Ադրբեջան

Փետրվար 3, 2010թ. 16:01

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009թ. նվազել է 2.64 անգամ (164%-ով): ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 10%-ով: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 15:35

Ադրբեջանցի զինվորական լրագրող Ջասուր Սումերինլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ 2009թ.-ին Ադրբեջանի ԶՈՒ-ում զինծառայողների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով զոհվել է 28 զինծառայող, ծանր վիրավորվել է 5-ը: Իսկ ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ հունվարի 28-ին մի խումբ սպաների գնդակահարած զինվորներից մեկին` Էլխան Ազիզովին, ծառայակիցները նախապես խոշտանգել են: Այդ մասին նա պատմել […]


Փետրվար 3, 2010թ. 15:23

Ադրբեջանում մոլլան սպանել է երկու այլ հոգևորականի: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ երկու հոգևորականները ինչպես հարկն է չեն ներկայացել մոլլային: Ըստ «Ենի մուսավաթ» թերթի, նույնն էլ կատարվում է ադրբեջանական բանակում: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 15:11

Ադրբեջանի  ԶՈՒ-ում 2009թ. ավելացել են պետական սեփականության դեմ հանցագործությունները. հաջողվել է վերականգնել պետությանը հասցված նյութական վնասի ընդամենը 74%-ը: Նախորդ տարվա համեմատ 13.5%-ով ավելացել են նաև անձի դեմ, ինչպես նաև միմյանց ոչ ենթակա զինծառայողների միջև ոչ ռազմական հանցագործությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 15:00

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հատուկ զեկույց է պատրաստել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին: Զեկույցը վերնագրված է «Ադրբեջանի` սև կղզին. մարդու իրավունքների խախտումները Նախիջևանում»։ Զեկույցում գնահատական է տրվում Նախիջևանի ինքնավար հանրապետության քաղաքական համակարգին, նշվում է նաև Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած ազգակցական կապերի մասին: Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավարության բռնատիրական մեթոդները […]


Փետրվար 3, 2010թ. 13:53

Ադրբեջանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են, որ ԶՈՒ-ում ստեղծված վիճակը քննարկվի միլի մեջլիսի դռնփակ նիստում: Պատգամավոր Իգբալ Աղազադեի խոսքով, ԶՈՒ-ում զինվորների զանգվածային սպանդի դեպքերը խիստ մտահոգում են ադրբեջանական հասարակությանը: «Ազադլըգ» թերթը ինտերնետային ֆորումի միջոցով ներկայացրել է Դաշքեսանի զորամասում տեղի ունեցած սպանությունների առաջին արձագանքները: Թերթի մշտական ընթերցողներից մեկը գրել է, որ «ադրբեջանական բանակում ամեն տեսակի […]


Փետրվար 3, 2010թ. 10:20

Իրանական Press tv-ն տեղակացնում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ գաղտնի համաձայնությամբ այդ երկրների տարածքներից հետևում են Իրանի ատոմային ծրագրի իրականացմանը: Ընդ որում, հատուկ այդ նպատակով ստեղծված բազաներում աշխատում են Իսրայելից եկած մասնագետներ: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 10:05

Ադրբեջանի խորհրդարանի հետարձակուրդային հենց առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Իգբալ Աղազադեն հարց է բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության հրաժարականի մասին, հաղորդում է “Зеркало”-ն: Պատճառը Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասում վեց սպաների գնդակահարությունն է, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 09:20

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը ձգձգելու որևէ առիթ կամ պատճառ չկա: Այսպիսի հայտարարությամբ Բաքվում հանդես է եկել այդ երկրում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Դոնալդ Լուն: «Ընթացիկ ամսվա սկզբերին ես Վաշինգտոնում էի և դեսպանի նշանակման հարցով կարծիքներ փոխանակեցի շատերի հետ: Մենք ուզում ենք հնարավորինս շուտ լուծել դեսպանի նշանակման հարցը: ԱՄՆ-ում նշանակման գործընթացը երկարատև է, միայն երկրի […]


Փետրվար 2, 2010թ. 20:03

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն անդրադարձավ այն խնդրին, որ Բաքվի ջարդերից արդեն 20 տարի է անցել, սակայն Բաքվից Հայաստան բռնագաղթացներն այսօր էլ նույն հիմնախնդիրների առջև են կանգնած, ինչ 20 տարի առաջ էր։ «Մենք բարոյական խնդիր ունեն նրանց առջև, որովհետև նրանք փախստական են դարձել ազգային ազատագրական պայքարի պատճառով»,- ընդգծեց պատգամավորը։ Հայ փախստականները, ի տարբերություն Հայաստանից Ադրբեջան […]