Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է հանդիպել երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Գյուլը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է երկրի հյուսիսում թուրք զինվորականների դեմ քրդերի կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններով, որի արդյունքում 7 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել: Գյուլը` լրագրողներին տված հարցազրույցում վստահաբար ասել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության նպատակն է` կանխել Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական […]
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինքն իրեն ու նաև ողջ աշխարհին համոզել, թե Հայոց ցեղասպանությունը հայերի հորինվածքն է: Ու իր կեղծիքը իրականության տեղ անցկացնելու համար հայտարարում է, թե աշխարհի 20 երկրներ եւ ԱՄՆ նահանգների մեծ մասը կեղծիքը ճշմարտության տեղ են ընդունել: Էրդողանը կոչ է արել Հայաստանին պատմաբանների համար բացել իր արխիվները եւ ապացույցներ […]
ՀՅԴ Փասադենայի Հայ Դատի հանձնախմբի հարյուրավոր համակիրներ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նամակներ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` դժգոհություն հայտնելով նախագահի` հայ-թուրքական արձանագրություններին օժանդակելու դիրքորոշումից: Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է «Ասպարեզը»: Նամակներում ընդգծվում է, որ նախագահ Օբաման պետք է հարգի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: «Հատկապես մտահոգիչ է պատմաբանների հանձնաժողովին նեցուկ կանգնելու` նախագահի […]
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Եվրամիության լիիրավ անդամ դառնալն է, եւ Կիպրոսը չի կարող խոչընդոտել այդ գործընթացին: Երեկ Տիրանայում` Ալբանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Գյուլն ասել է, որ Թուրքիան Ալբանիայի հետ է, եւ մեծ նշանակություն է տալիս նրա զարգացմանը: «Թուրքիան Ալբանիային համարում է իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա […]
Այն, որ Թուրքիայի վարչապետի այցն ԱՄՆ հեշտ չէր լինելու, կանխատեսում էին շատ քաղաքական փորձագետներ։ Բայց այն, որ բանակցությունների առաջին ակնառու դրևորումը պետք է լիներ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հրաժարականը` ոչ ոք կանխատեսել չէր կարող, քանի որ Նաբի Շանսոյը թուրքական ամենափորձառու դիվանագետներից մեկն է համարվում: Այսօր ռուս և արևմտյան վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե քաղաքական ի՞նչ […]
Ի դեպ, թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են թե Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան ակտիվ գործունեություն է ծավալում երկրի իշխող «Արդարարություն և զարգացում» կուսակցության փակման ուղղությամբ։ Եվ իբրև թե Յալչընքայան Թուրքիայի կառավարությանը մեղադրում է պետաշխատողների հեռախոսազրույցները լսելու մեջ։ Հեռախոսալսումների սկանդալը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ Էրդողանի կուսակցության որոշ անդամներ զբաղված […]
Արդեն չորրորդ օրն է Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկում է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հարցը: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, դատալսման սկզբում` նախ կարդացվել է դատախազության կողմից պատրաստված մեղադրական ակտը, այնուհետև դատավորներից երեքը, որոնց հանձնարարված էր ուսումնասիրել գործը, ներկայացրել են զեկուցագրեր: Վերջիններս ներկայացված զեկուցագրում փորձել են հիմնավորել, որ կուսակցությունն անմիջական կապ ունի քուրդ զինյալների հետ: […]
Պաշտոնական Բաղդադը բողոքել է Իրանի ու Թուրքիայի դեմ, և հայտարարել, որ այս երկու երկրները շահագործում են եռակողմ կնքված պայմանագրի համաձայն` Իրաքի ջրային պաշարների չափաբաժինը: Իրաքի իշխանւթյունները Թուրքիային ու Իրանին նախազգուշացրել են` եթե շարունակեն խաղալ իր երկրին հասանելիք ջրային պաշարների հետ, ապա Բաղդադն առանց վարանելու կխզի իր հարաբերություններն այդ պետությունների հետ: Հայտարարությունում ասված է. «Եթե այդ […]
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին տեղեկացրել է, որ Նաբի Շենսոյը հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ դեկտեմբերի 8-ին և այն արդեն ընդունվել է: Շենսոյը` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2006թ. հունվարին և նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2010թ. առաջին կեսին: Սակայն դեսպանը` ինչ-ինչ պատճառներով […]
Երեկ` դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը 12 ժամ տևած քննարկումներից հետո չկայացրեց և ոչ մի որոշում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման վերաբերյալ: Սահմանադրական դատարանի նախագահ Հասըմ Քըլըջը տեղեկացրել է, որ հնարավոր է մինչ դեկտեմբերի 11-ը հայցադիմումի վերաբերյալ որոշում չընդունվի, քանի որ անհրաժեշտ է ներկայացված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել, ավելին` ըստ նրա նոր ապացույցներ ու փաստեր են […]




