«Թեև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 2009 թվականին գործնական արդյունքներ չեն եղել, կարծում եմ` որոշակի առաջընթաց կա: Արդեն էլ ավելի են որոշակիացվել, թե ինչ ուղիներով պետք է հիմնախնդիրը լուծվի: Նախորդ տարի Աթենքում ԱԳՆ մակարդակով ԵԱՀԿ նիստի ժամանակ այդ հարցով ընդունված փաստաթուղթը հստակ ներկայացնում է հակամարտության կարգավորման ուղին: Այնտեղ նշվում է, որ այդ հիմնախնդիրը պետք է լուծվի […]
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ է պարունակում: Այս առիթով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի հարցմանն ի պատասխան, նախ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, թե «ՍԴ մասին» օրենքի համապատասխան՝ ՍԴ-ն չի կարող մեկնաբանել իր որոշումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունն արվել է Թուրքիայի ԱԳՆ-կողից, […]
Սովորաբար, ոչ միշտ է լինում, որ այս կամ այն խնդրի շուրջ գերտերությունները միակարծիք ու նույնական դիրքորոշում են արտահայտում: Սակայն այդ առումով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բացառիկների շարքում է: Նույնիսկ փորձագետներն են զարմանքով արձանագրում այդ քաղաքական համերաշխությունը: Իհարկե, ցանկացած խնդրում գերտերություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով: Հետևապես, եթե հայ-թուրքական հարաբերությունների կագավորման խնդրում նրանք նույն դիրքորոշումն […]
Բաքվում իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել հոգեհանգստյան արարողությանը: «Այսօր հիշատակի, մտորումների եւ […]
Այս մասին թուրք հանրությանն ահազանգում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով գերմանացի մասնագետների ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես,թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ Գերմանիայի համապատասխան հետազոտական կենտրոնների մասնագետները, ուսումնասիրելով Մարմարա ծովի տեղանքը, եկել են հետևյալ եզրահանգման. Ստամբուլը հարավից գոտեվորող հողաշերտը աստիճանաբար լիցքավորվում է, և ընդերքում կուտակված այդ էներգիան դատարկվելու է, ոչ թե 7.5 կամ 7.6 բալ հզորությամբ մեկ երկրաշարժով, […]
Այսօր Երևանում Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել Հայաստանի երիտսարդական միություններն ու ուսանողական կազմակերպությունները: Ստորագրահավաքին մասնակցած հայ երիտասարդները միջազգային կազմակերպություններին, խորհրդարաններին հորդորում են կատարվածը գնահատել որպես ցեղասպանություն, վերականգնել կես միլիոն ադրբեջանահայերի և ադրբեջանցի ազգայնամոլների գործողություններից տուժած այլ ազգերի ներկայացուցիչների իրավունքները: Աշխարհի պետությունները պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Նրանց համոզմամբ, անտարբերությունն […]
«Ռոյթր» գործակալության տեղեկացմամբ, ԵԱՀԿ-ն կոչ է արել Թուրքիային, բացել 3700 համացանցային կայքեր, որոնք արգելափակվել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու դեմ պայքարի անվան տակ: Դրանց թվում են հայտնվել նաև YouTube, GeoCities, Google և այլ կայքեր: «Նման քայլը ոչ միայն սահմանապակում է խոսքի ազատությունը, այլև սահմանափակում է մարդկանց` տեղեկացված լինելու իրավունքը»,- ասել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ […]
Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում և հակասում է հայ-թուրքական արձանագրությունների ոգուն, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց. «Շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև, մի կողմից, մեզ մեղադրանքներ են ներկայացվում, որ իբր ՀՀ ՍԴ որոշման մեջ կան արձանագրությունների տառին ու ոգուն հակասող նախապայմաններ կամ դրույթներ, բայց, մյուս […]
ՈՒկրաինայում արդեն հաշվել են հունվարի 17-ին տեղի ունեցած նախագահի ընտրության քվեաթերթիկները: Հայտնի է` ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են ընդդիմադիր` Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը և վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ուկրաինայի նախագահական ընտրությունները կարևոր իրադարձություն են ոչ միայն այդ երկրի, այլև եվրոպական երկրների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի շարք այլ պետությունների համար: Ուկրաինական ընտրությունները առանձնակի հետաքրքրություն են […]
«Telepolis» գերմանական ամսագիրը, որի հիմնական թեմաներից մեկը քաղաքականությունն է, վերջերս բավականին ծավալուն վերլուծական նյութ է հրապարակել Թուրքիայի մասին: Հոդվածում նշվում է, որ Թուրքիան արտաքին քաղաքականության իր դոկտրինան է մշակում: Հիշատակվում է այն փաստը, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Գերմանիայի Սոցիալ-քրիստոնեական միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը Թուրքիայի Եվրամիությանը միանալուն դեմ արտահայտվեց: Ինչպես […]




