Տարածաշրջան

Փետրվար 3, 2010թ. 19:12

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կարծիքով՝ երկրի խորհրդարանում տեղի ունեցած կատաղի ծեծկռտուքի համար պատասխանատվություն պետք է կրի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը։ Այս մասին հաղորդում է CNNTurk-ը։ «Մենք կասկածներ ունենք վարչապետի հոգեկան վիճակի առնչությամբ։ Թող ներողություն խնդրեն կատարվածի համար»,- հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Շանդըրը։ Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ծեծկռտուք էր […]


Փետրվար 3, 2010թ. 18:45

Ինչպես հաղորդում է РИА-НОВОСТИ լրատվական գործակալությունը, Իրանում տեղի է ունեցել սեփական արտադրության «Սիմորգ» տանող հրթիռի շնորհանդեսը: «Սիմորգ» պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Փյունիկ»: Ներկայացման արարողությանը ներկա են եղել նախագահ Մահմուդ Ահմադինեջադը և երկրի ռազմական ղեկավարությունը: Ի տարբերություն իր նախորդի` «Սաֆիրի», որը նախատեսված է արբանյակների արձակման համար, «Սիմորգը» նոր սերնդի թռչող ապարատ է: Պաշտոնատար անձանց խոսքով, այն […]


Փետրվար 3, 2010թ. 18:16

2009թ. Ադրբեջանում ամուսնալուծությունները կազմել են ամուսնությունների 7%-ը: Դրանց 22.6%-ը բաժին է ընկնում վաղ ամուսնություններին: 2009թ. մինչև 18 տարեկանը ամուսնացած կանանց թիվն Ադրբեջանում ավելացել է 10.4%-ով, ինչը անուղղակիորեն վկայում է բնակչության սոցիալական խնդիրների մասին: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Խ.Ռաջաբլին առաջարկել է ավելացնել ամուսնությունների տարիքային շեմը, որն այսօր տղաների համար 18 տարին է, աղջիկների համար` 17: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 17:38

Այսօր վրացական «Ալյանս հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հանդիպել է Թբիլիսիի հայերի հետ: Ընդդիմադիր գործչի խոսքերով, իր համար կարևոր է Թբիլիսիում բնակվող հայերի մշակույթի և ինքնության պահպանումը: Այդ պատճառով ինքը ցանկացել է ավելի մոտիկից ծանոթանալ նրանց խնդիրներին: «Մենք կծանոթանանք նրանց խնդիրներին, ինչից հետո ավելի հեշտ կլինի նրանց հստակ գաղափարներ առաջարկել, որոնք մենք պետք […]


Փետրվար 3, 2010թ. 17:21

ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը այսօր շնորհակալություն է հայտնել այն բոլոր հեռուստաընկերություններին և լրատվական այն միջոցներին, որոնք ցուցադրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իրական, միասնական սահմանները ներկայացնող քարտեզը: Տիկին Ալավերդյանը կոչ է արել բոլոր հեռուստաընկերություններին հարգել օրենքը և առաջնորդվել նույն սկզբունքով: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 16:25

2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում /Թուրքիայի Հանրապետություն/ կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Հանդիպման ընթացքում […]


Փետրվար 3, 2010թ. 16:01

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009թ. նվազել է 2.64 անգամ (164%-ով): ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 10%-ով: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 15:35

Ադրբեջանցի զինվորական լրագրող Ջասուր Սումերինլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ 2009թ.-ին Ադրբեջանի ԶՈՒ-ում զինծառայողների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով զոհվել է 28 զինծառայող, ծանր վիրավորվել է 5-ը: Իսկ ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ հունվարի 28-ին մի խումբ սպաների գնդակահարած զինվորներից մեկին` Էլխան Ազիզովին, ծառայակիցները նախապես խոշտանգել են: Այդ մասին նա պատմել […]


Փետրվար 3, 2010թ. 15:23

Ադրբեջանում մոլլան սպանել է երկու այլ հոգևորականի: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ երկու հոգևորականները ինչպես հարկն է չեն ներկայացել մոլլային: Ըստ «Ենի մուսավաթ» թերթի, նույնն էլ կատարվում է ադրբեջանական բանակում: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 15:11

Ադրբեջանի  ԶՈՒ-ում 2009թ. ավելացել են պետական սեփականության դեմ հանցագործությունները. հաջողվել է վերականգնել պետությանը հասցված նյութական վնասի ընդամենը 74%-ը: Նախորդ տարվա համեմատ 13.5%-ով ավելացել են նաև անձի դեմ, ինչպես նաև միմյանց ոչ ենթակա զինծառայողների միջև ոչ ռազմական հանցագործությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը: ArmAr.am