Տարածաշրջան

Փետրվար 18, 2010թ. 16:02

Վրաստանի Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմում է 3 մլրդ 428 մլն 068 հազ. դոլար: Այս մասին հայտնում է News Georgia-ն: Վրաստանն ունի 17 երկկողմ վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 553մլն 839 հազ. դոլար: Մենախոշոր վարկատուների շարքին են դասվում Գերմանիան, Ռուսաստանը, Ճապոնիան, ԱՄՆ եւ Թուրքիան: ArmAr.am


Փետրվար 18, 2010թ. 14:20

Կանադայի թուրքական համայնքը վրդովված է Տորոնտոյի բանուկ պողոտաներից մեկում՝ 170 Memorial Park Avenue –ում 1998-ին տեղադրված հուշարձանի կապակցությամբ։ Տեղեկացնենք, որ  հուշարձանը կանգնեցվել է հույների կողմից եւ կրում է Պոնտոս անունը, որտեղ Թուրքիայի ներկայիս Սեւծովյան շրջանը ներկայացված է Պոնտոս, իսկ արեւելյան մի մեծ հատված՝ որպես Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում հրատարկվող Kanada Turk-ը: ArmAr.Am Պոնտոս, […]


Փետրվար 18, 2010թ. 12:45

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) փոխնախագահ Օնուր Օյմենը և նույն կուսակցության` Ստամբուլից առաջադրված պատգամավոր Շյուքրու Էլեքդաղը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս են հրավիրել: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի` ասուլիսի օրակարգում Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը և ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության նախագիծն են եղել: «Հայաստանի Սահմանադրական դատարանը Թուրքիայի հետ ստորագրած արձանագրությունների սահմանադրականությունն ուսումնասիրելուց հետո մի որոշում […]


Փետրվար 17, 2010թ. 21:00

Փետրվարի 25-ին Ստրասբուրգի թարգմանչության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում տեղի է ունենալու «Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի եւ նրա քաղաքականության իրականացման» կոնֆերանսը, որի մասին հայտնել է Ստրասբուրգում «Ադրբեջանական Տան» ղեկավար Մուստաֆա Ալինջանը: Վերջինս նաեւ հայտնել է, որ «Ադրբեջանական Տունը» Ստրասբուրգի համալսարանի թուրքագիտության բաժնի եւ Ստրասբուրգի թարգմանչության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ համատեղ պլանավորում են անցկացնել մի շարք միջոցառումներ […]


Փետրվար 17, 2010թ. 20:36

Իրանը պետք է բարելավի իր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի խոսնակը: Նա ասել է, թե. «Պատժամիջոցների առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ռուսաստանը դեռ հավատում է, որ Իրանը պետք է ավելի ակտիվ եւ խորը համագործակցի ԱԷՄԳ-ի եւ այլ երկրների հետ»,- հայտարարել է մամուլի խոսնակ Նատալյա […]


Փետրվար 17, 2010թ. 20:33

Ադրբեջանցի նախկին զինվոր, Նախիջևանում ծառայած Նուշաբ Մամեդովի մայրը վերջերս մամուլի ասուլիսում հայտարարեց, որ զինվորական հոսպիտալում իր որդուն բուժելու համար իրենից 4000 դոլար են պահանջել: Բուժման ծախսը հոգալու համար նա ստիպված է եղել վաճառել սեփական բնակարանը: Զինվորական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այս առթիվ ասել է, որ բուժման համար փող վերցնելն Ադրբեջանի բանակում լայնորեն տարածված երևույթ է: Նա […]


Փետրվար 17, 2010թ. 18:12

Ադրբեջանի ուղիղ եւ երաշխավորված արտաքին պարտքը 2009-ին ավելացել է 14 տոկոսով: 2010 թ. հունվարի 1-ի տվյալներով, պարտքը կազմում է 3 միլիարդ 421,87 միլիոն դոլար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը: Նշենք, որ ուղիղ եւ երաշխավորված արտաքին պարտքի համակարգի չափաբաժին է կազմում տնտեսական ֆորումի անցկացման համար տրված վարկը, ինչպես նաեւ Միջազգային արժույթային հիմնադրամից եւ Համաշխարհային […]


Փետրվար 17, 2010թ. 17:50

Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բեռնսը փետրվարի 18-ին կժամանի Թուրքիա: Երկու երկրների միջև կարևորություն ունեցող մի շարք հարցերից բացի, նախատեսվում է քննարկել  ղարաբաղյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին,  ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձևի քննարկմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ներկայումս ԱՄՆ փոխպետքարտուղարը պաշտոնական այցով գտնվում է Սիրիայում: Թուրքիայից Բեռնսը կմեկնի Ադրբեջան: ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 16:55

Իրանի դեսպան Մահմուդրեզ Սաջադին Ռուսաստանում գտնված ժամանակ ասել է, թե Իրանը դատապարտել է 2008-ի վրացական ագրեսիան, և պատրաստ է միջոցներ տրամադրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերականգնման համար: Սակայն,   նա միաժամանակ նշել է, որ այսօր  իր երկիրը չի շտապում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, շեշտելով, որ. «Կովկասյան տարածաշրջանում անկախ հռչակված երկրների անկախությունը ճանաչելը դեռ […]


Փետրվար 17, 2010թ. 16:13

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններ հայց ներկայացնել։ Թբիլիսին ցանկանում է Մոսկվայից 40 միլիարդ դոլար պահանջել` որպես փոխհատուցում  այն վնասի, որը Ռուսաստանը հասցրել է Վրաստանին՝ 1990թ ի վեր Աբխազիայում և Հարավային Օսիայում իր կատարած գործողություններով։ Ի դեպ, այս հաշվարկները կատարել է Վրաստանի խորհրդանաում այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը։ ArmAr.am