Տարածաշրջան

Փետրվար 22, 2010թ. 15:32

Թուրքական «Haber Turk» լրատվական կայքը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Վանի կուսակալությունը ծրագրում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզու և Յուքարբաքրաչլը գյուղի հայկական եկեղեցիները: Վանի կուսակալի օգնական Հալիլ Բերքը հիշեցրել է, որ նախորդ տարի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարանի վերականգնումից  հետո Հոշափ և Վան ամրոցների հետ միասին վերականգնվել է Հյուսռևփաշա և Քայաչաբելի մզկիթները: […]


Փետրվար 22, 2010թ. 14:22

Թուրքիայում օրըստօրե ուժեղանում է ճգնաժամն ուժայինների միջև: Թուրքական «Haber 1» լրատվական կայքի տեղեկացմամբ` ոստիկաննները «Մեծ մուրճ» ծրագրի դատական գործի շրջանակներում խուզարկել են պաշտոնաթող զինվորականներ, բանակի գեներալ Չեթին Դողանի և գեներալ-մայոր Սյուհա Թանյելի բնակարանները: Աղբյուրի վկայությամբ, այդ լուրը ցնցել է հասարակությանը: Թուրքական առաջին բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը մեղադրվում է «Մեծ մուրճ» պետական հեղաշրջման ծրագիրը նախապատրաստելու […]


Փետրվար 22, 2010թ. 13:15

«Իրանի արտաքին քաղաքականության հիմական առանցքը տարածաշրջանային խնդիրների լուծումն է»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին պաշտոնկան այցով Թեհրան  ժամանած իր պաշտոնակցի` Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:  Նա նշել է, որ արցախյան հակամարտության կարգավորումը առաջնահերթ կարևորության խնդիր է ամբողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` համաձայն երկրի տարածքային […]


Փետրվար 22, 2010թ. 11:28

Ինչպես հայտնի է փետրվարի 16-ին Էրզրումի հատուկ իրավասության դատախազների հրամանով ձերբակալվել է Էրզինջանի նահանգային գլխավոր դատախազը` մեղադրվելով «պաշտոնական դիրքի չարաշահում» եւ «Էրգենեկոնի անդամ լինելու» մեղադրանքներով: Նրա գործը քննվում է «Էրգենեկոնի» գործի դատախազների կողմից:  Այս ամենը մեծ արձագանք է գտել Թուրքիայում: Թուրքիայի վարչապետը նախարարներին հրավիրեց շտապ խորհրդակցության:   Դատական համակարգ-իշխանություն հակասությունը Թուրքիայում շարունակում են լարված մնալ: «Այսօր […]


Փետրվար 22, 2010թ. 11:07

Դժվար է հիշել մեկ այլ ժամանակահատված, երբ արցախյան հիմնախնդիրը միջազգային ասպարեզում այսչափ քննարկվեր` միաժամանակ մի շարք երկրների կողմից:  Այսօր հայտնի  եռյակից բացի հիմնախնդրով  սկսել են հետաքրքրվել    նաև այլ պետություններ, որոնք փորձում են նաև հաշտատարի ուրույն դեր ստանձնել: Ժողովրդական լեզվով ասած` տեղից վեր կացողն իրեն  միջնորդ-հաշտատար է հայտարարում: Վերջերս նման հայտը շտապեց ներկայացնել նաև Ղազախստանը: […]


Փետրվար 22, 2010թ. 10:00

Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է մի հռչակագիր, որը, «CnnTurk»-ի, կիպրական հարցի շուրջ ընթացող բանակցություններում կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել թուրքական կողմի դեմ: Ընդունված փաստաթուղթը դեմ է հանդես գալիս Անկարայի` երաշխավորի կարգավիճակով կիպրական բանակցություններին միջամտելու հնարավորությանը: Հիշյալ փաստաթղթի ընդունումից առաջ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը զանգահարել էր Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասին և […]


Փետրվար 19, 2010թ. 19:40

«Ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը զարգանում է շատ ակտիվ տեմպերով եւ մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի դերը որպես կարեւոր գործընկերոջ»: Այդ մասին  Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը: Այս մասին հայտնում է «Ռեգնում»-ը: Մ. Սեչինը  հայտարարել է, որ իր Թուրքիա կտարած այցը պայմանավորված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մայիսին […]


Փետրվար 19, 2010թ. 19:25

Բուդապեշտում 6 տարի առաջ կատարված գազանային սպանության կապակցությամբ  ժամանակին իրենց վրդովմունքն են արտահայտել ԱՄՆ կոնգրեսմենները: Այդ վրդովմունքը վկայությունն է քաղաքակիրթ մարդու վրա նման հանցագործության թողած ազդեցության, ինչը ոչ մի ընդհանրություն չունի սպանություն կատարած ոճրագործի ցեղակիցների մեջ դրա թողած տպավորության հետ: Ադամ ՇԻֆ, կոնգրեսմեն, Կալիֆորնիա «Ես ցնցված էի և վշտացած, երբ լսեցի Հունգարիայում հայ զինվորի սարսափելի […]


Փետրվար 19, 2010թ. 17:54

6 տարի առաջ Բուդապեշտում  ոճրագործ ազերու ձեռքով կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Քստմնելի հանցագործը հարևան երկրում ոչ թե դատապարտվեց, այլ դարձավ գրեթե ազգային հերոս: Ծանոթանալով այս հանցագործության մասին ազերի պաշտոնյաների կարծիքներին` մեկ անգամ ևս համոզվում ես, որ սրանք պակաս հանցագործներ չեն, որ Սումգայիթում ու Բաքվում, ուր տեղի ունեցավ հայ բնակչության կազմակերպված սպանդը, կանգնած էին նույն […]


Փետրվար 19, 2010թ. 16:35

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փետրվարի 22-ին բարձր մակարդակի ռազմական երկխոսություն է տեղի ունենալու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Եռօրյա նիստի ժամանակ քննարկվելու են երկու երկրների ռազմական ուժերի միջեւ համագործակցության հեռանկարները: Երկխոսությունն ընթանալու է երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի նախկին երկխոսությունը տեղի է ունեցել 2008թ. դեկտեմբերին Բաքվում: ArmAr.am