«Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու որոշմանն ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի հայ բնակչության արյունոտ միջնադարյան կոտորածով»: Այս մասին գրում է Հարավային Օսիայի խորհրդարանի անդամ, պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գենադի Կոկոևն, իր` «Հարավային Օսիա. ճանապարհ դեպի ազատություն» գրքում: Նա նշում է, որ կոտորվել են մի քանի հարյուր հայեր, և դահիճները խտրականություն չեն դրել կանանց, երեխաների եւ ծերերի միջև։ «Սումգայիթը ԽՍՀՄ […]
Տարածաշրջան
Այսօր Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում, Hurhaber կայքի փոխանցմամբ, քննարկվելու է ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Նիստը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ArmAr.am
Ըստ թուրքական «Hurriyet թերթի, անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետը պաշտոնական նամակ էր ուղարկել Լուվրի թանգարանի տնօրեն Հենրի Լոուրենին պահանջելով վերադարձնել ֆրանսիական թանգարանում պահվող արձանները, որոնք, նրա կարծիքով, պատկանում են Իզմիր քաղաքին (Էգեյան ծովի ափին գտնվող նախկին հունական Զմյուռնիա քաղաքը): Խոսքը Զմյուռնիայի Ապոլոնի և Յուպիտերի արձանների մասին է: Դրանք երկուսն էլ հայտնաբերվել են 1680 […]
Եվրախորհրդարանի գլխավոր խորհրդի քննարկումների օրակարգում Թուրքիայի ժողովրդավարացման հարցն է: «Խոսքի ազատությունը Թուրքիայում չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ Օլլի Ռեհնը: Թուրքական «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ` Եվրախորհրդարանում բարձրաձայնվել է Թուրքիայում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա, որոնք նպատակաուղղված կլինեն մարդու հիմնարար ազատությունների ապահովմանն այդ երկրում: Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում դեռևս […]
Թուրք իրավապահները այսօր` առավոտյան, ձերբակալել են Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նրա 10 գործընկերներին: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նրանք կասկածվում են զինված խմբավորում ստեղծելու մեջ: Գյունեշի կուսակցությունը համարվում է քրդամետ կուսակցություն, որի գործունեությունը անցյալ տարեվերջին արգելել էր Սահմանադրական դատարանը: ArmAr.am
«Հյուրրիեթ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ն փաստաթուղթ է նախապատրաստում, որում, հոդված առ հոդված անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ներկայացվում է, որ Հայաստանը, ՀՀ ՍԴ որոշումով, փաստորեն, շրջանցել է ստորագրված արձանագրությունները: Փաստաթուղթն ուղարկվելու է Ցյուրիխ և ԵԱՀԿ միջնորդ երկրներ: ArmAr.am
Վերջին օրերի թուրքական քաղաքական ջղաձգումները մեկ անգամ ևս փաստում են, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին ճիշտ էր և Հայաստանի շահերից բխող: Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումները թե հայ-թուրքական սահմանի բացման և թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում առայժմ կարելի է բաժանել երկու փուլի` մինչև ՀՀ ՍԴ որոշումը և […]
«Հայաստանը խախտեց խաղի կանոնները», «Կարգավորման գործընթացը բարդացավ», «Հայաստանի հետ կարգավորման գործընթացում` լուրջ խոչընդոտ», «Սառը ցնցուղի ազդեցություն», «Հայաստանի կողմից «ցեղասպանության» հարված արձանագրություններին». Այս ու նմանատիպ արտահայություններով թուրքական մամուլում բնութագրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ: Մեր երկրի գերագույն դատական ատյանը, ըստ էության, նախանշեց ու արգելափակեց բոլոր այն ծուղակներն ու խոռոչները, որտեղ դարանակալել էին […]
20-րդ դարավերջին Ադրբեջանում իրականացված հայերի զանգվածային տեղահանություններն ու ջարդերը շաունակում են անպատիժ մնալ: Իսկ ջարդերից հրաշքով ողջ մնացածները շարունակում են հավատալ, որ միջազգային հանրությունը մի օր ճիշտ գնահատական կտա տեղի ունեցածին: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԼՂՀ-ում գործող «Փախստականներ» հասարակական կազմակերպության նախագահ Սարո Սարյանի հետ: -20-րդ դարավերջին Բաքվում և Սումգայիթում կատարվածն այլ […]
Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ հայկական Գյումրի քաղաքում կվերականգնվի ռուսական բանակի 156 սպաների հուշակոթողը, ովքեր զոհվել են 1855 և 1877-1878 թթ. ռուս–թուրքական պատերազմների ժամանակ»: Այս մասին РИА REGNUM Новости-ի գործակալությանը հայտնել են հայ-ռուսական «Պատվի հարց» բարեգործական կազմակերպությունից, որն անմիջականորեն մասնակցում է վերականգնման աշխատանքներին: Ասենք, որ խոսքը Գյումրու «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանոցի մասին է: Գերեզմանոցն […]




