Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հատուկ զեկույց է պատրաստել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին: Զեկույցը վերնագրված է «Ադրբեջանի` սև կղզին. մարդու իրավունքների խախտումները Նախիջևանում»։ Զեկույցում գնահատական է տրվում Նախիջևանի ինքնավար հանրապետության քաղաքական համակարգին, նշվում է նաև Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած ազգակցական կապերի մասին: Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավարության բռնատիրական մեթոդները […]
Տարածաշրջան
Չնայած աշխարհի գրեթե բոլոր ցեղասպանագետները միակարծիք են, որ Օսմանյան կայսրության ավելի քան 1 մլն հայեր կազմակերպված սպանվեցին Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ թուրքական իշխանությունները ստիպեցին նրանց գաղթել Սիրիայի անապատները` Թուրքիան շարունակում է պաշտոնապես ժխտել ցեղասպանության փաստը: Անկարան պնդում է, որ պատմական հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը կարող է դառնալ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման միջոց: Հանձնաժողովի հնարավոր ստեղծումն […]
Թուրքական իրարանցումը` կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ընդունած որոշման հետ, շարունակվում է: Այս անգամ թուրքերը որոշել են դիմել օտար դիվանագետների օգնությանը: Պաշտոնական Անկարան հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ իր մտահոգությունները հայտնելու համար դիվանագետ է գործուղում Շվեյցարիա: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 4-ին կմեկնի Շվեյցարիա, որտեղ […]
Ադրբեջանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են, որ ԶՈՒ-ում ստեղծված վիճակը քննարկվի միլի մեջլիսի դռնփակ նիստում: Պատգամավոր Իգբալ Աղազադեի խոսքով, ԶՈՒ-ում զինվորների զանգվածային սպանդի դեպքերը խիստ մտահոգում են ադրբեջանական հասարակությանը: «Ազադլըգ» թերթը ինտերնետային ֆորումի միջոցով ներկայացրել է Դաշքեսանի զորամասում տեղի ունեցած սպանությունների առաջին արձագանքները: Թերթի մշտական ընթերցողներից մեկը գրել է, որ «ադրբեջանական բանակում ամեն տեսակի […]
Ս.թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: Հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու` ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող […]
Երեկ թուրքական խորհրդարանում հերթական տուրուդմբոցն է տեղի ունեցել։ Իհարկե «բուռն քննարկումներից» հետո ծագած ծեծկռտուքը թուրք խորհրդարանականների համար սովորական երևույթ է, սակայն այս մեկն իր բնույթով ու բովանդակությամբ, անցել է սովորականի սահմանը, քանի որ… թեման ոչ թե հայ-թուրքական, թուրք-քրդական կամ քաղաքական հնչեղություն ունեցող ինչ-որ խնդրի էր վերաբերում, այլ անձամբ պարոն Էրդողանին։ «Ազգային անկախություն» կուսակցության պատգամավորներից մեկը, […]
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան նշանակված Նամըք Թանը հույս է հայտնել, որ ապրիլ ամսին, երբ տագնապ կա, որ ԱՄՆ կոնգրեսի օրակարգում կհայտնվի Հայոց ցեղասպանության բանաձևը, ամերիկացի դաշնակիցները Թուրքիայի համար անցանկալի քայլեր չեն կատարի: Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ, Թանն այդ մասին ասել է` ելույթ ունենալով Թուրքիայի ժողովրդավարության հիմնադրամի կողմից կազմակերպված և թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված ժողովում: Նա ընդգծել է, […]
Իրանական Press tv-ն տեղակացնում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ գաղտնի համաձայնությամբ այդ երկրների տարածքներից հետևում են Իրանի ատոմային ծրագրի իրականացմանը: Ընդ որում, հատուկ այդ նպատակով ստեղծված բազաներում աշխատում են Իսրայելից եկած մասնագետներ: ArmAr.am
Ադրբեջանի խորհրդարանի հետարձակուրդային հենց առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Իգբալ Աղազադեն հարց է բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության հրաժարականի մասին, հաղորդում է “Зеркало”-ն: Պատճառը Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասում վեց սպաների գնդակահարությունն է, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: ArmAr.am
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը ձգձգելու որևէ առիթ կամ պատճառ չկա: Այսպիսի հայտարարությամբ Բաքվում հանդես է եկել այդ երկրում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Դոնալդ Լուն: «Ընթացիկ ամսվա սկզբերին ես Վաշինգտոնում էի և դեսպանի նշանակման հարցով կարծիքներ փոխանակեցի շատերի հետ: Մենք ուզում ենք հնարավորինս շուտ լուծել դեսպանի նշանակման հարցը: ԱՄՆ-ում նշանակման գործընթացը երկարատև է, միայն երկրի […]




