Տարածաշրջան

Հունվար 26, 2010թ. 18:15

«Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի քննարկման ամենակարևոր թեմաներից էր ճանապարհների կառուցման հարցը, որոնցով Հայաստանը պետք է ելք ունենա դեպի ծով` Ջավախքի միջոցով կապվի Բաթումին»,- ասյսօր լրագրողներին հայտեց հայ-վրացական տնտեսական համագործացության ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Բադալյանը: Նա նշեց, որ ճանապարհների կառուցմանը, որը ֆինանսավորվում է Ասիական բանկի և եվրոպական բանկերի կողմից, կմասնակցի նաև հայկական կողմը: Նա […]


Հունվար 26, 2010թ. 18:00

Իգդիրի քուրդ քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի և Ժողովրդավարության և խաղաղության կուսակցության 7 քուրդ անդամների ձերբակալությունից հետո Իգդիրում իրավիճակը չափազանց սրվել է: Կուսակցության ղեկավարները նախ հանդիպել են լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ, ապա երթ կազմակերպել, որը վերաճել է քուրդ-ադրբեջանական բախման: Քրդերը սկսել են ջարդել ադրբեջանցիներին պատկանող խանութների ապակիները: Ոստիկանությունը ընդհարման շարունակություն թույլ չտալու համար լրացուցիչ ուժեր է […]


Հունվար 26, 2010թ. 17:36

Նիկա Գիլաուրիին Երեւան  է ժամանել  հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, […]


Հունվար 26, 2010թ. 17:12

Այսօր նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ամփոփելով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքները: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Գիլաուրին վստահ է. «Տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների լուծումը ողջունելի է: Մենք ողջունում ենք հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը: Դիվերսիֆիկացիան դրական ազդեցություն կունենա […]


Հունվար 26, 2010թ. 16:16

Ադրբեջանում զինծառայությունից խուսափողը կարող է 4 հազար մանաթ կաշառք տալուց հետո հեշտությամբ ոչ պիտանի համարվել և 7–10 օրվա ընթացքում զինգրքույկի տեր դառնալ` գրում է «Ազադլըգը»: Զորակոչի հետ կապված բացասական երևույթները վերացնելու նպատակով «Զորակոչի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այժմ զինծառայության համար զինակոչիկների պիտանելիությունը որոշելու լիազորությունը զինկոմիսարիատներից հանվել և հանձնվել է շրջանային բժշկական հանձնաժողովներին, որոնք գործում […]


Հունվար 26, 2010թ. 15:55

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովի կարծիքով, եթե մի քանի տարի առաջ Ադրբեջանում ոչ ոք չէր ցանկանում ռուսական ռազմակայանների վերադարձը, ապա այսօր այդ առաջարկը ոչ մեկին չի զարմացնում: Ադրբեջանական հասարակության մեջ տրամադրությունների փոփոխության պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանի «արևմտամետ կողմնորոշումը չնպաստեց բռնագրավված տարածքների վերադարձին»: ArmAr.am


Հունվար 26, 2010թ. 15:42

Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանում հունվարի 21-ին տեղի է ունեցել նախապատրաստական նիստ` զինծառայողներ կրտսեր սերժանտներ Դ.Հաջիևի և Ա.Շամիլովի, շարքայիններ Ու.Ալլահվերդիևի, Փ.Խոջաթովի և Ռ.Հուդրաթովի գործով: Վերջիններս, ծառայելով Բաքվի կայազորի զորամասերից մեկում, արձակուրդից վերադարձող զինվորներից դրամ են շորթել: Բացի դրանից, դրամ և հեռախոսային խոսակցության քարտեր են պահանջել զինվորներից, իսկ պահանջը չկատարողներին դաժանորեն ծեծել են: ArmAr.am


Հունվար 26, 2010թ. 15:00

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հույս նշմարվեց: Այդ հույսը տվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Սոչիում եռակողմ ձևաչափով հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այսպիսի տեսակետ է հայտնել թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը: «Եթե Սոչիի հանդիպումից «Մադրիդյան փաստաթղթի» թեմայով դրական ազդանշան գա, ապա հայ-թուրքական արձանագրությունների առջև ճամփա կբացվի: Թուրքիան էլ կազատվի Ցեղասպանության բանաձևերի` ապրիլ ամսին ԱՄՆ-ում և ամբողջ […]


Հունվար 26, 2010թ. 13:44

«Մեծ ջանքերից և բազմաթիվ սկանդալային իրադարձություններից հետո Միխայիլ Սահակաշվիլու «ժողովրդավարական» վարչակարգին վերջապես հաջողվեց իր հսկողության տակ վերցնել առավել ժողովրդականություն վայելող վրացական «Ռուսթավի-2» և «Իմեդի» հեռուստաընկերությունները»,- հաղորդում է ИА REGNUM ռուսական գործակալությունը: «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է, որ ներկայումս հեռարձակումը Վրաստանում սահմանափակվում է պետության վերահսկողության տակ գտնվող Հանրային հաղորդումների և կառավարամետ «Ռուսթավի-2» […]


Հունվար 26, 2010թ. 13:29

Իսրայելի ԱԳ նախարարությունը հրապարակել է հատուկ հաշվետվություն, որում նշված է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վարում է անթաքույց  հակահրեական քաղաքականություն: Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ կապված սկանդալի կապակցությամբ այդ հաշվետվության մեջ ասվում է, որ թեև տեղի ունեցածը վիրավորել է թուրքերի ազգային արժանապատվությունը, բայց այդ երկիրն Իսրայելի հետ հարաբերություններում արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները: «Էրդողանը անընդհատ կեղծ […]