Տարածաշրջան

Հունվար 15, 2010թ. 20:09

Փետրվարի 12-14-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու համար հրավիրվել է նաև Ադրբեջանի հավաքականը: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,  առայժմ հայտնի չէ`  ադրբեջանցի ըմբիշները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք առաջնությանը, թե` ոչ: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 19:38

«Ադրբեջանը ցեղասպանությամբ է ծնունդ առել, այդ պետությունը ցեղասպանածին է: Այն էթնիկական զտումները որդեգրել է որպես քաղաքականություն», -այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա նկատել է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ թշնամանքն այնքան մեծ էր, որ մարդկանց հանդեպ պատերազմից հետո այստեղ սկսվեց պատերազմ շիրիմների դեմ ու հիշեց այն, ինչ կատարվեց Ջուղայի հայկական խաչքարերի հետ: Նա […]


Հունվար 15, 2010թ. 18:40

Լրանում է Բաքվում հայերի ցեղասպանության 20 տարին. այս կապակցությամբ հայ լրագրողների հարցերին պատասխանել է գերմանացի հայտնի իրավապաշտպան, Բերլինի Ազատ Համալսարանի (Freie Universitat Berlin) գիտաշխատող Տեսսա Հոֆմանը: – Տիկին Հոֆման, հայտնի է, որ 1990թ-ի հունվարի ջարդը Բաքվում հայերի էթնիկ զտումների վերջին ալիքն էր, զտումներ, որոնց սկիզբը դրվել էր դեռ 1905թ-ին: Այդ իսկ պատճառով Բաքուն հաճախ կոչում […]


Հունվար 15, 2010թ. 18:04

Այսօր Բաքվի «Նովոստի» մամուլի կենտրոնում ադրբեջանցի քաղաքագետներ Ֆիկրետ Սադիխովը, Ռասիմ Աղաևը և Զարդուշտա Ալիզադեն քննարկել են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը, որը բնականբար կապվում է հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան խնդրի հետ։ Ինչպես հայտնի է, հունվարի 12-14-ը տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի այցը Մոսկվա, հունվարի 13-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի այցը Երևան, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար […]


Հունվար 15, 2010թ. 18:00

Day.az կայքի փոխանցմամբ, իսլամական կոնֆերանս կազմակերպության երիտասարդական համաժողովը ծրագրում է աշխարհի 30 երկրների մայրաքաղաքներում փետրվարի 26-ին ակցիաներ կազմակերպել` «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչել տալու համար: Տեղի է ունենալու նաև հատուկ այդ միջոցառման համար գրված երգի շնորհանդես, որը կատարելու է ամերիկյան հայտնի ռոք երգիչ Թոմի Բլեքմենը: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 17:54

Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջերս լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» քրդական խորհրդարանական կուսակցության (DTP) պատգամավոր Այսել Թուղլուքը դատարանի առջև է կանգնեցվել: Նա մեղադրվում է 2005 թվականին Դիարբեքիրում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) օգտին քարոզչություն անելու համար, մինչդեռ այն Անակարայի կողմից վաղուց ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` այսօր Անկարայի դատարաններից մեկում Այսել Թուղլուքը գրեթե […]


Հունվար 15, 2010թ. 17:15

Բեն Լադենը ռադիոակտիվ նյութեր է ստանում Վրաստանից, իսկ «Ալ-Քաիդայի» բազաներից մեկը գտնվում է Ադրբեջանո՞ւմ Ադրբեջանը նշվում է այն երկրների շարքում, որտեղ ըստ իտալական L`Unitа թերթի վարկածի տեղաբաշխված է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության բազաներից մեկը: Հոդված հրապարակելով այս ահաբեկչական կազմակերպության գործունեության ծավալների մասին, թերթն ընդգծում է, որ «Ալ-Քաիդան» փոփոխվում է՝ տարածվելով աշխարհով մեկ: Տպավորիչ է այն երկրների […]


Հունվար 15, 2010թ. 15:07

«Վրաստանի իշխանությունները մտադիր չեն միջամտել Ուկրաինայի ներքին գործերին եւ սատարել այդ երկրի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»: Այս  մասին հայտարարել է մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն` փոխանցելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դիրքորոշումը: Մանջղալաձեն ասել է, թե. «Նախագահը հայտարարում է, որ Վրաստանի շահերին համապատասխանում է ուժեղ, ժողովրդավարական եւ անկախ Ուկրաինան: Վրաստանի ծրագրերում չի եղել եւ չկա Ուկրաինայի նախագահի […]


Հունվար 15, 2010թ. 14:51

Բաքվի կոտորածների 20 ամյակի առիթով այսօր կլոր սեղան էր կազմակերպել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Մենք գրեթե մոռացության ենք տվել 20 տարի առաջ Բաքվում և ընդհանրապես Ադրբեջանում կատարվածը: Սակայն քննարկումները չպետք է ատելություն սերմանեն մեր հասարակության մեջ,- համոզված է Ա. Հարությունյանը,- երբ Եվրոպայում հանդիպում եմ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, հասկանալի է դառնում, որ  հակահայկական […]


Հունվար 15, 2010թ. 13:25

Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը հրապարակել Էրդալ Շափաքի անցկացրած հարցազրույցը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հարցերը վերաբերել են վերջինիս մոսկովյան այցին: Ի թիվս այլ ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող հարցերի` Էրդողանին ուղղվել է նաև այսպիսի հարց. – Ռուսաստանի վարչապետ Պուտինը չի ողջունել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ շաղկապումը: Կողմնակից է այդ երկու խնդիրների առանձին-առանձին լուծմանը: […]