Թուրքիա

Նոյեմբեր 20, 2009թ. 18:28

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը ադրբեջանական կողմի համար հիստերիկ ցնցումների պատճառ դարձավ, զայրույթով են ընդունում հատկապես թուրք քաղաքական գործիչները: Թեմայի շրջանակներում ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց Թուրքիայի խորհրդարանի անդամ, Գարահիսարից պատգամավոր ընտրված Ահմեդ Քոջայի հետ: Վերջինս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է և աչքի է ընկնում իր առաջադեմ հայացքներով, հատկապես, հարևանների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերում: […]


Նոյեմբեր 20, 2009թ. 16:52

Այս օրերին թուրքական Մեջլիսում քննարկվում է քրդերենի հետ կապված բարեփոխումների իրականացման ծրագիրը, որը ներառում է նաև թուրքացված տեղանունների վերափոխումը հին անվանումներով: Որոշ դեպքերում քրդական անվանման վերադարձը կարող է նաև նշանակել վերադարձ հայկական տեղանուններին, սակայն ոչ անաղարտ ձևով: Վերջերս Արևմտյան Հայաստանից վերադարձած պատմաբանները հետաքրքիր փորձ են անցկացրել. վերցնելով Թուրքիայի պետական քարտեզը` Արևմտյան Հայաստանում բնակվող քրդերից փորձել […]


Նոյեմբեր 19, 2009թ. 15:46

Նոյեմբերի 18-ին Իզմիրում ավարտվել է աշխարհի Պատվո հյուպատոսների միության 9-րդ համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 80 երկրներից պատվիրակություններ: Համաժողովին, որպես Ստամբուլի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, մասնակցում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Ինչպես տեղեկացրել է Պոլսո պատրիարքարանը, Արամ Աթեշյանը ներկա է եղել նոյեմբերի 16-ին կայացած նիստին և քրիստոնյա, իսլամական, հրեական առաջնորդների ասուլիսին: Միջոցառմանը ներկայացվել են հոգևոր երաժշտության նմուշներ, […]


Նոյեմբեր 18, 2009թ. 18:56

Եվրոպական 5 երկրներում անցկացված սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 52% դեմ է Թուրքիայի` Եվրամիության անդամակցությանը: Տեղեկացնենք, որ հարցումներն անցկացվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում և Լեհաստանում: Թուրքական CNN Turk հեռուստաալիքի համաձայն, այդ երկրներում հարցվածների 60% Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար կարևորել է ժողովրդավարությունը: Հարցվածների 20% վախենում է թուրք գաղթականներից: ArmAr.am


Նոյեմբեր 18, 2009թ. 18:47

Նրանք խոստովանում են, որ խաղեր են խաղում արձանագրությունների հետ Արձանագրությունների հետ կապված թուրք պաշտոնյաների խաղերն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ ու անհեթեթ են դառնում: Երկար ամիսներ տևած բանակցությունների ամբողջ ընթացքում ես բազմիցս նախազգուշացրել եմ, որ թուրք պաշտոնյաներն անկեղծ չեն Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրենց հայտարարած մտադրություններում: Կեղծ տպավորություն ստեղծելով, որ իբր […]


Նոյեմբեր 18, 2009թ. 09:30

Բրիտանական Chatham House կազմակերպությունը ներկայացրել է զեկույց` «Թուրքիա, Ռուսաստան, Կանադա. ընդհանուր եւ հակասական շահեր» թեմայով: Զեկույցի հեղինակները, գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, նկատել են, թե  2008 թվականի օգոստոսյան պատերազմը բացասաբար անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, ուստի հայ–թուրքական սահմանի բացումը, որը Թուրքիան փակել է դեռ 1993 թվականին, կարող է նպաստել ոչ միայն  Հայաստանի, այլև Վրաստանի տնտեսության զարգացմանը: […]


Նոյեմբեր 17, 2009թ. 16:39

Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի բնակաչությանը` զգոն լինել և խոզագրիպի առաջին իսկ ախտանիշների դեպքում անցնել բուժզննում: Այսօր Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 73-ի: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, խոզագրիպից հիմնականում մահանում են խրոնիկական հիվանդները, հղի կանայք և երեխաները: Ներկա պահին Թուրքիայի հիվանդանոցներում բուժվում է 250 հիվանդ, որոնցից 21-ը գտնվում է վերակենդանացման բաժնում […]


Նոյեմբեր 16, 2009թ. 17:22

Վերջերս ադրբեջանական «Զերկալո» թերթն ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ հատկապես վերջին տարիներին` Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ «սառնություն» է զգացվում: Պարզվում է, ըստ թերթի,  դա է փաստում այն, որ Ալիևի իշխանությունը շատ ավելի հազվադեպ է սկսել գործածել Հեյդար Ալիևի` «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Երկրորդ, թերթը նկատել է, թե  առանց […]


Նոյեմբեր 16, 2009թ. 13:11

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարան ու Բաքուն  չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի գնի շուրջ։ Խնդիրն այն է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանն իրեն գազ վաճառի արտոնյալ գներով։ Իսկ Ադրբեջանը, պարզվում է, մեծ եղբորն ընդառաջ գնալու  նման ցանկություն չունի։ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին վճարել գազի գնի տարբերությունը, բայց  այս դեպքում էլ կողմերը չեն […]


Նոյեմբեր 16, 2009թ. 13:00

Դեռ մեկ տարի առաջ  Թուրքիայի  վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե քանի դեռ ողջ է  Պոլսո հայոց պատրիարք  Մեսրոպ Մութաֆյանը, նոր պատրիարքի ընտրության մասին խոսք լինել չի կարող:  Սակայն մեզ զարմացրեց այն լուրը, որ Էրդողանն օրերս  Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին  հանդիպման էր հրավիրել քննարկելու հենց պատրիարքի ընտրության  հարցը: Եվ այսօր  պատրիարքարանն […]