Թուրքիա

Դեկտեմբեր 4, 2009թ. 13:04

Թուրքիայում քրդերը մեծամասշտաբ բողոքի ցույցեր են սկսել: Ցուցարարները պահանջում են  բարելավել Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները: Թուրքիայի արդարադատության նախարար Ս. Էրգինը ստիպված է եղել որոշ պարզաբանումներ տալ: Էրգինը վստահեցրել է, որ Օջալանի նկատմամբ որևէ հատուկ պատժամիջոց չի իրականացվում: «Իմրալը միջազգային չափանիշներին համապատասխանող բանտ է, որտեղ լավ կամ վատ խուց չկա, բոլորը միանման […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 19:53

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլկերըմ Բաշբուղի հետ և քննարկել Աֆղանստան թուրքական զորախումբ ուղարկելու ԱՄՆ-ի պահանջը: Չնայած Թուրքիայի պաշտոնական աղբյուրներն այս առիթով որևէ տեղեկատվություն չեն հայտնում, սահմանափակվելով միայն նրանով, որ այս հարցը ևս Էրդողան-Օբամա հանդիպման օրակարգում է լինելու, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներն արդեն լուրեր են տարածել, որ Թուրքիան […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 19:22

«Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները գերտերությունների կողմից չօգտագործվեն որպես գործիք` իրենց խնդիրների կարգավորման գործում»,-այսօր «Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ինստիտուտում» տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց փորձեգետ Մանվել Սարգսյանը: Փորձագետը մտավախություն հայտնեց նաև  այն առումով, թե Թուրքիան, ունենալով բազում խնդիրներ` քրդական, Կիպրոսի, այժմ նաև Իսրայելի հետ, կարող է դրանց լուծման համար հանցավոր […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 15:40

Թուրք  վերլուծաբան Քադրի Գյուրսելն  անդրադարձել է այն չորս հիմնական հարցերին, որոնք ուղղվելու են Էրդողանին` հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Եվ այսպես, սպասվում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետին կարվեն այսօրինակ հարցադրումներ: 1. Իրանի միջուկային ծրագրերի հարցում ի՞նչ եք անելու Իրանի հետ կապված գործընթացն արագորեն փոխվում է: Հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 11:18

ԱՄՆ-ն Աֆղանստանում իր նոր ծրագրերի հետ կապված դիմել է Թուրքիային:Այդ կապակցությամբ,  Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին լրագրողներին որոշ պարզաբանումներ է տվել: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել Աֆղանստանում զինվորականների թիվը և այստեղ ավելի մեծ պարտականություններ ստանձնել: Ջեֆրին շեշտել է, որ Թուրքիան այն երկրների թվին է պատկանում, որի հետ ԱՄՆ-ն համագործակցում է Աֆղանստանում և […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:41

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քաղաքական հայտարարություն է հնչեցրել Իսրայելի հասցեին: Հղում անելով  թուրքական «ԹայմԹուրք» (TimeTurk) լրատվական կայքին,  Panorama.am-ը տեղեկացնում է, որ Գյուլը հարցազրույց է տվել է Հորդանանում հրապարակվող «Էլ Ռաի» (El Rai) թերթին, ուր ասել է. «Մենք Մերձավոր Արևելքում պետք է համընդգրկուն խաղաղություն ապահովենք: Պաղեստինցիներն էլ անկախ պետականություն ունենալու իրավունք ունեն»: Գյուլն […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 12:43

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, անցած գիշեր Թուրքիայում տեղի են ունեցել բախումներ Քրդական Բանվորական կուսակցության ներկայացուցիչների և ոստիկանության միջև: Վիրավորվել են մի քանի ոստիկաններ: Անկարգությունները տեղի են ունեցել Ադանա, Մերսին քաղաքներում, երկրի հարավային և արևելյան շրջաններում: ՔԲԿ գրոհայինները ոստիկանների ուղղթյամբ պայթուցիկ նյութերով շշեր և քարեր են նետել, հրկիզել ավտոմեքենաներն ու աղբարկղները: Ագրա քաղաքում նրանք վառոդով շշեր […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 11:39

Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետարանը Ֆրանսիայից պահանջել է Թուրքիային վերադարձնել     Յուպիտեր և Ապոլոն աստվածների արձանները, որոնք  1680-ական թվականներին տեղափոխվել են Ֆրանսիա և պահվել  Լուվրի թանգարանում: Պահանջը ներկայացվել է այն «հիմնավորմամբ», թե հռոմեական կայսրությունից մնացած այդ գեղեցիկ    արձանները կերտվել են Ք.ա. 2-րդ դարում` Փոքր Ասիայում,  ուրեմն պետք է պատկանեն Թուրքիային: Թուրք հնագետները, սակայն, այս պահանջով չեն […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 20:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վատ եղանակի պատճառով Աթենք  ժամանեց բավական ուշացումով և օդանավակայանից  շտապեց Խելինիկոն կենտրոն, ուր արդեն ընթանում էր ԵՀԱԿ-ը նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը: Ըստ թուրք վերլուծաբանների, այս վեհաժողովը Անկարայի համար կարևոր է, քանի որ օրակարգային հարցերից է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այն էլ այն ժամանակաշրջանում, երբ սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը: Թուրքերը […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 11:40

Շվեցարիայի բնակչության 57%-ը` «Ո’չ» է ասել իր երկրի տարածքում մինարեթների կառուցմանը: Եվրամիությունում Թուրքիայի բանախոս պետնախարար Էգեմոն Բաղըշն այս առիթով իր բողոքն է հայտնել և ասել. «Եվրոպայում Շվեցարիան չպետք է վերածվի անհանդուրժողականության երկրի»: Նա հույս է հայտնել, որ շվեցարական կառավարությունն ինչ-որ կերպ կներազդի այս որոշման վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Շվեցարիայում հանրաքվե է անցկացվել և բնակչությանն […]