«Հայ-թուրքական համաձայնությունը փակուղի է մտել անհանգիստ տարածաշրջանում» վերտառությամբ մի ծավալուն հոդված է հրապարակել «Reuters» լրատվական գործակալությունը, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին: Խոսելով հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին, հոդվածագիրը նշում է, որ այդ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենար դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տնտեսության վրա և նպաստավոր պայմաններ կստեղծեր […]
Տարածաշրջան
Հայտնի բան է. անգլիական դիվանագիտությունն աշխարհում սովորաբար համարվել է լավագույնը: Հարյուրավոր տարիներ առաջացրել է հիացմունք, շարժել նախանձ, կորզել ծափեր: Հետո, երբ աշխարհի քաղաքական պատմության մաս սկսեցին կազմել նաև օսմանցի թուրքերը, հնարամիտ խորամանկության կամ խորամանկ հնարամտության նոր օրինակներ մեջտեղ եկան: Բնավ պատահական չէր, որ թուրքերին սկսեցին անվանել «Արևելքի անգլիացիներ» նկատի ունենալով հենց արդյունավետ դիվանագությունը: Զորօրինակ առաջին […]
Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է կիրակի օրը Կիպրոս կատարած եռօրյա այցի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ իր ներկայությամբ կպաստի բանակցությունների ընթացքին, և երկու կողմերի ղեկավարները քայլեր կկատարեն փոխհամաձայնության գալու համար: Այցի ընթացքում Մունը կհանդիպի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասի և Կիպրոսի թուրքերի առաջնորդ Ալի Թալաթի հետ: 1974 թվականից ի վեր Կիպրոսը փաստացի բաժանված […]
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է մի զեկույց, որ առնչվում է Թուրքիայի ոչ մահմեդական և Հունաստանի մահմեդական փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը: Ըստ «CnnTurk»-ի` այդ զեկույցով Թուրքիային ու Հունաստանին կոչ է արվում փոքրամասնությունների հարցում ուղեցույց ունենալ ոչ թե Լոզանի համաձայնագիրը, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Զեկույցում խիստ քննադատվում են այդ երկրներում փոքրամասնությունների իրավունքները սահմանափակող պետական վարքագիծը: […]
Ադրբեջանի բանակի նախկին զինծառայող, պաշտպանության նախարարության գնդապետ Ջանփոլադ Ալիևը ինքնասպան է եղել։ Ինչպես նշում է Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, այն բանից հետո, երբ սպանվել է հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար Ռաիլ Ռզաևը, Ալիևին աշխատանքից ազատել են։ Դրանից հետո նա դասավանդել է ռազմական ակադեմիայում։ Ամենայն հավանականությամբ, այս ամենը ներկայացնելով, պարբերականն ակնարկել է այն փաստը, որ գնդապետը եթե կապ […]
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, պրոֆեսօր Մեհմեդ Բեքարօղլին Trend News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլու ընտրությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վկայում է Անկարայի վարած ճիշտ արտաքին քաղաքականության մասին: Ըստ նրա, թուրք նախագահի ընտրությունը կնպաստի, որպեսզի այդ կառույցի նիստերի օրակարգում հաճախ հայտվեն Անկարայի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Կարծում եմ, որ Չավուշօղլու ընտրությունը կնպաստի […]
Հոլանդացի քրիստոնեադեմոկորատ Ռիա Օմեն-Ռուժթենի որոշման նախագիծը, որ կազմվել է Թուրքիայի մասին իր կազմած զեկույցի հիման վրա, 11 ձեռնպահ և 60 կողմ քվեարկության արդյունքներով ընդունվել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Թուրքական մամուլի գնահատմամբ` որոշման այդ նախագիծը բնավ թուրքանպաստ չէ և ծառայում է հունական կողմի օգտին: Մասնավորապես, թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` այդ նախագիծը փետրվարի 11-ին կհանձնվի […]
Լոնդոնում տեղի ունեցող` Աֆղանստանին նվիրված համաժողովին մասնակցող` Թուրքիայի ԱԳ նախարար Մեհմեդ Դավութօղլուն մասնավոր հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Turkishjournal»-ի հաղորդմամբ, օրակարգում եղել է միայն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշման մասին հարցը: Հանդիպումը տևել է 15 րոպե. մանրամասները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Թուրքիային խիստ անհանգստացրել էր այն, որ ԱՄՆ-ը բարձր էր գնահատել […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապես կարեւորում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, […]
Գազայի շրջանում Իսրայելի քաղաքականության գլխավոր քննադատներից մեկն իր «զենքն» ուղղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ ազգային և միջազգային մակարդակով մարդու իրավունքների ոտնահարումներն անտեսելու համար: Հասարակական գործիչ և լրագրող Նաոմի Քլեյնը քննադատել է Թուրքիայի կառավարությանը, որն իր երկրի հայ և քուրդ ազգաբնակչության իրավունքներն արհամարհելով հանդերձ, իր համերաշխությունն է հայտնում Պաղեստինի ժողովրդին: Քլեյնն ասել է, […]




