Պաշտոնական Բաքուն, ԱԳ նախարարության բերանով և «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսվող` խորհրդարանի ընտրությունները չեն ճանաչվելու միջազգային հանրության կողմից: «Հակառակ դեպքում, դա մեկ անգամ ևս կվկայի Հայաստանի զավթողական քաղաքականության մասին»,- ասել է ԱԳ ներկայացուցիչը: ArmAr.am
Ադրբեջան
«Ռեգնում» գործակալությունը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում ոմն, այսպես ասած, քաղաքագետի մեկնաբանություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի վերսկսման հնարավորությանը: Սույն «քաղաքագետը»` Մուբարիզ Ահմեդօղլին, այնքան է խորացել իր անգիտության խորխորատների մեջ, որ «հիմնավորումներից» հետո նշել է նաև պատերազմի վերսկսման ժամկետը: Բայց հերթով: Սա մեկնաբանել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Դենիս Բլերի այն միտքը, որ Հայաստանի […]
Ուժեղ ձյան և եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակվել է Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանը: Այժմ կատարվում են թռիչքուղիների մաքրման աշխատանքներ: Վատ եղանակը, ըստ կանխատեսումների, երկրում կպահպանվի ևս մի քանի օր: ArmAr.am
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված հայտարարության մեջ անհանգստություն է հայտնել այդ երկրում լրագրողների և բլոգերների ձերբակալության առթիվ և իշխանությունից պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: ԵԱՀԿ հայտարարության մեջ ասվում է. «Երկու հոդվածների համար 8,5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի նկատմամբ բանտում կոշիկի մեջ թմրանյութ պահելու մեղադրանքով նոր քրեական գործ բացելը խիստ […]
«Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ապա Դաշկեսանի զորամասերից մեկում տեղի ունեցած որղբերգությունը կարող է կրկնվել նաև Բեյլագանյան շրջանում: Այդ շրջանի զորամասերից մեկում «բեսպրեդել» է տիրում: Զինվորներին ստորացնում և վիրավորում են: Ծնողների ու զինվորների բողոքներն անտեսվում են, իսկ բողոքողներին հաճախ բանտարկում են», այս մասին Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հուրրիեթ» […]
«Microsoft» ընկերությունն իր MSN կայքի՝ «Եղանակի տեսություն» բաժնում «սխալ» է թույլ տվել, որն էլ հերթական անգամ զայրացրել է դյուրագրգիռ ադրբեջանցիներին: Այս անգամ մեր աչալուրջ հարևանների բարկության պատճառը վերոնշյալ կայքի՝ Ադրբեջանին վերաբերող էջում «Շահումյանաբադ» անվամբ բնակավայրի նշումն էր: Ու նորից ադրբեջանցի «հայրենասերները» բորբոքվել են, քանի որ Շահումյանի անունը պարունակող տեղանվամբ բնակավայր, որն իբր գտնվում է Շամախ […]
Թուրքիայի էներգետիկայի նախարարը փետրվարի 4-ին հայտնել է, որ իրենք Ադրբեջանից ներկրվող բնական գազի սակագինը սահմանել են և ստացել Ադրբեջանի վերջնական համաձայնությունը: «Մենք ադրբեջանական Շահ Դենիզ-1 հանքավայրից արտահանվող գազի համար առաջարկել ենք տրամաբանական գին, որն ընդունվել է Ադրբեջանի կողմից»,- Իրանի արտգործնախարար Մանուչեիր Մոթաքիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թաներ Յելդիզը: Հիշեցնենք, որ նախկինում Ադրբեջանը հայտարարել էր, […]
Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր երկու հարց. նախ այն, որ Սոչիում երկու նախագահների հանդիպումից հետո որոշ աղբյուրներ տեղեկություն տարածեցին, որ ղարաբաղյան հակամարտության կագավորման սկզբունքների նախաբանում նշված է՝ բանակցություններին ԼՂՀ մասնակցության մասին: Ինչը սակայն, անմիջապես հերքեց ադրբեջանական կողմը: ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդանը հարցի առնչությամբ ասաց, թե […]
Այսօր ՀՀ կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը այսպիսի հարց ուղղեց արտաքին գերատեսչության ղեկավարին. «Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, ավելի ստույգ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, թե ՝ Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկվող առաջարկությունների նախաբանը երկու երկրների միջև համաձայնեցված է, ադրբեջանցիները սկսել են հայտարություններ հնչեցնել, թե բանակցությունները մոտենում են […]
2009թ. Ադրբեջանում ամուսնալուծությունները կազմել են ամուսնությունների 7%-ը: Դրանց 22.6%-ը բաժին է ընկնում վաղ ամուսնություններին: 2009թ. մինչև 18 տարեկանը ամուսնացած կանանց թիվն Ադրբեջանում ավելացել է 10.4%-ով, ինչը անուղղակիորեն վկայում է բնակչության սոցիալական խնդիրների մասին: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Խ.Ռաջաբլին առաջարկել է ավելացնել ամուսնությունների տարիքային շեմը, որն այսօր տղաների համար 18 տարին է, աղջիկների համար` 17: ArmAr.am




