, և երկրորդ, որ իշխանական որոշ գործիչներ գունազարդում են իրողություններն ու ասում, թե շատ լուրջ հաջողություններ կան»: Մինչդեռ Գալուստ Սահակյանն այն համոզմունքին է, […]
«Ադրբեջանի տարածքում` Դաղստանից 50 կիլոմետր հեռու գտնվող Հրահոբա և Ուրյանոբա գյուղերում ապրող լեզգիները Ռուսաստանի քաղաքացիներ են, և պահանջում են իրենց բնակավայրերը ճանչել ռուսական անկլավներ: Նրանց թվաքանակը հասնում է մոտ 230-ի»: Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Բովդունովն անդրադառնալով այս ցավոտ խնդրին նկատում է, թե առաջին հայացքից աննշան թվացող այս խնդիր հավակնում է վերաճել Կովկասյան լարվածության նոր օջախի: «Ըստ […]
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Ումիդ» ( «Հույս») ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգբալ Ագազադեն լրատվամիջոցներին տված հարցազրույցում դժգոհելով սեփական իշխանություններից ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների անօրինական գործողությունների արդյունքում իրենց ծրագրերը հօդս են ցնդել, քանի որ ԿԸՀ-ն «Ումիդի» ներկայացրած 3500 թեկնածուներից գրանցել է միայն 371-ին: Ապա հավելել, որ մի մասին իշխանությունները վախեցրել են, որոնք էլ հրաժարվել են ընտրությունների […]
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյան այն կարծիքի է, որ մինչեւ փետրվար Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանարությունները: Քաղաքագետը Սաֆարյանը, որ օրերս է վերադարձել Վրաստանից` այնտեղ Հարավկովկասյան անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային կոնֆերանսից, պնդում է, որ տարածաշրջանում նոր զարգացումներ են հասունանում: Իսկ որպեսզի Հայաստանը կարողանա դիմագրավել մարտահարվերներին, պետք է առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն ու`«մի […]
«Վահագն Չախալյանի և ջավախահայության խնդիրների միջազգայնացման գործում վերջին շրջանում 3 կարևոր դեպք է տեղի ունենցել»,- այսօր լրագրողներին ասել է Երկիր միության ղեկավար Սևակ Արծրունին: «Առաջինը երկիր միության նամակն է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին` կապված նրա հարցազրույցներից մեկի հետ, որտեղ նշել էր, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունները ունեն սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրներ: Բայց […]
Բավական երկար ժամամակ է, որ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խուսափում էր լրատվամիջոցների հետ հանդիպումներից: Եվ ահա այսօր որոշեց դուրս գալ ՀԱԿ-ի կաշկանդիչ ազդեցությունից ու անձամբ շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 2009-ը գնահատելով որպես ոչ ձեռքբերումների տարի, նա ասել է.« Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել ի հաշիվ ազգային արժանապատվության»: Ստեփան Դեմիրճյանը քիչ հավանական է համարում, որ հայ-թուրքական […]
Ադրբեջանցիները հերթական անգամ իրար են անցել։ ԱՄՆ կողմից 2010թ. Ղարաբաղին որպես օգնություն տրամադրվող 8 մլն դոլարը սրանց սիրտը չափից ավելի է մրմռացրել։ Ու հիմա էլ մինչև գետին ռևերանսներ են անում առ ԱՄՆ նախագահը, որ վերջինս ԼՂՀ-ին տրամադրված գումարը Ադրբեջանին հատկացնի: Սրանց խորհրդարանում` մեջլիս կոչվածում, հավերժ նախագահ Ալիև կրտսերի «դոբրոյով» մեջլիսականներն այս անգամ որոշել են ժողովրդի […]




