Ադրբեջանում զինծառայությունից խուսափողը կարող է 4 հազար մանաթ կաշառք տալուց հետո հեշտությամբ ոչ պիտանի համարվել և 7–10 օրվա ընթացքում զինգրքույկի տեր դառնալ` գրում է «Ազադլըգը»: Զորակոչի հետ կապված բացասական երևույթները վերացնելու նպատակով «Զորակոչի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այժմ զինծառայության համար զինակոչիկների պիտանելիությունը որոշելու լիազորությունը զինկոմիսարիատներից հանվել և հանձնվել է շրջանային բժշկական հանձնաժողովներին, որոնք գործում […]
Ադրբեջան
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովի կարծիքով, եթե մի քանի տարի առաջ Ադրբեջանում ոչ ոք չէր ցանկանում ռուսական ռազմակայանների վերադարձը, ապա այսօր այդ առաջարկը ոչ մեկին չի զարմացնում: Ադրբեջանական հասարակության մեջ տրամադրությունների փոփոխության պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանի «արևմտամետ կողմնորոշումը չնպաստեց բռնագրավված տարածքների վերադարձին»: ArmAr.am
Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանում հունվարի 21-ին տեղի է ունեցել նախապատրաստական նիստ` զինծառայողներ կրտսեր սերժանտներ Դ.Հաջիևի և Ա.Շամիլովի, շարքայիններ Ու.Ալլահվերդիևի, Փ.Խոջաթովի և Ռ.Հուդրաթովի գործով: Վերջիններս, ծառայելով Բաքվի կայազորի զորամասերից մեկում, արձակուրդից վերադարձող զինվորներից դրամ են շորթել: Բացի դրանից, դրամ և հեռախոսային խոսակցության քարտեր են պահանջել զինվորներից, իսկ պահանջը չկատարողներին դաժանորեն ծեծել են: ArmAr.am
Ամերիկյան «Արևելք-Արևմուտք» անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտի փոխնախագահ Սթիվեն Լարեբին ադրբեջանական «Turan» գործակալության վաշինգտոնյան թղթակցին տված հարցազրույցում իր դիտողություններն է ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ: «Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին միանալու»,- կարծում է նա: «ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար պարտադիր չէ ընդդիմադիր լինել Ռուսաստանին: Գոյություն ունեն ավելի էական […]
Ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն կարծում է, որ Անկարային և Երևանին կստիպեն վավերացնել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Խոսելով Թուրքիայի ղեկավարության՝ Ադրբեջանի ազգային շահերին հակասող որևէ քայլ չձեռնարկելու խոստումների մասին, քաղաքագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արձանագրություններում ընգրկված չէ. «Այդպիսի կետ արձանագրություններում գոյություն չունի. դա միայն բանավոր հայտարարություն է: Բանն այն է, որ […]
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն` խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Ադրբեջանում շատ վատ է: Երկրի իշխանությունները հալածում են լրագրողներին` նրանց դեմ չափից ավելի եռանդագին օգտագործելով զրպարտության համար քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը: Զեկույցում հիշատակված են ազատազրկման դատապարտված բլոգերներ Է.Միլլինի և Ա.Հաջիզադեի, լրագրողներ Է.Ֆատուլաևի ու Հ.Զախիդի անունները: ArmAr.am
Ադրբեջանում խոսքի ազատությանը նվիրված իր զեկույցում Եվրախորհրդարանը նշել է, որ Ադրբեջանում փոքրանում է լրագրողների գործունեության դաշտը, և խոսքի ազատության մակարդակը բավականին ցածր է, ուստի, կոչ է արել ադրբեջանական իշխանություններին` համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ: ArmAr.am
Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալության կայքը, հունվարի 21-ին «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ГНКАР) նախագահ Ռովնահ Աբդուլլաևի միջև կայացած հանդիպման ժամանակ հատուկ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի, Ռուսաստանը 2011 թվականին կավելացնի Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մինչև 2 մլրդ խորանարդ մետր: Կողմերը բարձր են գնահատել պայմանավորվածությունների հաջող կատարումը, նշելով, […]
Հիմա էլ Վրաստանի ադրբեջանական դեսպանատունն է նոտա հղել Վրաստանի ԱԳՆ-ին, բողոքելով, որ Ռուսթավի քաղաքում տեղադրված ցուցավահանակներից մեկի վրա Նախիջևանը պատկերված է հայկական դրոշի ներքո: Վահանակը տեղադրել է ավտոշուկայով զբաղվող ուկրաինական մի ընկերություն: Երեկ էլ Եգիպտոսի ադրբեջանական դեսպանատունն էր նոտա հղել Եգիպտոսի ԱԳՆ-ին և կրկին Ադրբեջանի քարտեզի կապակցությամբ, որը տեղադրվել էր եգիպտական կայքերից մեկում, և որտեղ […]
Կահիրեում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել Եգիպտոսի ԱԳ նախարարությանը, քանի որ եգիպտական տեղեկատվական կայքերից մեկում զետեղվել է Ադրբեջանի քարտեզը` առանց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի, որոնք ընդգրկված են եղել Հայաստանի կազմում: Ի դեպ, այդ քարտեզը պարունակող հոդվածը նվիրված է եղել Բաքվում անցկացվելիք եգիպտական կինոյի շաբաթին, որը կնպաստի ադրբեջանա-եգիպտական մշակութային կապերի ամրապնդմանը: ArmAr.am




