ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նկատեց, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու դրան հաջորդող իրադարձությունները` տարածաշրջանային զարգացումների քաղաքական օրակարգում, շարունակում են պահպանել իրենց առաջնահերթությունն ու կարևորությունը։ «Առաջին անգամ պետականորեն փորձ է արվում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրը պատմական, զգացական հարթությունից տեղափոխել ժամանակակից քաղաքակրթությանը բնորոշ` երկու հարևան պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման հարթություն»։ Ինչպես նկատեց պատգամավորը, Հայաստանը եվրոպական […]
Տարածաշրջան
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն անդրադարձավ այն խնդրին, որ Բաքվի ջարդերից արդեն 20 տարի է անցել, սակայն Բաքվից Հայաստան բռնագաղթացներն այսօր էլ նույն հիմնախնդիրների առջև են կանգնած, ինչ 20 տարի առաջ էր։ «Մենք բարոյական խնդիր ունեն նրանց առջև, որովհետև նրանք փախստական են դարձել ազգային ազատագրական պայքարի պատճառով»,- ընդգծեց պատգամավորը։ Հայ փախստականները, ի տարբերություն Հայաստանից Ադրբեջան […]
Ադրբեջանում Պարսկաստանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին trend.az-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանային երկրները: Իսկ Իրանը, որպես հակամարտության գոտուն ամենմոտ երկիր, շահագրգռված է խնդրի կարգավորմամբ` հաշվի առնելով այն, որ տարածաշրջանային ցանկացած համաձայնագիր որևէ կերպ անդրադառնալու է Իրանին: Դեսպանի խոսքերով` Իրանը միշտ ճանաչել է «Ադրբեջանական հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և […]
Եվրահանձնաժողովի ընդլայման հարցերով պատասխանատու Օլլի Ռեհնը, պատասխանելով Եվրախորհրդարանի հույն պատգամավորի գրավոր հարցին, հայտնել է, որ Եվրամիությունն ուսումնասիրություն է սկսելու` պարզելու թե Կիպրոս կղզու Բաշփարմաք լեռներում տեղադրված Հուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Թուրքիայի հսկայական դրոշներն ինչ վնաս են պատճառում հարավային Կիպրոսի հույներին: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվական կայքը: Ռեհնն ընդգծել է, որ այդ դրոշների հարցը […]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու կարևոր վճիռ է կայացրել Թուրքիայի վերաբերյալ: «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սինան Ըշըք անունով Թուրքիայի մի քաղաքացի պահաջել էր, որ իր անձնագրի դավանանքի մասին հատվածում նշվի ոչ թե «իսլամ», այլ` «ալևի», սակայն մերժվել էր: Սինանը դիմել էր եվրադատարան, որն էլ, առաջնորդվելով խղճի և դավանանքի ազատության կարևորագույն սկզբունքով, ընդունել է համապատասխան որոշում, […]
Օրերս ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր դեկտեմբեր և հունվար ամիսներին անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Քուր և Արաքս գետերում ջրի աղտոտվածությունը մեծ է հատկապես պղնձի միացություններով և ֆենոլով: Որպես աղտոտման հեղինակ ադրբեջանական կողմը տեսնում է, մասնավորապես, նաև Հայաստանին: Այդ կապակցությամբ Հայաստանի բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի տվյալները չեն […]
ԵԽԽՎ-ի նորընտիր, ազգությամբ թուրք նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն ժամանել է Թուրքիա, որտեղ նրան ծաղիկներով է դիմավորել Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ին անդամակցության գծով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։ Թուրքական Haberalanya-ի փոխանցմամբ՝ Բաղըշը նշել է, որ իրենց եղբայր Չավուշօղլուն Թուրքիայի հպարտությունն է։ Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Մոլդովայի, Բոսնիայի, հայ-ադրբեջանական, ռուս-վրացական եւ Կիպրոսի խնդրում անհրաժեշտ է լուծումներ […]
2009թ. դեկտեմբերի 26-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ազգային գվարդիայի կառավարման նոր շենքի բացման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը «թշնամու դեմ պայքարի համար» պատրաստվում է զորակոչել պահեստազորայիններին (ռեզերվիստներին): Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Վրաստանի դեմ պատերազմ է մղվում, մեզ ամեն օր սպառնում են: Սակայն թշնամին պետք է իմանա, որ հարձակման դեպքում յուրաքանչյուր զինվորականից, յուրաքանչյուր քաղաքացուց […]
Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին այսօր՝ փետրվարի 2-ին, ժամանում է Թուրքիա։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, այցի նպատակը Անկարայում անցկացվող իրանա-թուրքական տնտեսական հանձնաժողովի 21-րդ համատեղ նիստին մասնակցելն է։ Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ։ Թուրքիայում Իրանի դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Ահմեդ Նուրանի խոսքով, հանդիպումներ տեղի կունենան երկու երկրների տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունների եւ […]
ԱՄՆ 2011թ. ֆինանսական տարվա բյուջեի ծրագրում առաջարկվում է 40 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը 10 մլն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա առաջարկը: ԱՄՆ–ի հայկական կազմակերպությունները սակայն ակնկալում էին 70 մլն դոլարի օգնություն։ Հայաստանին և Ադրբեջանին հավասար ֆինանսական ռազմական օգնություն կհատկացվի` 3,5 մլն դոլար: Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման համար Ադրբեջանին կհատկացվի 900 հազար […]




