ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում կարտաբերի՞ հայոց Ցեղասպանություն բառը հարցին, Թուրք պատմաբան Թաներ Աքչամն ասել է. «Դժվար է ասել, թե ինչպես կվարվի Օբաման ապրիլի 24-ին: Բոլոր դեպքերում, դա զենք է, որով մեկ անգամ ես կրակում է: Պետք է որոշել` ո՞րն է ավելի լավ` կրակե՞լ, թե՞ լիցքավորված պահել` սպառնալով կրակել: Կարծում եմ` ԱՄՆ–ը […]
Տարածաշրջան
«Հայաստանի Սահմանադրական դատարանը չի պնդել, որ արձանագրությունները հակասում են Սահմանադրությանը, ընդհակառակը` հաստատել է իշխանությունների որոշումը: Անկարան Արձանագրությունների հաստատումն անհիմն կերպով կապում է ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հետ: Դրանից ես եզրակացնում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու […]
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արտահայտած այն միտքը, թե՝ «Սումգայիթի, Բաքվի հայ խաղաղ բնակչության ջարդերի կազմակերիչներն անպատիժ են մնացել, որ հանցագործներն ու մարդասպանները ոչ միայն չեն պատժվել, այլև հերոսացվել են ու մեծարվել, և որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի հանցագործները վաղ թե ուշ պատասխանատվության ենթարկվեն», «ոգևորության» ալիք է բարձրացրել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Նրանք ամեն […]
«Ժողովրդավարական շարժում. միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք: Ինչպես նշված է կուսակցությքան տարածած հաղորդագրության մեջ, «Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը կարևոր հարց է Վրաստանի միասնության համար»: Սակայն կուսակցության մամուլի գրասենյակը չի մանրամասնում, թե Մոսկվայում ում հետ է հանդիպելու Բուրջանաձեն: ArmAr.am
Իրանն այս ամիս պայմանագիր է կնքելու ռուսական «Ռուսգազարդ» հետ` «Ազար» նավթի հանքահորը զարգացնելու վերաբերյալ: «Ռուսգազարդ»-ի մամուլի խոսնակը հաստատել է, որ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, ասելով.«Մենք կշարունակենք բանակցել հանքահորի հիմնարար զարգացման ծրագրի շուրջ մինչեւ մարտի վերջը»: Իսկ Իրանի նավթի ազգային ընկերության Նավթի եւ գազի վերահսկման բաժնի տնօրեն Բահման Սորուշին հայտարել է, որ այս ամսվա […]
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է. «Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն»: Իսկ թե ինչո՞ւ այդ քայլին չեն դիմում… Պարզվում է` Թուրքիայի ԱԳ նախարարը շատ զգուշավոր է, և իր ու […]
Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մարտի 2-ին իսլամական երկրների միջեւ միասնության եւ սահմանային հատվածում արդյունաբերական գոտիներ ստեղծելու կոչ են արել: Նրանք դա հայտարարել են տարածաշրջանում անվտանգության եւ բարեկեցության ամրապնդմանն ուղղված քայլ: Թուրքիայի և Իրանի միջև նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել` համատեղ սահմանին արդյունաբերական գոտի ստեղծելու վերաբերյալ: ArmAr.am
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման փաստից թուրքերն այս անգամ չափից ավելի են իրար անցել։ Սրանք նախ սկսեցին մատ թափ տալ ԱՄՆ-ի վրա, թե՝ հարաբերությունները կխզենք, առանց մեզ ո՞նց եք «դիմանալու» և այլն։ Հետո սկսեցին համոզել, թե մենք լավն ենք, մեզ լսեք, հայերի հետ գործ չունեք։ Հիմա էլ անցել են շողոքորթման, թե՝ հավատում ենք, որ […]
Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատատությունների խորհրդի (YOK) թույլտվությունը ստանալուց հետո Նևշեհիր համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոն հիմնելու ուղղությամբ սկսեցին աշխատանքներ իրականացվել: ԲՈՒՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ֆիլիզ Քըլըչը հայտնել է, որ իրենց համալսարանում հայոց լեզվի և գրականության, եբրայերեն լեզվի և գրականության, հունարեն լեզվի և գրականության ու արաբերեն լեզվի և գրականության բաժիններ բացելու առաջարկով իրենք դեռ 2009-ին էին […]
Թուրքական Milliyet-ի թղթակից Սեմիհ Իդիզն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարություններին եւ անվանել դրանք պարզապես դատարկ խոսքեր։ Հրապարակման մեջ նշվում է, որ միայն ադրբեջանական կողմի միլիարդների հասնող ռազմական ծախսերը չեն կարող երաշխավորել պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթանակը, քանի որ հաղթանակը կապված է մարդկային գործոնի հետ։ «Իսկ ադրբեջանական բանակի մասին միջազգային զեկույցները ստիպում են […]




