Բռնություններն ու դատական հայցերը լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ արդեն վաղուց սովորական երևույթ են Ադրբեջանում: Այս երկրում գրեթե չկան ընդդիմադիր պարբերականներ և հեռուստաալիքներ: Քիչ թե անկախ են որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ, սակայն դրանք նույնպես զերծ չեն տարբեր կլանային պաշտոնյաների հետապնդումներից: Ինչպես նշում է musavat.com կայքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորեղբայրը` ակադեմիկոս Ջալալ Ալիևը դատական հայց է […]
Տարածաշրջան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձրագույն դատական մարմնի տեղեկացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած 47 երկրների շարքում, մարդու իրավունքների խախտման առաջատարը Թուրքիան է: Վիճակագրական տվյալների համաձայն, 1959-2009 թթ. ընկած ժամանակահատվածում, Թուրքիան գլխավորում է աղյուսակը՝ դատավճիռների խախտումներով՝ 18.81 տոկոս, գերազանցելով Իտալիային՝ 16.57 տոկոս և Ռուսաստանին՝ 6.34 տոկոս: Եվրադատարանը, միայն 2009 թվականին 2395 դատավճիռ է քննարկել Թուրքիայի վերաբերյալ, […]
Ս. թ. հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպել է միջոցառումներ` նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 18-րդ տարելիցին: Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինա եկեղեցում կատարվել է ժամերգություն` նվիրված հայ բանակի ստեղծման տոնին, այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն եւ համերգ: Բանակի ստեղծման 18-րդ տարելիցի տոնին մասնակցել են Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող […]
Հունվարի 28-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել սարսափելի դեպք. ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ` Էլհան Բայալի օղլի Ազիզովը և Սադիգ Էթիբար օղլի Մամեդովը ինքնաձիգներով ներխուժել են զորամասի հրամանատարական կետ և անկանոն կրակ բացել զորամասի ղեկավարության ու սպաների վրա, ինչի հետևանքով չորս սպա տեղում մահացել է, երկուսը վիրավորվել: […]
Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է գալ Երևան` մասնակցելու հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին հայտնի էր դարձել դեռևս հունվարի 23-ին, երբ Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահ Նամիկ Ալրևը հայտարարել էր հնարավոր հրաժարականի մասին` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկմանը: Իսկ հունվարի 30-ին Ադրբեջանի հունահռոմեական ընմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Հայաստան գալուց հրաժարվելու մասին` նամակ ուղարկելով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա: […]
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հունվարի 30-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Մեդվեդևի՝ այս տարվա մայիսին Թուրքիա կատարելիք այցի մանրամասները: Նախագահները շեշտել են, որ այդ հանդիպումն առանցքային նշանակություն է ունենալու երկու երկրների հետագա հարաբերություններում: Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ունեցած […]
«Պատմական ցանկացած թեմայի քննարկում, ոչ միայն ցեղասպանության վերաբերյալ, կարող է վտանգ ներկայացնել Թուրքիայի համար»,- այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տօրեն Հայկ Դեմոյանը: Թեպետ Հայաստանը բազմիցս է հայտարարել այն մասին, որ ցեղասպնության հարցը չի կարող լինել քննարկման առարկա, այնուամենայնիվ հայ-թուրքական արձանագրություններում պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի հիշատակումը շատերին է անհանգստացում: […]
Ադրբեջանցի հեղինակը տարակուսանք հայտնելով իր երկրի կողմից վարվող անհավասարակշիռ արտաքին քաղաքականության վերաբերյալ, միաժամանակ հարցնում է.«Միգուցե՞ մեր անկախությունը կորցնելու ճանապարհին ենք կանգնած…»: Նա գրում է, որ անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանում երկար ժամանակ շատ մոդայիկ է եղել իրենց բոլոր դժբախտություններում Ռուսաստանին մեղադրելը. «Բոլոր մակարդակներում, այդ թվում պաշտոնական, հայտարարվում էր, որ ղարաբաղյան ճակատում պարտությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, […]
«Եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը տապալվի, ապա դա կլինի միմիայն Թուրքիայի մեղքով: Արդյունքում` գործի կդրվի «Հայկական ցեղասպանություն» մահակը, և Թուրքիան դեղին քարտ կստանա մեծ տերությունների կողմից` ցեղասպանության ճանաչման տեսքով», – կարծում է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Թուրքիան արձանագրությունները կվավերացնի ապրիլի 24-ի նախաշեմին, ապա Դեմոյանի կարծիքով, Թուրքիան եղեռնի […]
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են «TRT 1» թուրքական պետական հեռուստաեթերով Էրդողանի հնչեցրած դիտարկումներին, որոնք ներառել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի լայն սպեկտր: Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա նախ նշել է, որ Թուրքիայի տարածքում բնակվող 170 հազար հայերից միայն 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի: Նշանակում է` մյուսները ապօրինի ներգաղթյալներ են: «Մենք […]




