Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Թեմուր Բասիլիան այսօր ձերբակալվել է ԱՄՆ-ում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նա գտնվում էր Ինտերպոլի գծով հետախուզման մեջ: ԱՄՆ-ում նա մեղադրվում է էմիգրացիոն կարգի խախտման մեջ և ամենայն հավանականությամբ կհանձնվի վրացական իշխանություններին: Իսկ վրացական դատարանը, կաշառակերության մեղադրանքով, նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման: ArmAr.am
Տարածաշրջան
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Իսրայելին` Մերձավոր արևելքում նոր պատերազմ հրահրելու մեջ: Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը: Նրա խոսքերով, Իսրայելը` խաղաղության հաստատման գործընթացինն աջակցելու փոխարեն նախապատրաստվում է սրել հակամարտությունը: Այս մասին Ասադը հայտարարել է Դամասկոսում Իսպանիայի արտգործնախարար Միգել-Անխել Մորատինոսի ընդունելության ժամանակ, ով տարածաշրջանային այցի շրջանակներում գտնում է Սիրիայում: Իսպանիայի արտգործանախարարը հայտարարել է, որ […]
«Microsoft» ընկերությունն իր MSN կայքի՝ «Եղանակի տեսություն» բաժնում «սխալ» է թույլ տվել, որն էլ հերթական անգամ զայրացրել է դյուրագրգիռ ադրբեջանցիներին: Այս անգամ մեր աչալուրջ հարևանների բարկության պատճառը վերոնշյալ կայքի՝ Ադրբեջանին վերաբերող էջում «Շահումյանաբադ» անվամբ բնակավայրի նշումն էր: Ու նորից ադրբեջանցի «հայրենասերները» բորբոքվել են, քանի որ Շահումյանի անունը պարունակող տեղանվամբ բնակավայր, որն իբր գտնվում է Շամախ […]
Հայ-թուրքական մերձեցումն իր հետևանքները կարող է թողնել Ղարաբաղում: Այս վերտառությամբ տեղեկատվությունում թուրքական «Cumhuriyet» օրաթերթը, վկայակոչելով Միացյալ Նահանգների ազգային տեղեկատվական գործակալության տնօրեն Դենիս Բլեյերին, հայտնում է, որ հայ-թուրքական մերձեցումը կարող է էլ ավելի սրել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Դեննիս Բլեյերը, մասնակցելով ԱՄՆ Սենատի տեղեկատվության հարցերով հանձնաժողովի նիստին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող հայ-թուրքական մերձեցման գործընթացը կարող […]
Թուրքիայի էներգետիկայի նախարարը փետրվարի 4-ին հայտնել է, որ իրենք Ադրբեջանից ներկրվող բնական գազի սակագինը սահմանել են և ստացել Ադրբեջանի վերջնական համաձայնությունը: «Մենք ադրբեջանական Շահ Դենիզ-1 հանքավայրից արտահանվող գազի համար առաջարկել ենք տրամաբանական գին, որն ընդունվել է Ադրբեջանի կողմից»,- Իրանի արտգործնախարար Մանուչեիր Մոթաքիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թաներ Յելդիզը: Հիշեցնենք, որ նախկինում Ադրբեջանը հայտարարել էր, […]
Զինված հարձակում է տեղի ունեցել Ադանայի ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։ Հյուպատոսարանի դիմաց կայանած մեքենայից ահաբեկիչները կրակ են բացել շենքի վրա։ Հանցագործները փորձել են փախչել, սակայն թուրք ոստիկաններին հաջողվել է նրանցից 6-ին ձերբակալել։ Պարզվել է, որ նրանք «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ են։ ArmAr.am
Հայաստանի արտաքին քաղաքականությունը հետապնդում է երկու նպատակ, առաջինն ակնհայտ է՝ երկրի անվտանգության ապահովումը, երկրորդր զուտ հայկական խնդիրներն են, որոնց թվում՝ նաեւ Հայկական հարցը։ Եվ այս երկու նպատակների համադրությունն է, որ ստեղծում է մեր արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունը։ Այս երկու նպատակները փոխկապակցված են։ Որքան մենք կունենանք ուժեղ, անվտանգ Հայաստան, նույնքան հեշտ կլուծենք մեր ազգային խնդիրներր։ Որքանով […]
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը տեղեկացրել է, որ Իրաքում ԱՄՆ-ի զինուժ հրամանատար, բանակի գեներալ Ռայ Օդիեռնոյի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս ներկայացրել է Անկարայի մտահոգությունն հյուսիսային Իրաքից Թուրքիայի ուղղված ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ: Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության տեղեկացմամբ` ամերիկացի բարձրաստիճան զինվորականը Անկարա է ժամանել Աթալայի պաշտոնական հրավերով: Նախարարի ու գեներալի առանձնազրույցից հետո գերատեսչության շենքում մեկնարկել […]
Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր երկու հարց. նախ այն, որ Սոչիում երկու նախագահների հանդիպումից հետո որոշ աղբյուրներ տեղեկություն տարածեցին, որ ղարաբաղյան հակամարտության կագավորման սկզբունքների նախաբանում նշված է՝ բանակցություններին ԼՂՀ մասնակցության մասին: Ինչը սակայն, անմիջապես հերքեց ադրբեջանական կողմը: ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդանը հարցի առնչությամբ ասաց, թե […]
Այսօր ՀՀ կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը այսպիսի հարց ուղղեց արտաքին գերատեսչության ղեկավարին. «Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, ավելի ստույգ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, թե ՝ Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկվող առաջարկությունների նախաբանը երկու երկրների միջև համաձայնեցված է, ադրբեջանցիները սկսել են հայտարություններ հնչեցնել, թե բանակցությունները մոտենում են […]




