Ադրբեջանցի Աքպեր Բաշիրովը առաջին խմբի հաշմանդամ է: Առողջությունը կորցրել է բանակում: Վերջինս լրագրողներին պատմել է հետևյալը. «2007թ. հոկտեմբերին զորակոչվեցի բանակ և ծառայության նշանակվեցի Ղարադաղի շրջանի զորամաս: Զորամասի սպաները զինվորներից պահանջում էին քարտեր դնել իրենց բջջային հեռախոսների մեջ, ժամանակ առ ժամանակ` փող տալ: Ով չէր կարողանում տալ` խմբով ծեծում էին: Բայց ամենամեծ հիմարությունը նրանց «կերակրամանից օգտվել» […]
Ադրբեջան
«Այսօր մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա հատկապես նշել է այն, որ Ադրբեջանն իր օմբուդսմենի ինստիտուտը փորձում է վերածել տեղեկատվական պատերազմների հարթություններից մեկը: Մասնավորապես, մի քանի ամիս առաջ Ղարաբաղի օմբուդսմենը դարձել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի անդամ, և այս ամիսների ընթացքում Ադրբեջանն իր բոլոր […]
«Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում Յանուկովիչի հաղթանակի դեպքում, վերջինս կհայտարարի հակառուսական ՎՈւԱՄ կազմակերպությունից դուրս գալու մասին»,- կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Նրա կարծիքով, Յանուկովիչը դա կանի ընտրվելուց ոչ ուշ` իր ընտրողներին չհիասթափեցնելու համար: Ռուս քաղաքագետը իշխանափոխություն է կանխատեսում նաև Վրաստանում, որը ևս «դուրս կգա ՎՈւԱՄ-ից»: Արդյունքում` «այդ հակառուսական կազմակերպությունում կմնան միայն Ադրբեջանն ու Մոլդովան: […]
Ով կհանդգներ մտածել, որ ազերի գիտնականների երևակայությունը ամենավառն է աշխարհում. Ոչ թե մեկն է մի քանիսից, այլ միակն է, եզակին` բառիս կենդանաբանական իմաստով: Երբ տեղեկացանք, թե «գիտական» բնույթի ինչ գիրք է հրատարակվել Բաքվում, ուրախությունից սարսռացինք և որոշեցինք, որ ArmAr.am-ի ընթերցողներին դրա մասին չտեղեկացնելը աններելի սխալ կլիներ: Ուրեմն այսպես. Բաքվում հրատարակվել է Ադրբեջանի ակադեմիայի հնագիտության և […]
Ադրբեջանցի ենթասպան, որը կանխամտածված սպանության փորձ էր կատարել իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներից մեկի նկատմամբ, ազատազրկման է դատապարտվել: Այս մասին տեղակացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործով ռազմական դատարանի կողմից հրապարակված դատավճռի համաձայն, ադրբեջանական զորամասերից մեկի վաշտի հրամանատարի տեղակալ ենթասպա Սահիլ Ջահանգիրօղլու Աթաևը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Լրատվական գործակալության տեղեկացմամբ, վաշտի հրամանատարի […]
Քաղաքագետ, Ժողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոնի ղեկավար Արմեն Մինասյանը զրուցել է լրագրողների հետ և անդրադարձել մի շարք հարցերի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը Նախ` նշեմ, որ հարցազրույցն անհրաժեշտ է բաժանել երկու մասի: Առաջին հատվածում Ադրբեջանի նախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ երկրորդում` Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Ընդ […]
Ազատագրական պայքարում հաղթանակած Արցախի Հանրապետությունը քայլ առ քայլ իր ժողովրդավարական պետությունն է կառուցում ու զարգացնում, մինչդեռ Ադրբեջանում շարունակում են պատերազմի մասին իրենց հին երգը: Մի անգան արդեն տեսանք, թե ինչ ստացվեց, երբ «ադրբեջանական հզոր բանակը» (ընդ որում` կազմավորված և կազմակերպված` ի տարբերություն հայկական կամավորական ջոկատների) փորձեց պատերազմել: Մեկ անգամ արդեն պատերազմում կրած պարտությունը երևի քիչ […]
Ադրբեջանի նախագահ Իլhամ Ալիևի վարկը վաղուց է սկսել հայտնվել կասկածելի հորիզոնականներում: Եվ միջազգային հանրության համար էլ վաղուց պարզ է դարձել, որ հանձին Ադրբեջանի գործ ունեն բռնատիրական մի երկրի հետ, ուր, օրինակ, նախագահական ընտրություններ` որպես այդպիսին, տեղի չեն ունենում, քանզի նախագահի աթոռը փոխանցվում է ոչ թե քաղաքական ընտրապայքարի արդյունքում, այլ տոհմաբուծական սկզբունքներով… Ե’վ նախագահական, և’ խորհրդարանական […]
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սթեյնբերգը գտնվում էր Երեւանում եւ հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների […]
Հացի պակասության հետևանքով Բաքվի խանութներում մեծ հերթեր են գոյացել: Ըստ Vesti.Az-ի, տագնապալի իրավիճակ է հատկապես արվարձաններում: Պատճառը էլեկտրաէներգիայի անջատումն է, ինչը կաթվածահար է արել հացի գործարանների աշխատանքը: Ցրտի պատճառով մարդիկ հասարակական սննդի օբյեկներ են մտնում ոչ միայն սնվելու, այլև ցրտից խուսափելով` հասարակական տրանսպորտի սպասելու համար: ArmAr.am




