Ռուսաստան

Նոյեմբեր 27, 2009թ. 15:53

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիին: Ինչպես նշված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական փաստաթղթերում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները ԱՊՀ-ի պետությունների հետ, իրավիճակն Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիվանագետների հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: ArmAr.am


Նոյեմբեր 26, 2009թ. 14:35

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ զարգացող քաղաքական իրադարձությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել, ինչը հիմնականում պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Երևանի և Անկարայի ջանքերով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում էին տարանջատել երկու գործընթացները, այնուամենայնիվ, իրականում դա անհնար էր անել, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս փաստացի համադաշնության դիրքերից: «Մեկ […]


Նոյեմբեր 23, 2009թ. 12:40

Իր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը համալրել է ամենաանվստահելի պարտապանների տասնյակը: Նման ցուցանիշ է գրանցել CMA հետազոտական ընկերությունը` կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Ցուցանիշները վկայում են, որ Ռուսաստանի կողմից առաջիկա 5 տարիների ընթացքում պետական փոխառությունների դիմաց չվճարելու հավանականությունը 14,5%  է: Ռուսական «Ուտռո» էլեկտրոնային պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանից բացի նախկին խորհրդային պետություններից այդ տասնյակում տեղ են գրավել […]


Նոյեմբեր 21, 2009թ. 14:28

Պուտին-Սահակաշվիլի հեռահար կսմթոցները շարունակվում են: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահին խորհուրդ էր տվել  Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ փողկապ չկրել: Սահակաշվիլին էլ  ՌԴ նախագահի ծաղրանքին ի պատասխան,  ուկրաինական հեռուստաընկերություններից մեկով հայտարարել է, թե Պուտինի կատակները վիրավորական են նախ  Ուկրաինայի համար. «Պուտինը խոստացել է ինձ իմ մարմնի մասերից մեկից կախել: Այժմ նա խոսում […]


Նոյեմբեր 21, 2009թ. 11:25

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Միխեիլ Սահակաշվիլու այցը Ուկրաինա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է հայտնի Սահակաշվիլու` Ուկրաինա կատարած այցի մասին` Պուտինն ասել է, որ չի հետևում Վրաստանի առաջնորդի ամեն մի քայլին: «Ես գիտեմ, թե ինչով […]


Նոյեմբեր 11, 2009թ. 13:45

Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Չնայած այն բանին, որ իրանական կողմն արդեն վճարել է  կանխավճարը, ռուսական կողմը չի  կատարում  իր պարտավորությունները: ԶԼՄ-ները նույնիսկ ակնարկում  էին, թե Ռուսաստանն իր պայմանավորվածությունից նահանջում է, թերևս` ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ: Այսօր արդեն […]


Նոյեմբեր 7, 2009թ. 11:31

Վերջերս Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը  նախազգուշական հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանը կրկին կդադարեցնի դեպի  Եվրոպա գազի մատակարարումը: Ռուսաստանի կողմից հնչող այսբովանդակ հայտարության հնչեցումը պայմանավորված է այն անհանգստությամբ, որ  Ուկրաինան, լինելով դեպի Եվրոպա  և Թուրքիա մատակարարվող գազի տարանցիկ երկիր, ձգձգում է ռուսական գազի դիմաց կուտակած պարտքերի վճարումը: Ռուսաստանը մտահոգված է, որ Ուկրաինան պարզապես […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 09:00

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր: Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ինչպես եւ պայմանավորվել էինք, շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 16:15

Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:

Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում:


Սեպտեմբեր 10, 2009թ. 16:51

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 63-րդ նստաշրջանի նիստի ընթացքում քննարկվել է «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող հակամարտություններն ու դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման հարցում» հռչակագրի նախագծի ենթակետերից մեկը, որը ներկայացրել է վրացական կողմը: Փաստաթղթում ընդգծվում է ռուս-վրացական պատերազմի արդյունքում Հարավային Օսեթիայում իրենց տները լքած վրացիների հետ վերադառնալու ժամանակացույցի մշակման անհրաժեշտությունը: Վրացական կողմից ներկայացված հռչակագրի օգտին են […]