Ազգությամբ քուրդ Իզզեթ Թուրանը Դիարբեքիրի թուրքական բանտում իր պատիժը կրում է աննկարագրելի անմարդկային պայմաններում: 12 տարի առաջ նա «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի հետ համագործակցելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Թուրքական «Firat» լրատվական գործակալության տեղեկացմամբ` այժմ Իզզեթ Թուրանը տառապում է բանտում ձեռք բերած 7 տարբեր հիվանդություններով: Դատապարտյալին ոչ մի օգնություն չի ցուցաբերվում, ոչ մի բուժում չի […]
Տարածաշրջան
«Իմ կարծիքով, Թուրքիան արդեն անցել է զարգացման այնպիսի փուլ, որ ռազմական հեղաշրջումները Թուրքիայում գրեթե հնարավոր չեն, իսկ դրա համար կա երեք պատճառ»,- նկատում է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Իսկ պատճառները հետևյալն են: Առաջին պատճառն այն է, որ սասանվել է Թուրքիայի բարձրագույն զինվորականության հեղինակությունը. «Երբ նախկինում հայտարարվում էր, որ զինվորականությունը որևիցե գործողություն է կատարում, ապա […]
Այն, որ Թուրքիան անհանգստացած է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմամբ, ինչ-որ տեղ հասկանալի է։ Իսկ թե ինչու են այդ փաստի առնչությամբ իրար խառնվել Ադրբեջանի խորհրդարանում… Ամենայն հավանականությամբ, սրանք հերթական անգամ ուզում են սիրաշահել Թուրքիային, թե մենք էլ ենք անհանգստացած ձեր դարդ ու ցավով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի միլի մեջլիս […]
Վրաստանի պետական նախարար, փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլին փետրվարի 22-23-ին ՄԱԿ-ում ներկայացնում է Վրաստանի կառավարության ռազմավարությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առնչությամբ: «Մեծ նշանակություն ունի այն հարցի քննարկումը, թե ինչ դեր կարող է խաղալ ՄԱԿ-ն այդ ձեւաչափում եւ վերոնշյալ ռազմավարության իրականացման գործում»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպման […]
Փետրվարի 22-ին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է, որ Իրանի միջուկային կարողությունների վրա Իսրայելի հարձակումը կարող է «անկանխատեսելի հետեւանքներով աղետ» դառնալ: «Մենք պետք է լուծում գտնենք դիվանագիտական ուղիներով: Մենք չպետք է լքենք բանակցությունների սեղանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այս ամիս Իսրալեը բարձրաձայնել է Իրանի միջուկային զարգացումները կանխելու համար վերջինիս […]
Վերջին շրջանում, կապված ԵԱՀԿ-ում ժամանակավոր նախագահի կարգավիճակի հետ, տարածաշրջանային հարցերում ակտիվ դիրքորոշում է փորձում ցուցաբերել Ղազախստանը: Այս առումով, իրենց վերաբերմունքը չեն թաքցնում ռուս վերլուծաբանները, որոնց դիտարկումները վերաբերում են, մասնավորապես, այն հայտարարությանը, թե Ղազախստանը չի պատրաստվում վերանայել իր կարծիքը Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: Ռուսական լրատվամիջոցներն այս հայտարարությունը որակել են, որպես նոր «խաղաղարարի» նախաձեռնություն: Արտաքին քաղաքականության բնագավառում […]
Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած բարձրաստիճան ուժայինների ձերբակալությունները դժգոհության ալիք են բարձրացրել ընդդիմադիր դաշտում: Հիշեցնենք, որ մի քանի օրվա ընթացքում «Balyoz» (Մեծ մուրճ) պետական հեղաշրջման ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի զինվորականներ, դատախազներ: Թուրքական մեջլիսում ամենամեծ խորհրդարանական ընդդիմություն կազմող «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ, իրավաբան Դենիզ Բայքալը լրագրողների հետ զրույցում կատարվածի առնչությամբ այսպես […]
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այսօր երկօրյա այցով կժամանի Ադրբեջան: Այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կհանդիպի պաշտոնատար անձանց ու հասարակության ներկայացուցիչների հետ: Սեմնեբիի խորհրդական Քլեր Դելեսարդի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում քննարկվելու են ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության, ինչպես նաև ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: ArmAr.am
Երեկ ուշ գիշերին նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել իսպանական Սեվիլիա քաղաքում։ Իսպանական El Mundo թերթի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը զոհ է դարձել չարամիտ մի հարձակման. նրան փորձել են հարվածել են կոշիկով։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Էրդողանը դուրս է եկել Սեվիլիայի քաղաքապետարանի շենքից և ուզեցել է մեքենա նստել։ Այդ պահին նրան է […]
«Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Թուրքիայի վրա միջազգային ճնշման գործադրման մի ձև է»,-ArmAr.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Կարծում եմ կգա այն ժամանակը, երբ Թուրքիան կգիտակցի, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը բխում է հենց իր երկրի շահերից: Եվ այն պահին, երբ Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը, դա […]




