Այսօր` հունվարի 20-ին ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավ–արևելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում` առավոտյան ժամը 10-ի մոտերքին միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները: Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Վերջինիս […]
Տարածաշրջան
Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների սպասվող եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին Սոչիում։ Այդ հանդպումը կազմակերպելու նպատակով արդեն իսկ Հայաստանում են գտնվում Մինսկի խմբի համանախագահները։ Հունվարի 21-ին նրանք կայցելեն նաև Բաքու։ ArmAr.am
Ադրբեջանում ձերբակալվել է զինծառայող Էլդար Բախշիևը, ով մեղադրվում է ավազակության, դրամաշորթության, մեկ այլ զինծառայողի ծեծելու և վիրավորելու, զինվորական կանոնադրությունը բազմիցս խախտելու համար: Պրազվել է, որ Բաիևը հունվարի 14-ին Սուրախանի շրջանում գողություն է արել` Մ.Ամիրասլանովայի տնից հափշտակելով բջջային հեռախոս և ժամացույց: ArmAr.am
«Մենք ժամանակին այդ արձանագրությունները նույնությամբ միանգամից ուղարկել ենք խորհրդարան առանց որևէ հաստատության միջամտության` այդ կերպ ցույց տալով մեր անկեղծությունը»,- ըստ «Zaman»-ի` ասել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (IKT) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Իր դժգոհությունը հայտնելով ՀՀ ՍԴ-ի որոշման […]
Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Հայաստանի արտգործնախարարը զանգահարել է իր թուրք գործընկերոջն ու հայտնել իր անհանգստությունը Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության կապակցությամբ: Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Բուրաք Օզուրգերգինը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ Դավութօղլուն Նալբանդյանին հայտնել է, որ, ըստ իրենց, դատարանի որոշման մեջ կան […]
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելությանը` գրում է. « Ինչպես նշվում է մամլո հաղորդագրույթան մեջ, երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Ընդ որում, երկու երկրների ղեկավարները խոսելու շատ բան ունեին, քանի որ նախօրեին Ռուսաստան էր այցելել Թուքիայի վարչապետ […]
Այպես է բնութագրված «Երիտասարդական կուսակցության» նախկին փոխկուսակցապետ Ուֆուք Իլքիզի հայտնած տեղեկությունը թուրքական «Internetajans» լրատվական կայքում: «Ես` կուսակցության նախկին ղեկավար Ջեմ Ուզանի հետ Թուրքիայի նախկին երկու վարչապետներին մի ճամպրուկ փող եմ տվել»: Իլքիզն այդ մասին ասել է Ստամբուլի Ֆլորյա արվարձանում դեմոկրատական կուսակցության անդամների կազմակերպած հացկերույթի ժամանակ: Իլքիզը նաև տեղեկացրել է, որ ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» […]
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով ՌԴ հարավային դաշնային շրջանի հաշվին ստեղծվել է նոր` Հյուսիսկովկասյան դաշնային շրջան, որտեղ նախագահի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Կրասնոյարսկի նախկին նահանգապետ Ալեքսանդր Խլոպոնինը: Նա համատեղելու է նաև ՌԴ փոխվարչապետի պաշտոնը: Դաշնային նոր կազմավորման մեջ են մտել Դաղստանը, Ինգուշեթիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաևո-Չերկեսիան, Հյուսիսային Օսեթիան, Չեչնիան և Ստավրոպոլի երկրամասը: ArmAr.am
Եվրոպայի Հայերի Համագումարը հունվարի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. ԵՀՀ-ը, Հրանտ Դինքի ողբերգական սպանության երրորդ տարելիցին, կրկին իր խորին վշտակցությունը հայտնելով Դինքի ընտանիքին, շնորհակալության խոսք է ուղղում Թուրքիայի դեմոկրատական բոլոր այն անձնավորություններին եւ կազմակերպություններին, որոնք պայքարելով հանուն ժողովրդավարության, նույնպես դատապարտում են հայ ժողովրդի նկարմամբ կատարված ահավոր Ցեղասպանությունը: ԵՀՀ-ն իր համերաշխությունն է […]
Կրոնական ու էթնիկ բախումներով հարուստ Թուրքիայում վերջին ամիսներին կրկին ակտիվացել է ալևիների կրոնական շարժումը, որը համառորեն պահանջում է իրավունքների ընդլայնում և համապատասխան պաշտպանություն քրդերից: Դեռևս 2009-ի գարնանից Անկարայում սկսված ալևիական լայնամասշտաբ ցույցերն ու բողոքի ակցիաները անհանգստություն առաջացրին թուրքական իշխանությունների մոտ, որոնք էլ մի քանի անգամ ապարդյուն փորձեցին համաձայնության գալ վերջիններիս հետ: Թուրքական իշխանությունները համառորեն մերժում […]




