Թուրքիա

Նոյեմբեր 25, 2009թ. 11:15

Այսօր Թուրքիայի արհմիությունների հինգ ֆեդերացիաներ, որոնք միավորում են ավելի քան 2.5 միլիոն թուրք աշխատավորների, 24 ժամյա «կանխազգուշացնող» գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, բողոքի ակցիայի պատճառով կխափանվեն տրանսպորտի, կրթության, առողջապահության, ֆինանսական և այլ ոլորտների աշխատանքները: Թուրքիայի արհմիությունների կանխազգուշացնող գործադուլի մասնակիցները զանց են առել վարչապետ Թայիփ Էրդողանի զգուշացումներն այն մասին, որ միջոցառման կազմակերպիչները կկրեն […]


Նոյեմբեր 24, 2009թ. 19:24

«Ւնչո՞ւ է Արևմուտքը կողմ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը». ArmAr.am-ի հարցին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Արևմուտքըª ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը, միանշանակորեն կողմ են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական-միջպետական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Իհարկե, այս հարցում նույն դիրքորոշմանն է նաև Ռուսաստանը: Շվեյցարիայում երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության ստորագրման արարողությանը Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Լավրովի, […]


Նոյեմբեր 24, 2009թ. 16:54

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` դեկտեմբերի 7-ին Վաշինգտոն կատարելիք այցից առաջ ամերիկահայերը մեկամսյա արշավ են սկսել և փորձում են ԱՄՆ-ի իշխանություններին համոզել, որ հարկավոր է հավելյալ ճնշում գործադրել Թուրքիայի վրա` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար: Այս գործողություններին ի պատասխան հակաարշավ է սկսել Թուրքիայի կառավարության կից գործող «Հայոց ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարելու միություն» կազմակերպությունը: Կազմակերպության […]


Նոյեմբեր 24, 2009թ. 15:44

Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Իսրայելի արդյունաբերության նախարար Բենամին Բեն Էլիեզերը: Էլիեզերը հույս է հայտնել, որ իր այցը անարդյունք չի լինի, և երկու երկրները կրկին կկարողանան վերականգնել նախկին հարաբերությունները: Մինչդեռ Դավութօղլուն ակնարկել է, որ Թուրքիան անտարբեր չի կարող մնալ Գազայի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Թե ինչպիսի արդյունք կունենան թուրք-իսրայելական բանակցությունները, դեռևս հայտնի […]


Նոյեմբեր 24, 2009թ. 15:17

«Շատ քրիստոնյա համշենահայեր զարմանում են, երբ իրենց անվանում ենք համշենցի, քանի որ իրենք իրենց կոչում են այն տեղանունով, որտեղից եկել են: Նրանք իրենց անվանում են օրդեցի, ջնիկցի, տրապիզոնցի, ունիեցի. Դրանք այն բնակավայրերն են, որտեղից գաղթել են Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Հունաստան, Ֆրանսիա, մի մասն էլ եկել է Հայաստան»,- ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, […]


Նոյեմբեր 23, 2009թ. 18:00

Վերջին ժամանակներում ակտիվորեն շրջանառվող տեսակետը, թե թուրք հասարակությունը փոխվել է, որ էլ նախկին երիտթուրքերը չեն, որ եվրոպականացվել են և այլն, հոգեբան Դավիթ Ջամալյանն առնվազն անհիմն է համարում. «Եվրոպայում հանդուրժողականության մթնոլորտում ապրող թուրք համայնքը, ըստ էության, նույնն է մնացել, ավելին, այժմ նրանց կողմից առավել ծայրահեղական դիրքորոշումներ են նկատվում: Եթե նման պայմաններում ապրող թուրքը չի փոխվում, էլ […]


Նոյեմբեր 21, 2009թ. 17:04

Թուրքերին Գերմանիայում դիտում են որպես անկոչ հյուրեր, և այս վերաբերմունքը սկսել է նրանց նյարդայնացնել: Ի դեպ, այսօր թուրքական համայնքը համարվում է Գերմանիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը, նրա թիվը հասնում է   3 մլն-ի: Գերմանիայում բնակվող թուրքերից վերցված  հարցումներից պարզ է դարձել, որ նրանք աշխատում են, հարկեր վճարում և սպառողների մեծ խումբ են ներկայացնում, սակայն վերջիններս գերմանական […]


Նոյեմբեր 21, 2009թ. 14:06

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիհե Չեթինը նշել է, որ իրավապահ մարմիների կողմից տրված վերջին պարզաբանումներով առավել քան հիմնավորվում է այն կարծիքը, որ  Դինքի սպանության կազմակերպիչը «Էրգենեքոն»   կազմակերպությունն է: Հիշեցնեք, որ «Էրգենեկոնի» գործում նոր բացահայտումներ են եղել: Հետաքննությունը պարզել է, որ ահաբեկչական ցանցի անդամներից մեկը, ով նախկինում աշխատել է Թուրքիայի զինված ուժերում, մանրամասն տեղեկություններ է […]


Նոյեմբեր 21, 2009թ. 13:32

Թուրքական «Ռադիկալ» թերթը` «Անհասկանալի այս բանն էլ եղավ այս երկրում» խորհագրով մի հոդված է հրապարակել: Պարբերականը զարմանքով  տեղեկացրել է,  որ Վան քաղաքից 10 կմ  հեռավորության վրա գտնվող Վերին Բաքրաչլը գյուղի բնակիչները նահանգի ղեկավարությանը դիմել են իրենց գյուղում գտնվող հայկական «Յոթ եկեղեցիներ»  համալիրի  կողքի թուրքական մզկիթը քանդելու պահանջով: Գյուղացիները տեղական իշխանություններին ներկայացրած իրենց դիմում նշել են, […]


Նոյեմբեր 21, 2009թ. 13:07

Հայաստանի Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանը, ըստ թուրքական «Ենի Շաֆակ» թերթի, ներկայումս հանդիսանում է առաջիկա Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ամենահավանական թեկնածուներից մեկը: Նա ծնվել է 1959 թ. Մալաթիայում: Նախանական կրթությունը ստացել է Ստամբուլի Ներսիսյան դպրոցում: 1969 թ. նրա ընտանիքը  գաղթել է Հայաստան և բնակություն հաստատել ներկայիս Գյումրի քաղաքում: Ավելին, նա եղել է Մալաթիայում Հրանտ […]