Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն «NTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիմնականում շեշտադրել է Թուրքիա-Պակիստան-Աֆղանստան եռակողմ հանդիպման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թուրք-իսրայելական ճգնաժամային հարաբերությունների թեմաները: Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի կայքէջը, Դավութօղլուն ասել է. «Թուրքիայի պատմության ընթացքում ոչ մի անգամ հակասեմիտիզմ չի եղել ու չի լինի: Մենք ոչ մի կերպ չենք հանդուրժի հակասեմիտիզմը, ռասիզմը: […]
Տարածաշրջան
Կոռուպցիան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասն է Կոլորադոյի համալսարանի Միջազգային ծրագրերի տնօրեն, կոռուպցիայի բնագավառի մասնագետ ամերիկացի Քրիստոֆ Սթիվսը «Հետխորհրդային անցումային ժամանակաշրջանի ըմբռնումը» գրքի հեղինակն է, որտեղ ներկայացված է համակարգային կոռուպցիան և դրա ազդեցությունը նախկին խորհրդային երկրների քաղաքականության ու տնտեսության վրա: Իր հարցազրույցներից մեկում, խոսելով Ադրբեջանի տնտեսական իրավիճակի և երկրում տիրող կոռուպցիայի մասին, նա […]
«Արդյո՞ք կառավարության համար պարզ չէ, որ Հայաստանը հետ չի կանգնելու իր նախկին քաղաքականությունից: Արդյո՞ք այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշումը դրա ևս մեկ ապացույցը չէ: Այդ ամենից հետո ստորագրված արձանագրությունները կորցրել են ողջ իմաստը»,- հայտարարել է թուրքական ազգայնական «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչալին: Այս մասին հաղորդում է CNN-Turk-ը: Կոչ անելով իր երկրի կառավարությանը խորհրդարանից հետ […]
«CnnTurk» լրատվական ծառայությունը տագնապի աղմուկ է բարձրացրել այն պատճառով, որ Վաշինգտոնի համալսարաններից մեկում կազմակերպված սեմինարի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որտեղ ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան: Այսպես` Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում հրավիրվել է սեմինար` «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն և միֆ» խորագրով: Սեմինարին մասնակցել է նաև Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը, որն […]
2009- ի դեկտեմբերին Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն հայտարարել էր, թե. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կփոխի իր թանգարանային կարգավիճակն ու կդառնա սրբատեղի աղոթավայր, եկեղեցում կիրականացվեն կրոնական արարողություններ։ Նա նույնիսկ կրոնական արարողությունների համար եկեղեցու վերաբացման հնարավոր ամսաթիվ էր նշել՝ սեպտեմբերի 12- ը։ Սակայն մեկ ամիս անց Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախարարը հանդես եղավ ճիշտ հակառակը փաստող հայտարարությամբ: […]
Հիմնական հարցը, որն ամենաբարձր մակարդակով քննարկվում էր 2010թ. հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությունն էր: Բանակցությունների համատեքստը հաստատեց Թուրքիայի` խոշոր նավթա- և գազատարանցման հանգույցի վերածվելու հեռանկարները, ինչպես նաև այն, որ երկիրը պահպանում է ռուսական գազի նշանակալի սպառողներից մեկը լինելու կարգավիճակը: Թուրքիայի վարչապետի այցը շարունակությունն […]
Աֆղանական Հոստ արևելյան նահանգում ազգային անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու, որը կապեր է ունեցել ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ և համարվել է «Ալ-Քաիդայի» անդամ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ձերբակալված ադրբեջանցին ծրագրել է այդ նահանգում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել: Ազգային անվտանգության վարչության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ ձերբակալվածը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ահաբեկչական […]
Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակությամբ նշեցին, որ պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ […]
ՌԴ Ազգային անվտանգության խորհրդից «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի այցը Ռուսաստան հետաձգվել է: Հիշեցնենք, որ այցը նախատեսվում էր հունվարի 26-28-ը: ՌԴ ԱԱԽ-ից փեղեկացրել են, որ այն հետաձգվել է իրանական կողմի նախաձեռնությամբ»: ArmAr.am
ԳԱԱ թղթակից-անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը Հայոց Ցեղասպանության մասին առաջին անգամ գրել է 45 տարի առաջ, այսօր արդեն այդ թեմայով 260-ի հասնող աշխատությունների հեղինակը լույս է ընծայել` «Հայոց Ցեղասպանություն. ամենացեղասպան ցեղասպանությունը» գիրք, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի ամենամեծ ոճրագործությունը ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հեղինակների վկայություններով: Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով, Հայոց Ցեղասպանության եղելությունը հաստատող եվրոպացի մասնագետների աշխատությունները թուրքերը […]




