Ադրբեջան

Փետրվար 2, 2010թ. 16:15

Օրերս ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր դեկտեմբեր և հունվար ամիսներին անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Քուր և Արաքս գետերում ջրի աղտոտվածությունը մեծ է հատկապես պղնձի միացություններով և ֆենոլով: Որպես աղտոտման հեղինակ ադրբեջանական կողմը տեսնում է, մասնավորապես, նաև Հայաստանին: Այդ կապակցությամբ Հայաստանի բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի տվյալները չեն […]


Փետրվար 2, 2010թ. 12:54

ԱՄՆ 2011թ. ֆինանսական տարվա բյուջեի ծրագրում առաջարկվում է 40 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը 10 մլն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա առաջարկը: ԱՄՆ–ի հայկական կազմակերպությունները սակայն ակնկալում էին 70 մլն դոլարի օգնություն։ Հայաստանին և Ադրբեջանին հավասար ֆինանսական ռազմական օգնություն կհատկացվի` 3,5 մլն դոլար: Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման համար Ադրբեջանին կհատկացվի 900 հազար […]


Փետրվար 2, 2010թ. 11:35

Բռնություններն ու դատական հայցերը լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ արդեն վաղուց սովորական երևույթ են Ադրբեջանում: Այս երկրում գրեթե չկան ընդդիմադիր պարբերականներ և հեռուստաալիքներ: Քիչ թե անկախ են որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ, սակայն դրանք նույնպես զերծ չեն տարբեր կլանային պաշտոնյաների հետապնդումներից: Ինչպես նշում է musavat.com կայքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորեղբայրը` ակադեմիկոս Ջալալ Ալիևը դատական հայց է […]


Փետրվար 1, 2010թ. 19:31

Հունվարի 28-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել սարսափելի դեպք. ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ` Էլհան Բայալի օղլի Ազիզովը և Սադիգ Էթիբար օղլի Մամեդովը ինքնաձիգներով ներխուժել են զորամասի հրամանատարական կետ և անկանոն կրակ բացել զորամասի ղեկավարության ու սպաների վրա, ինչի հետևանքով չորս սպա տեղում մահացել է, երկուսը վիրավորվել: […]


Փետրվար 1, 2010թ. 19:10

Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է գալ Երևան` մասնակցելու հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին հայտնի էր դարձել դեռևս հունվարի 23-ին, երբ Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահ Նամիկ Ալրևը հայտարարել էր հնարավոր հրաժարականի մասին` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկմանը: Իսկ հունվարի 30-ին Ադրբեջանի հունահռոմեական ընմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Հայաստան գալուց հրաժարվելու մասին` նամակ ուղարկելով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա: […]


Փետրվար 1, 2010թ. 18:14

Ադրբեջանցի հեղինակը տարակուսանք հայտնելով իր երկրի կողմից վարվող անհավասարակշիռ արտաքին քաղաքականության վերաբերյալ, միաժամանակ հարցնում է.«Միգուցե՞ մեր անկախությունը կորցնելու ճանապարհին ենք կանգնած…»: Նա գրում է, որ անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանում երկար ժամանակ շատ մոդայիկ է եղել իրենց բոլոր դժբախտություններում Ռուսաստանին մեղադրելը. «Բոլոր մակարդակներում, այդ թվում պաշտոնական, հայտարարվում էր, որ ղարաբաղյան ճակատում պարտությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, […]


Հունվար 28, 2010թ. 14:28

Ադրբեջանի բանակի նախկին զինծառայող, պաշտպանության նախարարության գնդապետ  Ջանփոլադ Ալիևը ինքնասպան է եղել։ Ինչպես նշում է Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, այն բանից հետո, երբ սպանվել է հակաօդային պաշտպանության  զորքերի հրամանատար Ռաիլ Ռզաևը, Ալիևին աշխատանքից ազատել են։ Դրանից հետո նա դասավանդել է ռազմական ակադեմիայում։ Ամենայն հավանականությամբ, այս ամենը ներկայացնելով, պարբերականն ակնարկել է այն փաստը, որ գնդապետը եթե կապ […]


Հունվար 27, 2010թ. 13:04

Կոռուպցիան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասն է Կոլորադոյի համալսարանի Միջազգային ծրագրերի տնօրեն, կոռուպցիայի բնագավառի մասնագետ ամերիկացի Քրիստոֆ Սթիվսը «Հետխորհրդային անցումային ժամանակաշրջանի ըմբռնումը» գրքի հեղինակն է, որտեղ ներկայացված է համակարգային կոռուպցիան և դրա ազդեցությունը նախկին խորհրդային երկրների քաղաքականության ու տնտեսության վրա: Իր հարցազրույցներից մեկում, խոսելով Ադրբեջանի տնտեսական իրավիճակի և երկրում տիրող կոռուպցիայի մասին, նա […]


Հունվար 27, 2010թ. 10:14

Աֆղանական Հոստ արևելյան նահանգում ազգային անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու, որը կապեր է ունեցել ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ և համարվել է  «Ալ-Քաիդայի» անդամ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ձերբակալված ադրբեջանցին ծրագրել է այդ նահանգում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել: Ազգային անվտանգության վարչության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ ձերբակալվածը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ահաբեկչական […]


Հունվար 26, 2010թ. 18:00

Իգդիրի քուրդ քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի և Ժողովրդավարության և խաղաղության կուսակցության 7 քուրդ անդամների ձերբակալությունից հետո Իգդիրում իրավիճակը չափազանց սրվել է: Կուսակցության ղեկավարները նախ հանդիպել են լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ, ապա երթ կազմակերպել, որը վերաճել է քուրդ-ադրբեջանական բախման: Քրդերը սկսել են ջարդել ադրբեջանցիներին պատկանող խանութների ապակիները: Ոստիկանությունը ընդհարման շարունակություն թույլ չտալու համար լրացուցիչ ուժեր է […]