Vesti.Az կայքէջին տված հարցազրույցում քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովն ասել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը շատ մեծ է, քանի որ Պալատի անդամների մեծամասնությունն ընդունման կողմնակից է` չնայած շատերը հասկանում են այդ քայլի վտանգավորությունը. «Դա ոչ միայն մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, այլև կսրի իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում: Որքան ինձ հայտնի է, Ցեղասպանության բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան […]
Տարածաշրջան
«Մենք արդեն իսկ Աբխազիայի անկախությունը ճանաչել ենք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ «Երբ 2008թ. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, Արցախի Հանրապետության նախագահը ողջույնի հեռագիր ուղարկեց Աբխազիայի նախագահին, այնուհետև նա ներկա գտնվեց Աբխազիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Այդ երևույթը մեկը մյուսին փոխադարձաբար ճանաչելու իմաստ ունի։ Կարծում եմ, […]
Ադրբեջանի ՊՆ զինմասերից մեկում, որը տեղակայված է Տերտերի շրջանում, սպանություն է կատարվել: ԱՊԱ-ի փոխանցմամբ, շարքային Վիլայաթ Նովրուզովը գնդակահարել է իր հետ ծառայության մեջ գտնվող Ռովշան Ալիևին, որպես սպանության պատճառ նշվում է զենքի հետ անզգույշ վերաբերմունքը: ArmAr.am
«Անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը եւ Ռուսաստանը բարելավեն երկկողմ հարաբերությունները, եւ Եվրոմիությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Դա լինելու է բարդ եւ ցավոտ ուղի, սակայն անհրաժեշտ է այն անցնել հարաբերությունների կարգավորման համար»,- Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ում նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը: Վրաստան կատարած այցի […]
Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության 40 տոկոսը իրեն թուրք չի համարում: Սա նշանակում է, որ 40 տոկոսը սկսել է կասկածի տակ դնել իր թուրք լինելն ու փորձում է հրաժարվել թրքությունից: Այս կերպ մտածողները փորձում են պեղել-գտնել իրենց իրական էթնիկ արմատները: Ու չնայած ասում են, որ իրենք Թուրքիայի քաղաքացի են, բայց միաժամանակ […]
Եվս մի ադրբեջանցի հիվանդ` այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը, «Թրենդ նյուզ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, հաստատ նոպայի մեջ, ասել է, թե Ղարաբաղի հասարակ ժողովուրդը ցանկանում է ապրել Ադրբեջանի կազմում: Ուրեմն, հազվադեպ պատահող բան է այս Սաֆարովը, քանի որ փորձել է նաև այդ ապուշությունը հիմնավորել. «Նրանք (հասարակ մարդիկ-ArmAr.am) նյութական մեծ դժվարություններ են […]
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման առիթով Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը հայտարարել է, թե այն պահին, երբ Բաքուն տեղեկություն կստանա, որ այդ ճանապարհով Հայաստանին զենք է մատակարարվոււմ, ապա կդիմի կտրուկ քայլերի: Պարզվում է «Վերին Լարս» անցակետի բացումը լրջորեն մտահոգել է Ադրբեջանի իշխանություններին: Ինչպես հայտնում է «Regnum» գործակալությունը, Ադրբեջանի իշխանություններն հայտարարել են, թե անցակետի բացումը կարող է […]
Հայերիս մոտ արմատավորվել է մի թյուրըմբռնում, թե թուրքերն օժտված են ճկուն դիվանագիտություն վարելու մեծ կարողությամբ: Միանգամից ասենք, որ ասվածն ամենևին չի համապատասխանում իրականությանը: Ավելին, սա մեր գիտակցության մեջ, ինչու չէ, նաև միտումնավոր, ներմուծված մի զառանցանք է, որ նաև հստակ նպատակ ունի. անվստահություն ներշնչել սեփական ուժերի հանդեպ, դարձնել քաղաքական պարտությունների հետ համակերպվող, «ճկուն» հարևանի հետ դիվանագիտական […]
Մարտի 3-ին, ժամը 16:15-ին մոտ Թովուզի շրջանի Աշաղի Այիբլի գյուղի մոտ կործանվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Սու-25» ինքնաթիռը, որը պլանային ուսումնական թռիչք էր կատարում 4 կործանիչներից բաղկացած էսկադրիլիայի կազմում: Օդաչու Ֆամիլ Մամեդլին զոհվել է: Ականատեսների վկայությամբ` ինքնաթիռները ոչ շատ մեծ բարձրության վրա մանևրներ էին անում և թվում էր, թե ընկնելու են գյուղի տների վրա: Ինքնաթիռներից […]
ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանության բանաձի քննարկումից մի քանի ժամ առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները խոսել են տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին։ Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանության բանաձևի քննարկմանը՝ Գյուլը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը թուրք ժողովրդի հանդեպ նման անարդարություն թույլ չի տա։ ArmAr.am




