Քաղաքականություն

Դեկտեմբեր 8, 2009թ. 09:42

Ի վերջո, կայացավ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը: Երեկ Երևանի ժամանակով 20:40-ին սկսված հանդիպումն ընթացել է երկու ժամ, որից հետո երկու ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես նախատեսված էր կողմերը քննարկել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում անդրադարձել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բարաք […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 14:05

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանի դիտարկմամբ՝ բանակի, ռազմական հզորությունների հետ կապված հարցերում Ադրբեջանը, հոգեբանական առումով, լուրջ խնդիրներ ունի։ Եվ սեփական համակարգերում ունեցած այդ բացերը քողարկելու ճանապարհին ադրբեջանական քարոզչամիջոցները լայնածավալ աշխատանք են կատարում։ Ըստ Ա. Սաղաթելյանի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններն ավելի շատ ուղղված են իրենց երկրի ներսում եղած […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 11:30

Այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը լրագրողներին ասել է, թե Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չի ստորագրվել որեւէ համատեղ փաստաթուղթ եւ չի արվել համատեղ քաղաքական հայտարարություն, քանի որ դա նախագահների իրավասությունն է: Նրա խոսքով, ԱԳ նախարարների մակարդակով ընդամենը պատրաստվում է նախագահների առաջիկա հանդիպումը, որտեղ էլ քննարկվում են հիմնական սկզբունքները: Ադրբեջանի ԱԳ […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 16:51

Արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հոխորտանքներին հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս.Աբիևի նույնաբովանդակ  հայտարարությունը, թե  «ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր հողերն ազատագրելու այլ ճանապարհ չի մնում` բացի պատերազմից»: Եվ ահա, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը հաճոյանալու համար, վերջիններիս  ռազմատենչ բարբաջանքներին արագ   արձագանքեցին    մի քանի իշխանական գործիչներ: Նրանցից ոմանք, օրինակ, հակահարված տալով ռուս քաղաքագետի այն […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 19:15

«Պետք է հակազդել ադրբեջանական քաղաքականությանը, դրանում ներգրավելով մեր խորհրդարանական դիվանագիտությունը»,- ասում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ,  Արմեն Ռուստամյանը, ով ներկայացրել է`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանկցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ Ռուստամյանի, հակազդել պետք է, հատկապես, միջազգային ատյաններում […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 18:54

Դեռեւս հոկտեմբերի 14-ին «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորներ   Աժ նախագահին էin ներկայացվել  և շրջանառության մեջ դրել` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը»: Այսօր խորհրդարանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց նախագծին դրական եզրակացություն տալու հարցը: Նախ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նկատեց, թե. «Հիմնական տարաձայնությունը վերաբերում է օրինագիծն ընդունելու պահի նպատակահարմարությանը»: Ըստ […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 16:30

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանի ու թուրքիայի իշխանությունները իրար նկատմամբ վստահությունը կորցնում են»,-գրում է ԼՂՀ-ում հրապարակվող «Ի՞նչ անել» պարբերականի խմբագիր Մուրադ Պետրոսյանը: Նա նկատում է, որ  իրար նկատմամբ անվստահության մթնոլորտը ամենևին էլ նոր չէ այս երկու երկրների պարագայում, իսկ թուրքերի ու ադրբեջանացիների մեջ անվստահության սերմեր գցվեցին այն օրից, երբ […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 15:36

Այսօր ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը «Հայացք» ակումբում հրավիրել էր մամուլի ասուլիս` մեկնաբանելու ՀԱԿ-ի երեկվա հայտարարությունը` կապված Աթենքում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հայտարարության հետ: Ըստ էության` խոսնակը ոչ թե մեկնաբանեց հայտարարությունը, այլ վերաշարադրեց այն` փորձելով վստահեցնել ներկաներին, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը հաջողվել էր գտնել դիվանագիտական մեխանիզմ, որով պետք է ապահովվեր Ղարաբաղյան խնդրի […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 15:06

Ինչո՞ւ են Վրաստանի իշխանությունները դրական արտահայտվում Վերին Լարս անցակետի բացման առնչությամբ. դա ամենևին է Հայաստանին օգնելու նպատակով չի արվում, համոզված է ՀՀԿ խմբակցության անդամ, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը. «Վրաստանը պարզապես, մտավախություն ունի, որ հայ-թուրքական սահմանը բացվելու պարագայում   կարող է կորցնել տարանցիկ երկրի նշանակությունը Հայաստանի համար եւ զրկվել այդ կարգավիճակի բերած միլիոնավոր դոլարներից»: […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 14:55

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների  խորհորդը,  Հայկական ընդհանուր բարեգործական միությունն ու Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի թեմերը սեպտեմբերի 9-ին Օբամային նամակ էին հղել, որում նշել էին, թե Վաշինգտոնը պետք է Անկարային ստիպի հրաժարվել այդ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորելու փորձերից: Հայ համայնքի ներկայացուցիչները Օբամային նաեւ կոչ էին արել հարգել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս […]