Ադրբեջան

Հունվար 21, 2010թ. 17:10

«Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու որոշմանն ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի հայ բնակչության արյունոտ միջնադարյան կոտորածով»: Այս մասին գրում է Հարավային Օսիայի խորհրդարանի անդամ, պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գենադի Կոկոևն, իր` «Հարավային Օսիա. ճանապարհ դեպի ազատություն» գրքում: Նա նշում է, որ կոտորվել են մի քանի հարյուր հայեր, և դահիճները խտրականություն չեն դրել կանանց, երեխաների եւ ծերերի միջև։ «Սումգայիթը ԽՍՀՄ […]


Հունվար 21, 2010թ. 11:07

20-րդ դարավերջին Ադրբեջանում իրականացված հայերի զանգվածային տեղահանություններն ու ջարդերը շաունակում են  անպատիժ մնալ: Իսկ ջարդերից հրաշքով  ողջ մնացածները շարունակում են հավատալ, որ միջազգային հանրությունը մի օր ճիշտ գնահատական կտա տեղի ունեցածին: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԼՂՀ-ում գործող «Փախստականներ» հասարակական կազմակերպության նախագահ Սարո Սարյանի հետ: -20-րդ դարավերջին Բաքվում և Սումգայիթում կատարվածն  այլ […]


Հունվար 20, 2010թ. 17:00

Այսօր` հունվարի 20-ին ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավ–արևելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում` առավոտյան ժամը 10-ի մոտերքին միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները: Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Վերջինիս […]


Հունվար 20, 2010թ. 16:14

Ադրբեջանում ձերբակալվել է զինծառայող Էլդար Բախշիևը, ով մեղադրվում է ավազակության, դրամաշորթության, մեկ այլ զինծառայողի ծեծելու և վիրավորելու, զինվորական կանոնադրությունը բազմիցս խախտելու համար: Պրազվել է, որ Բաիևը հունվարի 14-ին Սուրախանի շրջանում գողություն է արել` Մ.Ամիրասլանովայի տնից հափշտակելով բջջային հեռախոս և ժամացույց: ArmAr.am


Հունվար 20, 2010թ. 13:52

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադառնալով  Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելությանը` գրում է. « Ինչպես նշվում է մամլո հաղորդագրույթան մեջ, երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Ընդ որում, երկու երկրների ղեկավարները խոսելու շատ բան ունեին, քանի որ նախօրեին Ռուսաստան էր այցելել Թուքիայի վարչապետ […]


Հունվար 20, 2010թ. 10:30

Կրոնական ու էթնիկ բախումներով հարուստ Թուրքիայում վերջին ամիսներին կրկին ակտիվացել է ալևիների կրոնական շարժումը, որը համառորեն պահանջում է իրավունքների ընդլայնում և համապատասխան պաշտպանություն  քրդերից: Դեռևս 2009-ի գարնանից Անկարայում սկսված ալևիական լայնամասշտաբ  ցույցերն ու բողոքի ակցիաները  անհանգստություն առաջացրին թուրքական իշխանությունների մոտ, որոնք էլ մի քանի անգամ ապարդյուն փորձեցին համաձայնության գալ վերջիններիս հետ: Թուրքական իշխանությունները համառորեն մերժում […]


Հունվար 19, 2010թ. 20:05

«Թեև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 2009 թվականին գործնական արդյունքներ չեն եղել, կարծում եմ` որոշակի առաջընթաց կա: Արդեն էլ ավելի են որոշակիացվել, թե ինչ ուղիներով պետք է հիմնախնդիրը լուծվի: Նախորդ տարի Աթենքում ԱԳՆ մակարդակով ԵԱՀԿ նիստի ժամանակ այդ հարցով ընդունված փաստաթուղթը հստակ ներկայացնում է հակամարտության կարգավորման ուղին: Այնտեղ նշվում է, որ այդ հիմնախնդիրը պետք է լուծվի […]


Հունվար 19, 2010թ. 16:27

Սովորաբար, ոչ միշտ է լինում, որ այս կամ այն խնդրի շուրջ գերտերությունները   միակարծիք ու նույնական դիրքորոշում են արտահայտում: Սակայն այդ առումով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը  բացառիկների շարքում է: Նույնիսկ փորձագետներն են զարմանքով արձանագրում այդ քաղաքական համերաշխությունը: Իհարկե, ցանկացած խնդրում  գերտերություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով: Հետևապես, եթե հայ-թուրքական հարաբերությունների կագավորման խնդրում նրանք նույն դիրքորոշումն […]


Հունվար 19, 2010թ. 16:15

Բաքվում իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Վարչապետը եւ նրան  ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:  Հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են  անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել հոգեհանգստյան արարողությանը: «Այսօր հիշատակի, մտորումների եւ […]


Հունվար 19, 2010թ. 14:20

ՈՒկրաինայում արդեն հաշվել են հունվարի 17-ին տեղի ունեցած նախագահի ընտրության քվեաթերթիկները: Հայտնի է` ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են ընդդիմադիր` Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը և վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ուկրաինայի նախագահական ընտրությունները կարևոր իրադարձություն են ոչ միայն այդ երկրի, այլև եվրոպական երկրների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի շարք այլ պետությունների համար: Ուկրաինական ընտրությունները առանձնակի հետաքրքրություն են […]