Թուրքիա

Դեկտեմբեր 1, 2009թ. 11:10

Թուրքիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այդ երկրում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 200-ի: Իսկ 287 մարդ  էլ նեկայումս գտնվում է հիվանդանոցում, որոնցից 94-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժին: Թուրքիայի առողջապահության նախարարությունը կոչ է արել բնակչությանը զգոն լինել և նույնիսկ չնչին ախտանիշների դեպքում պարտադիր դիմել բժիշկի: ArmAr.am


Նոյեմբեր 30, 2009թ. 19:38

Թուրքիայում բնակավայրերի անվանումների փոփոխությունների և դրանց նախկին` հայկական, երբեմն էլ` քրդական անունները վերադարձնելու մասին ArmAr.am-ը տեղեկացրել է նախորդ հրապարակումներում: Այս անգամ խոսքը ադրբեջանական կողմի    արձագանքների մասին է: Ադրբեջանցիներն այս առումով կրկին մեղադրել են իրենց ռազմավարական դաշնակցին` դավաճանական քայլ համարելով տեղանունների վերահայկականացումը: Ադրբեջանական կողմը թուրքական իշխանությունների որոշումն անգամ հայերի հետ գաղտնի, հակաադրբեջանական դիվերսիա է համարել և […]


Նոյեմբեր 30, 2009թ. 19:20

Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ թուրք բնակչությունը դեռ փնտրում է հայերի գանձերը: Ինչպես հայտնի է դարձել, Թուրքիայի արևելյան հատվածի՝ Սիիրտի շրջանի Մադեն գյուղի բնակիչ` 43 ամյա Բաբաքը վարկով գումար է վերցրել, որ փորի, գտնի հայերի կողմից պահած, ըստ իր տվյալների` 70 տոննա ոսկին։ Գանձեր փնտրողը տեղեկացրել է, որ անցած տարի իրենց գյուղ է այցելել […]


Նոյեմբեր 30, 2009թ. 12:27

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան «Newsweek» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ թեև եվրաանդամակցության բանակցության գործընթացն Անկարայի համար ռազմավարական նախապատվություն է, սակայն դա չի նշանակում, որ անտեսվելու են Մերձավոր Արևելքը, Ասիան և Աֆրիկան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի կայքէջը: Panorama.am կայքը թարգմանաբար ներկայացնում է Դավութօղլու հարցազրույցը: Նկատենք, որ պարբերականը Դավութօղլուն […]


Նոյեմբեր 30, 2009թ. 11:45

Ինչպե՞ս է գնահատվում Թուրքիայի` Եվրամիություն մուտք գործելու հնարավորությունները: Նման հարցով իր անգլիացի պաշտոնակցին է դիմել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Էրդողանի մտահոգությունները կապված են Եվրամիության նոր` ոչ  թուրքասեր նախագահ Հերման Վան Ռոմպեայի ընտրությամբ: Ադրբեջանական «Bakililar» պարբերականը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերը անհիմն է համարում, այն համոզմունքով, որ`  «Եվրամիությունը մոտակա տարիներին Թուրքիային իր կազմում ընդգրկելու միտք անգամ […]


Նոյեմբեր 30, 2009թ. 11:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Սպիտակ տանը Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերն են լինելու` Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը, կիպրական հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը, Պակիստանում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը: Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից բացի […]


Նոյեմբեր 28, 2009թ. 13:05

Գրեթե բոլոր վերլուծաբաններն ընդգծում են այն հանգամանքը, որ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ կատարելիք պաշտոնայցի ընթացքում, նախագահ Բարաք Օբամային փոխանցելու է երեք կարևոր հաղորդագրություն, որոնք հիմնականում վերաբերում են իրանական խնդրին. բոլոր երկրներեն էլ կարող են միջուկային տեխնոլոգիաներ ունենալ խաղաղ նպատակներով, միջուկային զենքերը սպառնում են աշխարհի ու մեր տարածաշրջանի բնակչությանը, 3. դիվանագիտության և երկխոսության համար […]


Նոյեմբեր 27, 2009թ. 11:52

Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը թուրքական  «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ոչ միայն ներկայացրել է իր ընտանիքի ապրած դժվարությունները, այլ նաև անդրադարձել է թուրքական ճնշման ներքո  կրոնափոխ եղած հայերի խնդիրներին: Նա նշել է, որ Թուրքիայում այսօր կան մարդիկ, ովքեր միայն տասնամյակներ անց տեղեկացել են, որ իրենց պապերն ու տատերը հայեր են եղել, որ իրենք  մինչ մահմեդական […]


Նոյեմբեր 26, 2009թ. 10:00

Թուրք-իսրայելական լարվածությունը թուլացնելու նպատակով, մի քանի օր առաջ Թուրքիա էր ժամանել Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բինիամին Բեն Էլեզիրը։ Վերջինս Թուրքիայում հայտնել է, որ Իսրայելը կողմ է, որ Թուրքիան շարունակի Իսրայել-Սիրիա հարաբերություններում հանդես գալ որպես միջնորդ կողմ, սակայն մեկ պայմանով, որ Թուրքիան պահպանի իր անկողմնակալությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել էր, […]


Նոյեմբեր 25, 2009թ. 13:00

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Այդ մասին հաղորդում է Financial Mirror պարբերականը: «Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հավատը հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարություն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարության վերականգնում, այլ ոչ թե կեղծարարություն: Թուրքիայի փորձերը՝ հարաբերությունները կարգավորել […]