Երեկ երկու ժամով Ստամբուլ է այցելել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքի վրացական հյուպատոսությունում կայացել է նրա հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Թե ինչ է քննարկվել լրատվամիջոցները դեռ ոչինչ չեն հաղորդում: Թուրքական «Սաբահ»-ի տեղեկացմամբ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական հյուպատոսության աշխատակիցները արգելել են նկարահանումներ կատարել և հեռացրել են ներկայացուցչության տարածքից: Չնայած արգելքին թուրք լրատվամիջոցները շրջանառել են Վրաստանի […]
Տարածաշրջան
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Xocali.net կայքը հակերային հարձակման է ենթարկվել: Գրոհը իրականացվել է 81.17.90.144 ցանցային IP-հասցեից, որը պատկանում է Bakinternet Network ինտերնետ-պրովայդերին` գրանցված Բաքու քաղաքում: Տեղի ունեցածի կապակցությամբ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանական քարոզչական մեքենայի նենգափոխություններն ու կեղծիքները բացահայտող Xocali.net կայքը սկսել է գրոհվել արդեն իսկ իր շնորհանդեսի օրվանից` […]
Ադրբեջանի ղեկավարության պահանջով պաշտոնյաների աշխատասենյակներից հավաքել են կրոնական խորհրդանիշները` ասույթներ Ղուրանից` գեղագրական նկարների տեսքով: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալության աղբյուրը: Բանն այն է, որ մինչ օրս Ադրբեջանում կրոնական խորհրդանիշների առկայությունը պարտադիր էին պաշտոնական աշխատասենյակներում: Դրանք, իհարկե, «մատուցվում» էին Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարների և երկրի պետական դրոշի հետ միասին: Այն, որ Ադրբեջանի իշխանությունները արգելել […]
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) այս օրերին լայնածավալ գործունեություն է ծավալել՝ ԱՄՆ Կոնգրեսիում Հայոց ցեղասպանության բանաձևի վերջնարդյունքի դրական եզրահանգման ուղղությամբ։ ANCA-ն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել Հայոց ցեղասպանության փաստն օգտագործել որպես կանխիչ միջոց՝ հետագայում նման դրսևորումները բացառելու համար։ «Մենք ուրախ ենք օգնել ամերիկացիներին՝ ավելի լավ գիտակցելու ժխտման քաղաքականության վտանգավորությունը և բանաձևի ընդունման կարևորությունը։ Որպես ամերիկացիներ […]
Վրաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակները շարունակում են շահարկել այն փաստը, թե ռռւս վրացական սահմանի Վերին- Լարս անցակետի բացումը կայացել է Հայաստանի խնդրանքով: Այդ մասին հայտրարեց է նաև Վրաստանի փոխարտգործնախարարը: Նա ասել է, թե այս փաստը գնահատում է դրական այն առումով, որ երկու երկրների միջև ծագած տարաձայնությունները չազդեցին երրոդ երկրի վրա: Սա, փաստորեն, առաջին դիվանագիտական համաձայնություն […]
ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց, որ Իսպանիան համաձայն է, որպեսզի Թուրքիան մասնակցի Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացին։ «Իսպանիան և Եվրոպական խորհուրդը արդեն ասել են, որ համաձայն են, որպեսզի Թուրքիան մտնի այդ գործընթացի մեջ»: Սակայն, Իսպանիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ դրա համար Թուրքիան […]
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ հակամարտությունների կարգավորման միջազգային գործընթացում որոշիչը ուժի գործոնն է, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ուժի գործոնի կիրառումն էր, որ Ղարաբաղի հակամարտության սկսման պատճառ դարձավ։ Այսօր էլ, Ադբեջանի կողմից ուժի գործոնի թմբկահարումն է, որ խոչընդոտում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ «Չգիտեմ, թե որտեղից են Ադրբեջանում այդպիսի եզրակացությունների հանգում […]
Օրերս լրացավ Սումգայիթյան ջարդերի 22 տարին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը հայտարարություն էր տարածել, ուր նշված էր, որ Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներն առ այսօր անպատիժ են մնացել, ավելին՝ նրանք հանդիսանում են Ադրբեջանի խորհրդարանի անդամներ։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նշեց. «Ցավալի […]
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր՝ մարտի 2-ին ժամանում է Ադրբեջան: Այցի շրջանակներում Շուվալովը կհանդիպի Ադրբեջանի նախագահին, վարչապետին եւ փոխվարչապետին: Հանդիպումներում քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ Իգոր Շուվալովի բանակցությունների պաշտոնական փուլը կսկսվի վաղը՝ մարտի 3-ին, Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Bakililar»-ը: […]
«ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին»,- այսօր ասել է Հայաստան ժամանած ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ ուրախ […]




