Տարածաշրջան

Հունվար 26, 2010թ. 12:12

Թուրքիայի անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ուժերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական գործողություններ են իրականացրել Ստամբուլի և Քոջաելիի շրջաններում: Արդյունքում բերման է ենթարկել 30 հոգի, որոնցից տասը ձերբակալվել է: Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ ժամանակ ընթացել է ավելի վաղ ժանդարմերիայի կողմից Ստամբուլում ձերբակալված 23 հոգու հարցաքննությունը: Նկատենք, որ […]


Հունվար 26, 2010թ. 11:39

Ամերիկյան «Արևելք-Արևմուտք» անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտի փոխնախագահ Սթիվեն Լարեբին ադրբեջանական «Turan» գործակալության վաշինգտոնյան թղթակցին տված հարցազրույցում իր դիտողություններն է ներկայացրել  Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ: «Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին միանալու»,- կարծում է նա: «ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար պարտադիր չէ ընդդիմադիր լինել Ռուսաստանին: Գոյություն ունեն  ավելի էական […]


Հունվար 26, 2010թ. 10:55

Ս.թ. հունվարի 26-ին Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությունը` Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի […]


Հունվար 25, 2010թ. 17:58

Հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին, հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ: Նույն  օրն իսկ` Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:


Հունվար 25, 2010թ. 17:24

Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել՝ խնդրելով Վրաստանի ղեկավարությանը վերականգնել հայալեզու «Մոամբե» տեղեկատվական ծրագիրը: Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող հայալեզու ծրագիրն արդեն 3- րդ ամիսն է, ինչ դադարեցվել է: Նույն վիճակում են նաեւ մյուս փոքրամասնությունների ազգային լեզվով հեռաձարկվող հաղորդումները: Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում հայալեզու ծրագրի երկրպագուները ամեն անցնողի հարցնում են` չգիտե՞ք երբ կլինի հաղորդումը: […]


Հունվար 25, 2010թ. 16:56

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին «Hurriyet» թերթի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ թեև Թուրքիան և Ռուսաստանն ավելի սերտ հարաբերություններ և տնտեսական կապեր են ստեղծում, սակայն այդ զարգացումները «ռազմավարական գործընկերության» արդյունք չեն, այլ «հասարակական շահերի»: Ըստ դեսպանի, Սևծովյան տարածաշրջանի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի հասարակական շահերի տեսակետից Թուրքիան ու Ռուսաստանը վերածվում են լավ գործընկերների, մասնավորապես՝ […]


Հունվար 25, 2010թ. 16:51

Նախագահների եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ  այսօրվա եռակողմ հանդիպման հիմնական արդյունը եղել է այն պայմանավորվածությունը, ըստ որի, կողմերն առաջիկայում կներկայացնեն խնդրի կարգավորման իրենց ձևակերպումները։ Այդ ձևակերումները  հետագայում կընդգրկվեն  Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին երկկողմ համաձայնագրում։ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ շատ կարևորն է, որ կողմերի միջև կա փոխադարձ ըմբռնում, […]


Հունվար 25, 2010թ. 16:35

«Ըստ էության` թուրքերն այս գործի համար այդքան նպատակդրված չէին: Այժմ պատրվակ են ստեղծում գործընթացն ամբողջությամբ տապալելու համար»,- այսպես է սկսում «Sabah» թերթում հրապարակած իր հոդվածը թուրք վերլուծաբան Օմեր Թաշփնարը: Նա նախ հիշեցնում է Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին ամերիկացի դիվանագետի խոսքը. «Եթե հայկական բարձրագույն այդ իրավական ատյանը արձանագրությունները ճանաչեր հակասահմանադրական, անշուշտ, կուժեղացներ Թուրքիայի դիրքերը, […]


Հունվար 25, 2010թ. 15:56

Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։ Հանդիպման վերջում նախագահներին են միացել բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը: Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորվեն Ադլեր, որտեղ կանցնի ԵԱՀԿ […]


Հունվար 25, 2010թ. 15:46

Ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն կարծում է, որ Անկարային և Երևանին կստիպեն վավերացնել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Խոսելով Թուրքիայի ղեկավարության՝ Ադրբեջանի ազգային շահերին հակասող որևէ քայլ չձեռնարկելու խոստումների մասին, քաղաքագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արձանագրություններում ընգրկված չէ. «Այդպիսի կետ արձանագրություններում գոյություն չունի. դա միայն բանավոր հայտարարություն է: Բանն այն է, որ […]