Թուրքական «Sabah» թերթի բական ուշագրավ մի նյութ է հրապարակել: Թերթն իր ընթերցողների շրջանում այսպիսի հարցում է անցկացրել. «Ըստ ձեզ` որո°նք են ամենավտանգավոր գաղափարները»: Նշենք, որ հարցը վերաբերում է Թուրքիայի քաղաքական, տնտեսական, հասարակական ու բարոյական միջավայրին: Նախաձեռնության հեղինակ Էմրե Աքյոզը պարզաբանում է, որ դրա նպատակը թուրք համաքաղաքացիներից այնպիսի առաջարկներ ստանալն է, որոնք թեև վտանգ են պարունակում, […]
Տարածաշրջան
2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, ադրբեջանցի մարդասպանի կողմից քնած ժամանակ կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Ոճրագործը նույն օրը մահափորձ էր կատարել նաև մի այլ հայ սպայի` Հայկ Մակուչյանի նկատմամբ, ինչը, սակայն, կանխվել էր: Հիշեցնենք, որ հայ և ադրբեջանցի սպաները Բուդապեշտում համատեղ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներին: 2006 […]
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրույցի առանցքը եղել են Իրանի միջուկային ծրագրերը և Թուրքիայի ստանձնած միջնորդական դերակատարությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթի էլեկտրոնային կայքը: Նշվում է նաև, որ առաջիկայում սպասվում է Օբամա-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկելու են ընթացիկ հարցեր: Իրանի նախագահ Ահմադինեժադի […]
ԵԽԽՎ նորընտիր թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն Շվեյցարիայում մասնակցել է «,Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի ապագան,, խորհրդաժողովին և նշել, որ տարեցտարի ավելանում է եվրադատարան դիմողների թիվը, որի մեջ մեծ տեղ են գրավում Ռուսաստանը եւ Թուրքիան: «,Եթե դիմումները իրար կողքի շարեն` այն կձգվի 4 կիլոմետր: Միայն Ռուսաստանին եւ Թուրքիային բաժին է ընկնում դիմումների 40 տոկոսը: Այս թվերը […]
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բյորնսը այսօր ժամանում է Ադրբեջան: Որպես այցի պաշտոնական նպատակ`նշվում է երկու երկրների միջև կապերի ընդլայնումն ու խորացումը: Նախատեսված են հանդիպումներ Իլհամ Ալիևի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մինչև Բաքու այցելելը Բյորնսը գտնվում էր Թուրքիայում: ArmAr.am
«Եթե ես լինեի Թուրքիայի ղեկավարը, ես իմ ժողովրդին կասեի, որ սահմանի բացումն ու հայերի հետ բարեկամություն անելը՝ մեր բարոյական պարտքն է»,- ասել է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Տոկերը: Վերջինս այժմ գտնվում է Հայաստանում` Վանաձորում և մասնակցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման շուրջ ընթացող քննարկումներին: Ըստ Ջեմ Տոկերի, պետք է աշխատել եւ հասնել նրան, որ […]
Ադրբեջանի համար սևեռուն նպատակ է դարձել՝ աշխարհին ներկայանալ որպես հին ավանդույթներ ունեցող երկիր։ Գերնպատակին հասնելու միակ ճանապարհը սրանց համար, անշուշտ, Արցախն ամեն գնով իրենց «ձեռքում» պահելն է, որպեսզի Արցախի անվան տակ իրենց վերագրեն Արցախի ունեցածը, այսինքն` իրենց չունեցածը։ Բանը հասել է նրան, որ սրանք հիմա էլ սկսել են խոսել գորգագործության հնագույն այն ավանդույթների մասին, որ, […]
Թուրքական բանակի 5 մարտական ինքնաթիռ այսօր Դիարբեքիրից օդ են բարձրացել և, անցնելով Ջուդի ու Գաբար լեռների վրայով, հատել Հարավային Քուրդիստանի օդային տարածքը: Այս մասին հայտնում է թուրքական «Ֆրաթ» (Fırat) լրատվական գործակալությունը: Իրաքյան Քուրդիստանի օդային տարածքը հատած այդ մարտական ինքնաթիռները պատկանել են Դիարբեքիրում տեղակայված տակտիկական նշանակության N8 հրթիռային ինքնաթիռների ռազմաբազային: Նշվում է, որ ինքնաթիռներն օդ են […]
Ոլանջոյի հայրենիքը Ազերբայջանն է Ադրբեջանցի ուսուցիչ-լեզվաբան Նիյամեդդին Քեբիրովն ստեղծել է նոր արհեստական լեզու, որ կոչվում է ոլանջո: Նրա խոսքերով, էսպերանտոյի նմանողությամբ ստեղծված այս լեզուն ներառում է աշխարհի 6 հազար ժողովուրդների և էթնիկ խմբերի լեզուներ և բաղկացած է լատինական այբուբենի և կիրիլիցայի 26 տառից: Քերականությունը նույնպես խառն է: Եթե էսպերանտոյի հեղինակը` լեհ բժիշկ Լյուդվիգ Զամենհոֆը, օգտագործել […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հարցը լուծել «ուժային ճանապարհով»: Հաճախակի դարձած այդ հայտարարություններն, ի վերջո, ռուս վերլուծաբաններին մղել են ուսումնասիրելու, թե իրականում ի՞նչ կարող է անել Ադրբեջանը: «vpk-news.ru»-ն հրապարակել է Կոնստանտին Չուպրինի «Պատերազմ հանուն Ղարաբաղի. մարտական գործողությունների վարկածային սցենարի վերլուծություն» հոդվածը, որտեղ նշվում են Ադրբեջանի հարձակման հավանական ուղղությունները, […]




