Տարածաշրջան

Հունվար 22, 2010թ. 12:50

Շարունակում ենք ներկայացնել ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովի մեկնաբանությունները Ղարաբաղի խնդրի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կճանաչե՞ն ԼՂՀ անկախությունը Երբ Մայնդոֆում 2008թ նոյեմբերի 2-ին ստորագրվեց հայտնի հռչակագիրը, և երբ  պայմանավորվեցին, որ անհրաժեշտ է Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանն առաջինը խախտեց համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ադրբեջանցիներին Նոր տարվա առթիվ շնորհավորելով՝ Իհլամ Ալիևն […]


Հունվար 22, 2010թ. 12:20

Ինչպես տեղեկացնում է  REGNUM  գործակալության կայքը, հունվարի 21-ին «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ГНКАР) նախագահ Ռովնահ Աբդուլլաևի միջև կայացած հանդիպման ժամանակ հատուկ համաձայնություն է ձեռք  բերվել, ըստ որի, Ռուսաստանը 2011 թվականին կավելացնի Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մինչև 2 մլրդ խորանարդ մետր: Կողմերը բարձր են գնահատել պայմանավորվածությունների հաջող կատարումը, նշելով, […]


Հունվար 22, 2010թ. 12:10

Վրաստանի տարածքային ամբողջականությունը մոտակա տարիներին չի կարող  վերականգնվել, ուստի, Վրաստանը պետք է «ռազմավարական համբերություն և երկրի հաջող կառուցման հետևողականություն դրսևորի»,- հունվարի 20-ին հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս աշխատանքային այցով գտնվում էր Տալլինում: «Ուժերի ծախսումն այնպիսի հիմնախնդիրների լուծման վրա, որոնք մոտ ապագայում հնարավոր […]


Հունվար 22, 2010թ. 11:23

Իսրայելական «Ջերուզալեմ փոստ» (The Jerusalem Post) թերթը` հունվարի 16-ի համարում, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջ եկած լարվածությանը, ներկայացնում է Անկարայի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական սկանդալի վաշինգտոնյան արձագանքները: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-կայքը: «ԱՄՆ-ի հրեա առաջնորդներին բարկացնում է Թուրքիայի թշնամանքն Իսրայելի հանդեպ» վերտառությամբ հրապարակման մեջ թերթի Վաշինգտոնի թղթակից Հիլարի Լեյլա Կրիգերը տեղեկացնում է, որ Իսրայելի ու […]


Հունվար 22, 2010թ. 10:30

Հիմա էլ Վրաստանի ադրբեջանական դեսպանատունն է նոտա հղել Վրաստանի ԱԳՆ-ին, բողոքելով, որ Ռուսթավի քաղաքում տեղադրված ցուցավահանակներից մեկի վրա Նախիջևանը պատկերված է հայկական դրոշի ներքո: Վահանակը տեղադրել է ավտոշուկայով զբաղվող ուկրաինական մի ընկերություն: Երեկ էլ Եգիպտոսի ադրբեջանական դեսպանատունն էր նոտա հղել Եգիպտոսի ԱԳՆ-ին և կրկին Ադրբեջանի քարտեզի կապակցությամբ, որը տեղադրվել էր եգիպտական կայքերից մեկում, և որտեղ […]


Հունվար 22, 2010թ. 10:05

[Հապավումներով] Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) չի ներկայացնում համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ-ն բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ-ն սահմանադրությունը, ըստ որի նրա իրավասությունները տարածվում են մոտ եռեսուն հազար քկ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա: Այս […]


Հունվար 22, 2010թ. 09:00

Թուրքական առասպելի համաձայն, Էրգենեկոնն առասպելական վայր է Ալթայի լեռներում, որտեղ թուրքերի բոլոր նախնիները ժամանակին սպանվել են: Միայն մի երեխա է փրկվել, որին գայլն է խնամել: Հետագայում նրա ժառանգները բազմացել են, ու երբ դաշտավայրն այլևս չի հերիքել ապրելու համար, նրանք ուղիներ  են փնտրել լեռներից այն կողմ անցնելու համար: Այստեղ ևս նրանց օգնության է հասել գայլը՝ լեռնանցք […]


Հունվար 21, 2010թ. 20:00

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկնաբանելով այսօր տարածված այն լուրը, թե հայ-թուրքական  արձանագրությունները քննարկվում են Թուրքիայի  նախարարների խորհրդի նիստում` նկատեց. «Նախ հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրանք դեռ հանձնաժողովում չեն քննարկվել: Այսօր շրջանառվող լուրը վերաբերում է նրան, որ նախարարների խորհրդը ոչ թե […]


Հունվար 21, 2010թ. 19:10

Կահիրեում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել Եգիպտոսի ԱԳ նախարարությանը, քանի որ եգիպտական տեղեկատվական կայքերից մեկում զետեղվել է Ադրբեջանի քարտեզը` առանց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի, որոնք ընդգրկված են եղել Հայաստանի կազմում: Ի դեպ, այդ քարտեզը պարունակող հոդվածը նվիրված է եղել Բաքվում անցկացվելիք եգիպտական կինոյի  շաբաթին, որը կնպաստի ադրբեջանա-եգիպտական մշակութային կապերի ամրապնդմանը: ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 18:43

Անկարայի համալսարանի «Եվրոպական հասարակությունների ուսումնասիրման կենտրոնը» (ATAUM) անցկացրել է սոցհարցում: Ընդորում, հարցման են ենթարկվել բացառապես բարձրագույն կրթություն ունեցողները: Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի տեղեկացմամբ` այն հարցին, թե ո՞ր պետությանը կարելի է համարել Թուրքիայի թշնամի, ըստ տոկոսային հարաբերության, հնչել են այսպիսի պատասխաններ. ԱՄՆ` 37.5 տոկոս, Հայաստանի Հանրապետություն` 10.9 տոկոս, Իսրայել` 10.6 տոկոս, Հունաստան` 6.1 տոկոս, Ֆրանսիա` 5.1 տոկոս: […]