Ադրբեջանական հիստերայի հերթական դրսևորումներից է 1992թ. Խոջալուում տեղի ունեցած բախման հետևանքով զոհվածների պատասխանատվությունը բարդել հայերի վրա, ավելացնել զոհերի թիվը, հնարավորինս կեղծել փաստերը: Մինչև հիմա այս ամենը մնացել է գրեթե անպատասխան: Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Աննախադեպ սադրանքի և կեղծարարության ժամանակագրություն»- http://xocali.net ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի հեղինակն է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը: «Վաղուց արդեն հակահարված տալու […]
Տարածաշրջան
Վաղը՝ փետրվարի 25 ին, ադրբեջանական քարոզչամեքենան կսկսի Խոջալուի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածել բլոգերով, սոցիալական ցանցերով և այլ հնարավոր ռեսուրսներով։ yerevaklur.am-ը կոչ է անում սույն ռեսուրսներում գրանցված հայերին իրենց ընկերներին ուղարկել Խոջալուի իրադարձությունների մասին կարճ տեղեկատվություն։ Քանի որ երկար տեքստերը և գիտական վերլուծությունները այնքան էլ արդյունավետ չեն հասարակ մարդկանց նման տեղեկությունները հասցնելու տեսանկյունից, ապա առաջարկու ենք […]
Թուրքական «Zaman» թերթը ընդարձակ վերլուծականով անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկին, ընթացքին և ներկայիս հանգրվանակետին: Ցյուրիխում ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները, ըստ «Zaman»-ի, մեծ հաշվով չարդարացրեցին Անկարայի ակնկալիքները: Այսպես` «Թուրքիան սպասում էր, որ վերջապես կազատվի Ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի թիրախը լինելուց: Հետևաբար, կազատվի նաև 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն բնորոշելու […]
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը շաբաթվա վերջում մեկնելու է ԱՄՆ` հակազդելու մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի ընդունմանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Մերջանի գլխավորած պատվիրակության կազմում են եւս 4 պատգամավորներ: Թուրքական պատվիրակությունը ԱՄՆ-ում ջանքեր է գործադրելու՝ ամերիկացի պաշտոնյաներին զգուշացնելու, թե հիշյալ նախագծի ընդունումը մեծ […]
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար […]
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, երեկ իսպանական Սեվիլիա քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը «զոհ» էր դարձել մի հարձակման. նրան փորձել են հարվածել կոշիկով։ Անծանոթը, «Կեցցե՛ ազատ Քուրդիստանը» բղավելով, մոտեցել էր ու նրա վրա նետել կոշիկը։ Կոշիկն, իհարկե, իր նշանակետին չի հասել: Բայց այս դեպքում դա չէ կարևորը, այլ այն, որ այդ քաղաքացին, որն ի դեպ, ազգությամբ […]
Պարտվածի սինդրոմով տառապող Ադրբեջանի նախագահը թութակի պես միշտ նույն բանն է սիրում կրկնել, թե իրենց ռազմական շինարարությունն այնքան ամուր է, որ կարող են ռազմական գործողությունների շնորհիվ «հետ բերել» Արցախը: Վերջին շրջանում կարծես թե թութակի ձայնը կտրվել է: Սակայն այն երեկ դարձյալ լսվեց. «Ադրբեջանական հողում երբեք հայկական երկրորդ պետություն չի ստեղծվելու, Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի […]
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ամեն տարի ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, այսպես կոչված, «Խոջալուի ողբերգական դեպքերի» մասին լայնորեն տարածվող ապատեղեկատվությանը`ասել է.« Չնայած ադրբեջանական կողմի ջանքերին` օր օրի ավելանում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ տարածվող կեղծիքները բացահայտող փաստերը: Օրինակ` 1992թ.-ի, այսպես կոչված, […]
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն հանձնաժողովը 14 ռադիոհեռուստաընկերությունների թույլատրել է հաղորդումներ հեռարձակել տարբեր լեզուներով և բարբառներով: Այսօրվա նիստում ընդունած որոշումով, թույլատրված լեզուների թվում է նաև քրդերենը: Հեռարձակման շրջաններն են Մարդինը, Շանլիուրֆան և Դիարբեքիրը: Տարօրինակն այս երկրի քաղաքակրթական նկրտումներն են և եվրոպական երկրների շարքը դասվելու ձգտումը այն դեպքում, որ 21-րդ դարում հանկարծ որոշել է, որ ազգային […]
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Մուրադ Գյուզթոքլուսուն խոսելով հայ-թուրքական հարաբերություններից ու ստորագրված արձանագրությունների մասին ասել է հետևյալը. «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությունը, հավատացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերին եւ ադրբեջանական հողերի «բռնազավթման» վերացման մասին չի նշել ստորագրված արձանագրություններում։ Այդ պատճառով Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երկիրը հասցրեցին անհաջողության»։ Կուսակցության փոխնախագահը համոզված է, որ Թուրքիան` […]




