Տարածաշրջան

Հունվար 25, 2010թ. 15:28

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, հրապարակախոս Թաներ Աքչամն, ով առաջիններից մեկն է ընդունել հայերի ցեղասպանության փաստը, Լիբանանում դասախոսություն է կարդացել «Հայերի ցեղասպանությունը որպես դեմոգրաֆիական քաղաքականության մի մաս» թեմայով։ Դասախոսությանը ներկա են եղել Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Աքչամը նշել է, որ Թուրքիայում իրականացված դեմոգրաֆիական քաղաքականությունն ուղղված էր ոչ միայն հայերի, այլև այդ տարածքում […]


Հունվար 25, 2010թ. 13:31

Սոչիի  «Grand Hotel Polyana»  հյուրանոցում այս պահին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ընթանում է եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը։ Ռուսական կողմից՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։ Ադրբեջանական […]


Հունվար 25, 2010թ. 12:36

Փետրվարին Թել Ավիվում կազմակերպվելու է տուրիստական տոնավաճառ, որին Թուրքիան ծրագրում է մասնակցել շատ մեծ տաղավարով: Բայց Իսրայելում Թուրքիայի դեմ հայտարարված տուրիզմի բոյկոտը շարունակվում է ու հետզհետե ավելի լայն թափ ստանում: Իսրայելական արհմիությունների 98 տոկոսը մասնակցում է այդ բոյկոտին: Ըստ թուրքական «Anka» լրատվական գործակալության, արհմիությունները պահանջում են, որ Էրդողանը ներողություն խնդրի իր հակաիսրայելական ելույթների համար, եթե […]


Հունվար 25, 2010թ. 11:30

Այսօր Սոչիում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը։ Երեք երկրների ղեկավարները մեկ անգամ ևս կփորձեն Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ուղիներ գտնել։ Նշենք, որ 2009թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 6 հանդիպում արդեն տեղի է ունեցել, ևս երկու հանդիպում կայացել է   Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Այսօրվա հանդիպումը […]


Հունվար 25, 2010թ. 10:43

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն` խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Ադրբեջանում շատ վատ է: Երկրի իշխանությունները հալածում են լրագրողներին` նրանց դեմ չափից ավելի եռանդագին օգտագործելով զրպարտության համար քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը: Զեկույցում հիշատակված են ազատազրկման դատապարտված բլոգերներ Է.Միլլինի և Ա.Հաջիզադեի, լրագրողներ Է.Ֆատուլաևի ու Հ.Զախիդի անունները: ArmAr.am


Հունվար 25, 2010թ. 07:30

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այն իրկանացվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը: Հղում տալով արտգործնախարարության աղբյուրներին` «CnnTurk»-ը տեղեկացնում է, որ Դավութօղլուն Քլինթոնին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Թուրքիայի մտահոգությունները դրանց շուրջ: Դավութօղլուն […]


Հունվար 22, 2010թ. 16:55

Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում լարված իրադրություն է ստեղծվել հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնող «Vatan» օրաթերթը հայտնում է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժեր` «ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները պահանջել են հետ վերադարձնել վավերացման համար ներկայացված արձանագրությունները` ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման: Հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանն էլ հակադարձել է, թե «դա […]


Հունվար 22, 2010թ. 16:24

Ադրբեջանում խոսքի ազատությանը նվիրված իր զեկույցում Եվրախորհրդարանը նշել է, որ Ադրբեջանում փոքրանում է լրագրողների գործունեության դաշտը, և խոսքի ազատության մակարդակը բավականին ցածր է, ուստի, կոչ է արել ադրբեջանական իշխանություններին` համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ: ArmAr.am


Հունվար 22, 2010թ. 16:02

Երևանի և Անկարայի միջև շարունակվող  բանակցային գործընթացներին սկսել են շատ արագ արձագանքել օտարալեզու հայտնի լրատվամիջոցները: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, թե նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլլաh Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում մեծ դժվարությամբ ստորագրվեցին հայտնի Արձանագրությունները, որոնք իրենցից ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մանրամասն ծրագիր: Սակայն այսօր ստեղծվել է «ծայրահեղ բարդ բանակցային իրավիճակ», որի արդյունքում այս […]


Հունվար 22, 2010թ. 13:34

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվել է նոր սկանդալային տեղեկություն: «Taraf» թերթը բարձրաձայնել է Թուրքիայում զինվորական հեղաշրջում իրականացնելու նոր ծրագրի մասին: Աղբյուրի համաձայն` 2002 թվականին, երբ իշխանության է եկել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, անմիջապես հետո որոշ գեներալներ զինվորական հեղաշրջման ծրագիր են պատրաստել, որը կոչվել է 1971 թվականին հեղաշրջման հայտնի օպերացիայի անունով` «Բալյոզ»: Ծրագրի նպատակը […]