Տարածաշրջան

Փետրվար 5, 2010թ. 13:16

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզուրգերգինի հայտարարել է, թե Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ուստի իրավունք ունի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը և ոչ ոք չի կարող իրենց ասել, թե ինչու են միջամտում: Մեկնաբանելով Օզուրգերգինի այս հայտարարությունը, քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Տեր-Հարությունյանը նշեց, որ  Թուրքիան՝ լինելով Մինսկի խմբի անդամ, բայց ոչ համանախագահող երկիր, որոշակի […]


Փետրվար 5, 2010թ. 12:36

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, վրաց ընդդիմության ղեկավարները հանդիպել են  ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի և պետդեպարտամենտի ղեկավարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ և քննարկում են երկրի ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հանդիպման մասնակիցներից մեկը` «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Գեորգի Թարգամաձեն ասել է, թե. «Սթայնբերգի և Գորդոնի հետ մեր հանդիպման հիմնական մասը նվիրված է […]


Փետրվար 5, 2010թ. 12:04

Այս մասին հայտնում է «CnnTurk» լրատվական գործակալությունը: Դինքի սպանության գործով ձերբակալված 20 ամյա Օգյուն Սամասթը 6 ամիս առաջ նշանադրվել էր, նախօրեին էլ` բանտային պայմաններում ամուսնացել: «CnnTurk»-ն ամոթաբեր է համարում այն իրողությունը, որ մարդասպանը բանտում ամուսնանում է, իսկ սպանությունը հրահանգելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելն էլ պետական ծառայության անցնելու համար քննություն հանձնում: Այդ ամենն ամոթալի են համարել […]


Փետրվար 5, 2010թ. 11:30

Ուժեղ ձյան և եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակվել է Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանը: Այժմ կատարվում են թռիչքուղիների մաքրման աշխատանքներ: Վատ եղանակը, ըստ կանխատեսումների, երկրում կպահպանվի ևս մի քանի օր: ArmAr.am


Փետրվար 5, 2010թ. 11:00

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը և Իրաքում տեղակայված բազմազգ ուժերի հրամանատար գեներալ Ռեյ Օդիերնոն քննարկել են Իրաքից Թուրքիային սպառնացող քրդական հարձակումների վերաբերյալ հարցեր: «Ամենակարևոր հարցը, որ մենք քննարկել ենք, եղել է Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ահաբեկչությունների դեմ ձեռնարկված և ապագայում ձեռնարկվելիք քայլերը: Ես մեկ անգամ ևս այդ մասին հայտնել եմ մեր ամերիկյան գործընկերոջը»,- ամերիկյան […]


Փետրվար 5, 2010թ. 10:00

Ինչպես և սպասվում էր, որքան ավելի է մոտենում ապրիլի 24-ը, այնքան ավելի են ակտիվանում  Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման հետ կապված խոսակցությունները: Այս գարշելի առևտրի մասնակիցները հիմնականում ԱՄՆ, Թուրքիան (իր փոքր եղբոր` Ադրբեջանի հետ), և Եվրոպայի որոշ երկրներ են: Չնայած պարբերաբար (սովորաբար տարին մեկ) ակտիվացող խոսակցություններին` «եղբայրները» շարունակում են պարտիզանական լռությունը: Սակայն վերջերս թվում է, թե թուրք-ադրբեջանական […]


Փետրվար 4, 2010թ. 19:06

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված հայտարարության մեջ անհանգստություն է հայտնել այդ երկրում լրագրողների և բլոգերների ձերբակալության առթիվ և իշխանությունից պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: ԵԱՀԿ հայտարարության մեջ ասվում է. «Երկու հոդվածների համար 8,5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի նկատմամբ բանտում կոշիկի մեջ թմրանյութ պահելու մեղադրանքով նոր քրեական գործ բացելը խիստ […]


Փետրվար 4, 2010թ. 18:45

Վերջերս աշխարհահռչակ ֆրանսիացի կոմպուզիտոր Միշել Լեգրանը հյուրընկալվել էր Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդարանում։ Խոսելով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, կոմպոզիտորը նկատել էր, թե. «Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, երբեք չի կարող անդամակցել Եվրոպական հանրությանը։ «Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվում են, դա լավ է, սակայն ավելի լավ կլինի, եթե Թուրքիան […]


Փետրվար 4, 2010թ. 17:25

«Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ապա Դաշկեսանի զորամասերից մեկում տեղի ունեցած որղբերգությունը կարող է կրկնվել նաև Բեյլագանյան շրջանում: Այդ շրջանի զորամասերից մեկում «բեսպրեդել» է տիրում: Զինվորներին ստորացնում և վիրավորում են: Ծնողների ու զինվորների բողոքներն անտեսվում են, իսկ բողոքողներին հաճախ բանտարկում են», այս մասին Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հուրրիեթ» […]


Փետրվար 4, 2010թ. 17:15

Թուրքերը պատրաստվում են Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների մասին նոր ֆիլմ թողարկել: Այս մասին հայտնող թուրքական «Son Dakika» լրատվական կայքը նշում է, որ դա, անշուշտ, բարկացնելու է Իսրայելին: Աղբյուրի համաձայն` «Գայլերի հովիտ Պաղեստինը» անունով ֆիլմն ամբողջ  եթեր է հեռարձակվելու ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ից: Կինոնկարը հեղինակել և պատրաստում է կինոարտադրությամբ զբաղվող թուրքական «Pana Film» ընկերությունը: Տեղեկացվում է […]